Հայերեն


Ինչպե՞ս կարող եք իմանալ ձեր աուրայի գույնը

Հասարակություն

Աուրան մեր հոգու ներքին վիճակի արտացոլումն է։ Դա անտեսանելի էներգետիկ դաշտ է, որն արտահայտում է մեր տրամադրությունը, զգացմունքները, մտքերն ու էմոցիաները։ Ըստ աուրայի կարելի է հասկանալ մարդու անհատականությունը, նրա գաղտնի ցանկությունները, անցյալը, ներկան և ապագան։ Իզուր չէ, որ շատ էքստրասենսներ իրենց սեանսների ժամանակ փակ աչքերով ձեռքով շոշափում են մարդու դեմքը. այդ կերպ նրանք փորձում են տեսնել աուրան։

Բոլորն ունեն տարբեր աուրաներ՝ տարբեր գույներով, ձևով, չափով ու խտությամբ։ Այս բոլոր պարամետրերը կախված են մարդու զարգացման մակարդակից։ Ձևով իդեալական աուրան օվալ է հիշեցնում։ Սա նշանակում է, որ մարդ ներդաշնակության մեջ է ինքն իր ու շրջակա աշխարհի հետ։ Տձև ու ասիմետրիկ աուրան ներքին թուլության ու անկայունության նշան է։ Աուրայի չափերը կախված են մարդու հոգեկան զարգացման ու նրա ներքին աշխարհի հարստության հետ։ Աուրայի խտությունն ամբիցիաների ու ակտիվության նշան է։ Ցածր խտության աուրան խոսում է դեպրեսիայի ու ուժերի անբավարարության մասին։

Աուրայի գույները կարող են փոխվել ըստ մարդու ներքին վիճակի, բայց որպես կանոն մարդու էներգետիկ դաշտը միշտ վերադառնում է մշտական գույնին, որը որոշվում է նրա անհատական բնութագրիչներով։

Աուրայի գույնն իմանալու համար ընդհանրապես պարտադիր չէ ունենալ էքստրասենային ունակություններ։ Մաթեմատիկայի տարրական գիտելիքները բավարար են։ Այս միջոցը թվաբան ու պարահոգեբան Ռիչարդ Վեբստերինն է, որ ծննդյան ամսթվի ու տարեթվի միջոցով ստանում է թիվ՝ համապատասխան կոնկրետ գույնի։ Բերենք հենց Ռիչարդի օրինակը. նրա ծննդյան ամսաթիվն է 15.05.1955։ Անում ենք հետևյալ քայլերը. 1+5+0+5+1+9+5+5=31 = 3+1 = 4: Ստացանք 4 թիվը։

1 թիվը կարմիրն է։ Այս գույնի աուրան նշանակում է ակտիվություն ու կենսախինդություն։ Այսպիսի աուրայով մարդիկ ամենից հաճախ լավատես են, լի ամբիցիաներով ու նպատակասլացությամբ։

2 թիվը նարնջագույնն է։ Նարնջագույն աուրայով մարդիկ առանձնանում են պարկեշտությամբ, բարեհոգությամբ ու զգացմունքայնությամբ։ Նրանք ամուր կապ ունեն մարդկանց հետ։

3 թիվը դեղինն է։ Դեղին աուրայով մարդիկ ունեն բարձր ինտելեկտ։ Որպես կանոն, նրանք ստեղծագործ ու շփվող են։ Նրանց համար կարևոր է զբաղվել ցանկացած գործով ու օգուտ բերել հասարակությանը։

4 թիվը կանաչն է։ Այսպիսի մարդիկ ընկերասեր են ու մեծահոգի։ Նրանք արագ սովորում են փոփոխություններին ու նոր պայմաններին։ Նրանք ձգում են մարդկանց, քանի որ նրանց աուրան բարություն ու ջերմություն է առկայծում։

5 թիվն ինդիգոն է։ Այսպիսի աուրայով մարդիկ ինտելեկտուալ են, ձգտում են ստանալ նոր գիտելիքներ։ Նրանք ունեն հիանալի ստեղծագործ հատկություններ, հարուստ երևակայություն, բայց նրանց բնավորությունը բարդ է։

6 թիվը երկնագույնն է։ Այս գույնի աուրան խոսում  է ազնվության ու բարեգերծության մասին։ Այսպիսի մարդիկ սիրում են օգնել ու օգտակար լինել մարդկանց։ Նրանք պատասխանատվություն են զգում իրենց մտերիմների համար ու երբեք մենակ չեն թողնում դժվար պահերին։

7 թիվը մանուշակագույնն է։ Այս գույնն ինտուիցիայի ու մարգարեության ունակությունների նշան է։ Երբեմն այսպիսի աուրայով մարդիկ հանրության համար անհասկանալի են դառնում ու մեկուսանում։ Նրանց պետք է ամրապնդել իրենց շնորհն ու չվախենալ օգնություն խնդրելուց։

8 թիվը վարդագույնն է։ Այսպիսի աուրայով մարդիկ շատ աշխատասեր են։ Նրա ցանկությունները հաճախ սահմանափակվում են նյութական արժեքներով։ Իրենց համոզմունքներում նրանց միշտ համառ են ու երբեք ետ չեն դառնում բռնած ճանապարհից։

9 թիվը բրոնզագույնն է։ Այս գույնի աուրան խոսում է զոհաբերության, ամեն կենդանի բանի նկատմամբ սիրո մասին։ Հաճախ այսպիսի աուրայով մարդիկ չեն խնայում իրենց ու իրենց բոլոր ձեռքբերումները տալիս են այլ մարդկանց, ում արժանի են համարում դրան։

300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված