Հայերեն


Ինչ կատարվեց երկրի 2 խոշորագույն քաղաքներում իրականում

Բաց մի թողեք

Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը․


Գյումրիի ընտրությունների արդյունքն ինչպես եք գնահատում: Կրիմինալն ի՞նչ դեր և մասնակցություն է ունեցել, ում համար է աշխատել:


Թե Գյումրիում, թե Վանաձորում մենք տեսանք, որ ՀՀԿ-ն շատ դժվարությամբ կարողացավ ամենաշատ ձայները հավաքել: Դեռ վերջնահաշվարկը չի եղել, բայց արդեն պարզ է, որ կան խնդիրներ: Գյումրիի համար իշխանության ներկայացուցիչները, մեկնաբանելով բավականին բարդ գրված Ընտրական օրենսգիրքը, նշում են, թե Բալասանյան դաշինքը, ստանալով մանդատների 40 տոկոսը, դառնում է մեծամասնություն և ընտրում քաղաքապետին: Վանաձորում այս պահի դրությամբ այդ բոնուսները կարծես չեն աշխատում, որովհետև մանդատների 40 տոկոսը ՀՀԿ-ին բաժին չի հասել: Միաժամանակ տեսնում ենք տարբեր ուժերի, որոնք բավական տեսակարար կշիռ կազմող քանակով մտնում են ավագանի, իսկ առջևում պառլամենտական ընտրություններ են: Այս իմաստով, շատ հետաքրքիր ընտրություններ ունեցանք, կարծում եմ հետընտրական էֆեկտը կձգվի սովորականից երկար: Այս քանակով ոչ իշխանական ուժերի հայտնվելը ՏԻՄ կառույցներում հեշտ կյանք չի խոստանում հանրապետականի համար:
Ինչ վերաբերում է կրիմինալի դերին: Ընտրակեղծիքների այն գործիքակազմը, որին մենք սովոր էինք նախորդ ընտրություններից, այս անգամ նույն թափով չի գործարկվել, փորձ է արվել հնարավորինս խուսափել կոպիտ խախտումներից և բեկումնային նշանակություն ունեցող կեղծիքներից: Ընտրակեղծարարությունն այս դեպքում, իմ գնահատմամբ, դարձել է ավելի շատ ոչ թե քաղաքական որոշման, այլ մշակույթի խնդիր, որ անկախ ընտրության կարևորությունից, նույնիսկ անկախ նրանից՝ իշխող կուսակցությանն է դա վերագրվում, թե մերձիշխանական ուժերին, անվերապահորեն ուղեկցում է ընտրական գործընթացը:

Այսինքն մեծ հաշվով մենք տեսնու՞մ ենք, որ կրիմինալ այլևս մեծ դերակատարում չունի:

Չէ որ դեռևս մի քանի տարի առաջ դրա դերակատարումը կենսական էր իշխանության համար:
Վարդան Ղուկասյանին և Մարտուն Գրիգորյանին քաղաքական որոշումներով, ըստ էության, թույլ չտրվեց մասնակցել գործընթացին որպես առանձին սուբյեկտներ: Կրիմինալ ռեսուրսները Գյումրիում այս երկու ընտանիքների հետ էին կապվում: Որոշակի մասնակցություն նրանք իհարկե ունեցան, բայց ոչ նախկին էնտուզիազմով ու ծավալներով: Մարտուն Գրիգորյանն, ի տարբերություն Վարդան Ղուկասյանի, այդ քաղաքական ճնշումների տակ կարողացավ վերանայել իր ամբիցիաներն ու ռեսուրսները, ֆիքսեց, որ նախկին կանոններով հնարավոր չի լինելու այլևս խաղալ: Վարդան Ղուկասյանի մոտ սա չստացվեց, և նա մնաց իր ռեպերտուարի մեջ: Իսկ այդ ռեպերտուարը իշխանության գործիքակազմում այլևս մերժված էր: Սա էր պատճառը, որ Մարտուն Գրիգորյանն իր ռեսուրսները, իհարկե ոչ նույն թափով և ցանկությամբ, բայց ուղղորդեց դեպի Բալասանյան դաշինք, իսկ Վարդան Ղուկասյանը փորձում էր մանևրել Հայկական վերածնունդ-Համախմբում ուժերի արանքում՝ նրանց անուղղակիորեն աջակցելով:

Ի՞նչ արձանագրեցին ավանդական և նոր ընդդիմությունները:

Նոր ընդդիմություններից հաջողեց Լուսավոր Հայաստանը՝ Վանաձորում: Նոր կուսակցության համար սա լուրջ ցուցանիշ է: Հասկանալի է, որ այստեղ դեր է խաղում կուսակցության ղեկավարի վանաձորցի լինելու հանգամանքը, ինչպես օրինակ Սասուն Միքայելյանի հրազդանցի լինելն ազդեց Հրազդանում: Ընդդիմադիր էլեկտորատի մի ահռելի մաս երկու քաղաքներում էլ միտված էր դեպի ԲՀԿ-ն և Հայկական վերածնունդը ՝ նախկին ՕԵԿ: Ավելի արմատականները Գյումրիում ձայնը տվեցին ԳԱԼԱ-ին: Համապետական մակարդակով ռադիկալ հռետորաբանությամբ հանդես եկող ՀԱԿ-ն ու ՔՊ-ն ձախողեցին, որովհետև տեղերում ընդգծված առաջնորդներ չունեին, իսկ տարված աշխատանքը բավարար չեղավ: Ընդդիմադիր էլեկտորատը ցանկանում է իր ձայները փոշիացված չտեսնել, ձայն տալ այնպիսի կուսակցության, որ իրենից ուժ կներկայացնի: Այս դեպքում իշխանության հետ կապվող ԲՀԿ-ն ու Հայկական վերածնունդն ավելի համակրելի թվացին ընտրողին, քանի որ տեղերում քաղաքական կյանքի տրամաբանությունը մի քիչ այլ է, քան համապետական մակարդակում, և կուսակցություններն ընտրվում են իրենց առաջին համարներով:
Համապետական ընտրություններում, հաշվի առնելով Երևանի հանգամանքը, ընդդիմադիր ուժերը որոշակի դրական դինամիկա կարողանում են գրանցել: Բայց սա բավարար չէ: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ տեղամասերում վերահսկողության մեխանիզմների ներդրումը ընդդիմադիր ուժերի կողմից, տեղերում աշխատանքը քաղաքացիների հետ չի օգնում: Հետևաբար, հավակնություններ ունեցող ուժերը, հատկապես պառլամենտականից առաջ, պիտի կամ պարզապես լքեն պայքարը, եթե նույն արդյունքը կրկնել չեն ուզում, կամ էլ պիտի փորձեն լրջագույն մեթոդաբանական վերանայումների գնալ, մասնավորապես ընդդիմության համար ցավոտ դարձած խնդիրներից մեկի ՝ ընդդիմադիր էթիկայի հարցով: Այս ինքնաբավ, ներփակ, ինքնագոհ, այլություն մերժող և միակ, անաղարտ և այլ բարոյական կրիտերիաներով քաղաքականությունը պատկերացնող դիսկուրսը լրջագույնս խանգարում է ընդդիմադիր ուժերին:

Գյումրեցիներն ինչո՞ւ ընտրեցին հին ուժերին, նորերը չընտրվեցին գրեթե:

Վերադառնալով Գյումրիին: Նոր ուժերից այստեղ հաջողեց ԳԱԼԱ-ն: Բովանդակային իմաստով, ԳԱԼԱ-ն նոր դերակատար չէր քաղաքում: Թե որպես հեռուստաընկերություն, թե որպես կուսակցություն, որի կազմում կար նաև Լևոն Բարսեղյանը, ԳԱԼԱ-ն տեղական մակարդակում իր վրա վերցրեց ռադիկալ ընդդիմադիր էլեկտորատը և ոչինչ չթողեց համապետական մակարդակում ընդդիմադիր դիրքավորված այլ ռադիկալ ուժերի:
Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ԲՀԿ-ն և Հայկական վերածնունդը, ի դեմս իրենց առաջին համարների և ցուցակներում ներկայացված այլ դեմքերի, քաղաքում ռեսուրս ունեն: Մենք իհարկե կարող ենք դեմքի լուրջ արտահայտությամբ դատափետենք այդ ուժերին շատ հարցերում իշխանության հետ համագործակցելու, կոռումպացված լինելու, կրիմինալի հետ կապ ունենալու մեջ, բայց ինչպես նշեցի նախորդ հարցի պատասխանի վերջում, պիտի այս ընդդիմադիր էթիկան դուրս բերենք, որպեսզի իրավիճակը ռեալ պատկերացնենք և հուսախաբ չլինենք ընտրությունից ընտրություն: Քաղաքականության մեջ հաղթում է նա, ով ռեսուրս ունի՝ ֆինանսական, մարդկային, քաղաքական, նոմենկլատուրային, մեր դեպքում, կախված տեղային մենթալիտետի առանձնահատկություններից նաև՝ ազգակցական, ընկերական և այլն: Այսպիսին է հայաստանյան քաղաքական կյանքը, հատկապես տեղերում, պառլամենտի ամբիոններից և Երևանի մամուլի ակումբներից հեռու այն ունի իր ուրույն մշակույթով թելադրվող առանձնահատկությունները, և ուժերը, որոնք ցանկանում են այս մարդկանց քվեները ստանալ, պիտի հաշվի նստեն այս առանձնահատկությունների հետ և ոչ թե իրենց իսկ կողմից որևէ վիրտուալ տարածքում հորինված սև-սպիտակ խաղը խաղան:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված