Հայերեն


Զարուհի Բաբայանը դարձավ 42 տարեկան. երգչուհին անկեղծացել է

Life

Այսօր` դեկտեմբերի 27-ին, երգչուհի Զարուհի Բաբայանը նշում է ծննդյան 42-ամյակը: Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչպես է ժպտադեմ երգչուհին սկսել տոնական օրը, ինչ անակնկալներ է ստացել ու թե ի՞նչ է ինքն իրեն մաղթում:

«Դեռ կեսգիշերից օրս հոյակապ սկսվեց: Առաջինը ընտանիքս ինձ շնորհավորեց, դե իսկ հետո ու մինչ այս ժամը շնորհավորանքներն անթիվ ու անհամար են: Այս տարեդարձս անակնկալներով լի էր: Առավոտյան եթերի էի, ու գործընկերներս հենց ուղիղ եթերում շատ անսպասելի հայտարարեցին, որ անակնկալ են ինձ համար պատրաստել եւ եթեր գնաց նրանց պատրաստած տեսանյութը, որտեղ անծանոթ մարդիկ շնորհավորում էին ինձ ու բարեմաղթանքներ հղում: Հավատացնում եմ` դա շատ հուզիչ ու հաճելի էր»,- պատմեց Զարուհի Բաբայանը:

Երգչուհին օրը կանցկացնի ընտանեկան, մտերմիկ մթնոլորտում: Նա չբացահայտեց, թե ընտանիքի անդամները ինչ նվեր են տվել իրեն, բայց խոստովանեց, որ այն շատ անսպասելի ու մեծ անակնկալ է եղել:

Բազմաթիվ ծանոթ եւ անծանոթ մարդկանցից բարեմաղթանքներ լսելը երգչուհու համար շատ կարեւոր է, սակայն հարցին, թե ի՞նչ է ինքն իրեն մաղթում, պատասխանեց.

«Երբ մարդ շատ երիտասարդ է, ցանկություններն ուրիշ հարթության վրա են, իսկ ավելի հասուն տարիքում, երբ ունես ընտանիք, երեխաներ, եւ գիտակցում ես կյանքիդ յուրաքանչյուր փուլի կարեւորությունն ու հետաքրքրությունը, առաջինը մտածում ես առողջության մասին: Հիմա թե ինձ, թե դիմացինիս առողջություն եմ ցանկանում, միայն այդ դեպքում ես կյանքին պարզ եւ ուրախ աչքերով նայում: Այս տարիքում ես ավելի եմ գնահատում առողջության կարեւորությունը, եւ կարծում եմ, որ մարդիկ պետք է իրենց նկատմամբ շատ ավելի ուշադիր լինեն, պետք է կարողանան իրենց խնայել, ավելի շատ սիրել սեփական անձը: Առողջ լինելու դեպքում ամեն ինչ կհաջողվի: Այնպես որ, առաջինը ինքս ինձ եւ բոլորին առողջություն, ապա երջանկություն եւ խաղաղություն եմ մաղթում: Իմ կյանքում հասկացել եմ, որ միայն սիրելի աշխատանքով եւ սիրելի մարդկանցով շրջապատված լինելով կարող ես իսկապես երջանիկ լինել»:

Կինը 40-ից հետո Զարուհի Բաբայանի համար շատ ավելի հետաքրքիր է:

«Կինը 40–ից հետո շատ ավելի իմաստուն է, այդ տարիքում նա ավելի շատ է գնահատում այն, ինչ ունի, ավելի շատ է սեր տալիս, քան պահանջում, իսկ դա ամենակարեւորն է: Կարծում եմ` մարդը անընդհատ սեր պահանջելով չի կարող այդքան գեղեցիկ եւ երջանիկ լինել, որքան, երբ սեր է տալիս: Չէ որ, շատ հաճելի է, երբ դիմացինիդ երջանկություն ես պարգեւում: Պետք է միշտ հիշել, որ այն, ինչ մեր ներսում կա, դա արտահայտվում է մեր դեմքին: Ինքս շատ եմ սիրում ժպտալ, մարդկանց միայն լավ բաներ ասել, դա բումերանգի նման միշտ հետ է գալիս»,- հավելեց նա:

Զարուհի Բաբայանն իր ծնողների համար իսկական ամանորյա նվեր է: Երգչուհին եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ծնողներին եւ զրույցի վերջում իր բարեմաղթանքը հղեց մարդկանց Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ:

«Հայրս շուտով 70 տարեկան կլինի, բայց նա շատ կենսուրախ է եւ ես հիանում եմ իրենով, մայրս եւս շատ հանգիստ ու կամեցող մարդ է, ուստի երեւի տեսակիս համար նրանց եմ պարտական: Հիմա եւս մեկ անգամ եմ ուզում ասել, որ շատ եմ սիրում ծնողներիս, շատ շնորհակալ եմ նրանց, որ կամ, եւ ունեմ այս կյանքը: Ուզում եմ, որ նրանք մեր կողքին լինեն ու միշտ ժպտան: Ծնողներիս առողջություն եմ մաղթում, իսկ բոլորիս համար ցանկանում եմ, որպեսզի խաղաղություն լինի, ուրախ լինենք եւ կարողանանք այս կյանքը վայելել: Ասում են, մահից հետո էլ կյանք կա, հուսամ, որ այդ կյանքն ավելի լավն է, բայց ուզում եմ, որ երկրային կյանքն էլ իսկապես ուրախությամբ ապրենք: Բոլորին խաղաղություն, երջանկություն, առողջություն, ժպիտ ու շատ սեր եմ մաղթում»,- ավարեց մեր զրուցակիցը:

Միանում ենք  շնորհավորանքներին եւ Զարուհի Բաբայանին մաղթում է նորանոր ձեռքբերումներ:

 

18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»
Ամենադիտված