Հայերեն


Կազմակերպված պոռնկության դեպք՝ Մարտունիում

Բաց մի թողեք

Առաջին

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արծրուն Կ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:

64-ամյա մարտունեցի Արծրուն Կ.-ին մեղադրանք էր առաջադրված պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ դատական ակտի՝ Արծրուն Կ.-ն 2001 թվականին իր առանձնատանը կից կառուցել ու որպես անհատ ձեռնարկատեր շահագործել է շոգեբաղնիք, որը գործել է մինչև 2011 թվականը:

Այնուհետև 2016 թվականի հունիսից Արծրուն Կ.-ն վերսկսել է շոգեբաղնիքի շահագործումը:

Շոգեբաղնիքում որպես մատուցողուհի աշխատել են մի քանի կանայք, ովքեր, ըստ մեղադրանքի, Արծրուն Կ.-ի թույլտվությամբ բացի մատուցողուհու՝ իրենց պարտականությունների կատարումից, նաև գումարի դիմաց հաճախորդների հետ զբաղվել են պոռնկությամբ:

Արծրուն Կ.-ն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, թե որպես անհատ ձեռնարկատեր շահագործել է իր կառուցած շոգեբաղնիքը, հետո 4-5 տարի այն չի շահագործել:

2016 թվականի հունիսից վերաբացել է սաունան: Այնտեղ աշխատելու համար իրեն մատուցողուհիներ են պետք եղել՝ հաճախորդներին սպասարկելու համար:

Մինչև մատուցողուհի ընդունելը ինքն է ստիպված եղել սպասարկել հաճախորդներին՝ մատուցել է հյութ, գարեջուր, սուրճ, աղի ձողիկ: Օղի և ճաշատեսակներ չի մատուցել:

Ինքը ամեն տեղ ասել է, որ իրեն աշխատողներ են պետք, իրեն սկսել են զանգել մատուցողուհու աշխատանքի համար: Ինքը զգուշացրել է, որ իր սաունան «նորմալ տեղ է», բացատրել է աշխատանքի բնույթը, ծանոթացրել է գներին:

Պայմանավորվել է, որ մատուցողուհիներին կվճարի օրական 5 հազար դրամ և յուրաքանչյուր սեղանից հազար դրամ՝ որպես թեյավճար:

Ինքը սկզբում չի զգացել, որ մատուցողուհիները մարմնավաճառությամբ են զբաղվում հաճախորդների հետ: Հետագայում է իմացել այդ մասին…

Պարզվել է, որ իր մոտ աշխատող մատուցողուհիները միմյանց հետ կապված ընկերուհիներ են: Երբ նկատել է նրանց վարքագիծը, հերթով հեռացրել է աշխատանքից:

2016 թվականի հունիսին շոգեբաղնիքում Երևանից աշխատելու է եկել Հ. Գ.-ն: Նա աշխատել է որպես մատուցողուհի: Ինքը նկատել է, որ նա հաճախորդներին սպասարկելու ժամանակ 15-20 րոպե ավել է մնում հաճախորդների մոտ: Նա իր հարցին պատասխանել է, թե հաճախորդների հետ մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել 5 հազար դրամով՝ իր ճանապարհածախսը հոգալու համար, քանի որ ստացած աշխատավարձը չի բավարարում:

Եվ ինքը Հ.-ին թույլ է տվել ճանապարհածախսը հոգալու համար երկու հոգու հետ սեռական հարաբերություն ունենալ սաունայում:

Երբ Հ. Գ.-ն գնացել է Երևան, իր սաունայում աշխատանքի է անցել մեկ ուրիշ երևանցի կին՝ Գ. Հ.-ն: Նա էլ է ճանապարհածախսի համար հաճախորդի հետ սեռական հարաբերություն ունեցել 5 հազար դրամով: Ինքը բարկացել է նրա վրա, պահանջել է չկրկնել:

Սաունա է եկել նաև Գ. Հ.-ի ընկերուհին: Ինքը նկատել է, որ նա էլ է երկար մնում հաճախորդների մոտ: Եվ նա էլ է ասել, թե աշխատավարձը չի բավականացնում, ճանապարհածախսի համար ստիպված հաճախորդների հետ 5 հազար դրամով սեռական հարաբերություն է ունենում: Ինքը թույլ է տվել, որ դա անեն մեկ անգամ, հետո նրանք գնացել են Երևան:

Հաջորդ մատուցողուհին նույնպես ասել է, թե աշխատավարձը քիչ է, դրա համար հաճախորդների հետ նաև գումարով սեռական հարաբերություն է ունեցել: Ինքը զայրացել է, նրան ևս հեռացրել է աշխատանքից՝ որպես ճանապարհածախս տալով 2 հազար դրամ:

Շոգեբաղնիքում որպես մատուցողուհի աշխատած ու զուգահեռաբար մարմնավաճառությամբ զբաղված կանայք՝ գործով վկաները, նմանատիպ ցուցմունքներ են տվել, թե իրենք հաճախորդների հետ 5 հազար դրամով նաև սեռական հարաբերություններ են ունեցել… Արծրուն Կ.-ից թաքուն: Իրենց չի բավարարել Արծրունի վճարած աշխատավարձը:

Վկաներից յուրաքանչյուրը նշել է, թե սեռական հարաբերություն է ունեցել ընդամենը… 2-3 հաճախորդի հետ, Արծրունը, իմանալով այդ մասին, իբր՝ հեռացրել է աշխատանքից…

Պարզվել է, որ Մարտունու սաունայում աշխատանք գտած երևանցի կանայք ապրել են հենց սաունայում՝ հանգստի սենյակներում…

Դատարանը հաստատված է գնահատել Արծրուն Կ.-ին մեղսագրված հանցավոր արարքը: Հաշվի է առել Արծրունի տարիքը, վատառողջ լինելը, այն, որ համայնքի ավագանին «ուղերձով» դիմել է դատարանին՝ խնդրելով Արծրուն Կ.-ի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժ, քանի որ Արծրուն Կ.-ն «վայելում է համաքաղաքացիների հարգանքը»…

Դատարանը հաշվի է առել նաև, որ Արծրուն Կ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, չնայած դրա հետ միասին՝ հիմնականում ասել է, թե կանայք իր սաունայում մարմնավաճառություն են արել իրենից գաղտնի և միայն՝ ճանապարհածախս վաստակելու հոգսից ելնելով…

Արծրուն Կ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրողը՝ պահանջելով վերացնել պայմանական դատապարտության կիրառումը Արծրուն Կ.-ի նկատմամբ, նրան դատապարտել իրական ազատազրկման:

Մեղադրողը նշել է, թե դատարանը պայմանական դատապարտություն կիրառելով՝ անտեսել է Արծրուն Կ.-ի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, այն, թե նա «ինչ սոցիալական արժեքների է ոտնձգել, այդ արժեքները ինչ նշանակություն ունեն իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետության արժեքային համակարգում…»:

Դատախազը նշել է, որ Արծրուն Կ.-ին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է բացառապես ազատազրկման ձևով պատիժ՝ 3-ից 6 տարի ժամկետով:

Ըստ դատախազի՝ Արծրուն Կ.-ն ոտնձգել է այնպիսի արժեքի դեմ, ինչպիսին է… «հասարակության անդամների բարոյական զարգացման պաշտպանությունը», նրա արարքն ուղղված է եղել «հասարակության անդամների բարոյական զարգացման խաթարմանը… Նման հանցավոր արարքները կարող են ոտնձգել նաև մարդկանց առողջության դեմ, ինչպես նաև վտանգի տակ դնել մարդկանց… կյանքը…» :

Դատախազի վերաքննիչ բողոքի դեմ պատասխան էր գրել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ, իսկ դատախազի բողոքը մերժել: Պաշտպանն անդրադարձել է դատախազի այն մտքին, թե իր պաշտպանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, որ առաջին ատյանի դատարանը հաշվի է առել ու պայմանական դատապարտություն է կիրառել, կարող են պատճառ լինել, որ նա հետագայում ևս շարունակի դրսևորել նույն հանցավոր վարքագիծը:

Պաշտպանը նշել է. «Հետաքրքիր է, եթե անձը իր 64 տարեկան հասակում կյանքում առաջին անգամ սայթաքել է, որտեղի՞ց է հիմնավորումը, թե նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելու դեպքում էլ նա կշարունակի դրսևորել հանցավոր վարքագիծ»:

Պաշտպանն ընդգծել է, որ գործի քննության ընթացքում չլինելով անազատության մեջ, Արծրուն Կ.-ն ցուցաբերել է «բացառիկ իրավահպատակ և օրինապահ վարքագիծ, իր նախաձեռնությամբ փակել է օբյեկտը՝ լինելով գրանցված հարկատու: Արդյոք դա բավարար չէ՞ համոզվելու, որ նա արդեն կանգնած է ուղղման ճանապարհին, անկեղծորեն զղջում է …»:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազի բողոքը՝ անփոփոխ թողնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ պայմանական դատապարտությամբ հանդերձ:

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված