Հայերեն


«Չեմ ամաչում արածս գործի համար. ընտանիք եմ պահել». Արթուր Հակոբյանն անկեղծացել է

Life
 

 

 

 

Գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանին էկրանից ճանաչում են որպես կենսախինդ մարդու, ումից ծիծաղն անպակաս է։ Իրական կյանքում,  սակայն, նա ամեն վայրկյան կատակներ անող դերասանների թվին չի պատկանում։ Ասում է` իրականում պետք է տարբերվես էկրանային կերպարներցդ։ Դերասանը վերջերս ծանր փուլ է հաղթահարել` էկրանային դադար, առողջական խնդիրներ։ Tert.am Life–ը նրա հետ հետաքրքիր զրույց է ունեցել այս ամենի մասին և ոչ միայն։

 

–Պրն Հակոբյան, Դուք տևական ժամանակ չէիք նկարահանվում հեռուստանախագծերում։ Ինչո՞վ էր պայմանավորված դադարը։

 

–Չեմ նկարահանվել, որովհետև համապատասխան առաջարկներ չեն եղել։

 

–Այսօր դաշտում շատերը պրոֆեսիոնալ չեն, սակայն համապատասխան առաջարկների պակաս չեն ունենում։ Ինչո՞ւ Դուք ունեք այդ խնդիրը։

 

–Անկեղծ ասած, չգիտեմ։ Ես անընդհատ կռիվ եմ տալիս, որ դաշտում լինեն պրոֆեսիոնալ մարդիկ։

 

Խնդիրը շատ գլոբալ է։ Մեր որոշելիքը չէ։ Շատ ավելի բարձր տեղերից պետք է լուծվի այդ հարցը, որպեսզի այս գործում պրոֆեսիոնալներ լինեն։ Դա նույնն է, որ ես գնամ, սրտի վիրահատություն անեմ։ Խոսքը ինստիտուտ ավարտել–չավարտելու մասին չէ։  Այդ շնորհը Աստծո կողմից է տրվում։ Հնարավոր է` մարդն ավարտած չլինի, սակայն շնորհքով լինի, սակայն կան նաև ապաշնորհներ, որոնք խցկվում են դաշտ։ Ուրիշ տեղից պիտի մաքրեն այդ մարդկանց։

 

 

–Վիրավորվա՞ծ եք։

 

–Ումի՞ց վիրավորվեմ և ինչո՞ւ։ Եթե կա Աստծո տված շնորհ, միայն ինքը կարող է հետ վերցնել Քեզ շատ հարազատ մարդուց պետք է նեղանաս, վիրավորվես։ Եթե ինձ ինչ–որ մեկը հարազատ չէ, ինչու վիրավորվեմ, խոսքս  տեղավորվողների մասին  է։

 

–Այնուամենայնիվ, հանդիսատեսը Ձեզ սիրում է։ Ձեզ գնահատված զգո՞ւմ եք։

 

–Ես չգիտեմ... իմ ընկերների մեջ շատ տաղանդավոր մարդիկ կան, արդյոք գնահատված են։ Չեմ կարծում։

 

Հանդիսատեսի սերը փակում է, գրեթե, ամեն ինչ։ Դրա համար ենք դիմանում ու ամեն ինչ անում մեր ժողովրդի համար։ Ես ինձ լավ եմ զգում, որ մարդիկ նայում են ինձ ու ժպտում։ Հանդիսատեսի սերն օդից չի  գալիս, նախ պիտի սիրես հանդիսատեսիդ,  որպեսզի գնահատի, արժեվորի քեզ։

 

–«Աստեղային ժամը» ժամանակավոր բնույթ է կրում։ Ձեր գործընկերները պատմում են, որ ժամանակին Ձեզ տեսնելիս մարդկանց հերթեր էր գոյանում։ Հիմա և 5 տարի առաջ նույն սե՞րն եք զգում, թե՞ դադարն իր սև գործն արել է։

 

–Դադարն իր գործն արեց, սակայն հիմա նորից զգում եմ այդ վերաբերմունքը։ Դադարը չի կարող չազդել, որովհետև հանդիսատեսը սովոր է քեզ տեսնելու, մեկ էլ հանկարծ անհետանում ես իր աչքից։ Նոր սերունդ է գալիս, որի մեծանալու ընթացքում դու էկրանին չես եղել ու քեզ չի ճանաչում։ Գուցե կան դերասաններ, որոնք ասում են` ես դադար վերցրեցի, որովհետև չգիտեմ ինչ։ Ես այդպիսի բաներ չեմ ասում։ Այդ դադարը չի եղել իմ մեղքով։ Եղել է այն, ինչ արդեն եղել է։ Կամաց–կամաց վերականգնվում է։

 

 

–Հայտնիության սանդղակի փոփոխությունն ինչպե՞ս ազդեց Ձեզ վրա։ Ինչքանո՞վ էր բարդ նոր իրականությանն ընտելանալու ընթացքը։


–Ինձ վրա ազդում էր այն, թե ես ինչպես պիտի յոլա գնամ։ Իմ երեխաներն այդ ընթացքում  ուսանող էին։ Որպես նորմալ մարդ` ես հասկանում էի, որ էկրանին չես ուրեմն  սանդղակի  փոփոխությունը  անխուսափելի  է։

 

Որքան էլ դա բարդ լինի, եղածից չես փախչի։ Թե ես ինչ եմ քաշել , թող մնա իմ մեջ։ Ինձ խոստացել եմ, որ մի օր կբարձրաձայնեմ այդ մասին, բայց ոչ հիմա։ Դժվարություններ եղել են,  ես դիմացել եմ։  Մարդը պիտի բախտավոր աստղի տակ ծնվի։  Մնացածը սուտ բաներ են, մասնավորապես, մեր գործում։

 

–Դուք բախտավոր աստղի տակ չե՞ք ծնվել։

 

–Ոչ, չեմ ծնվել։ Ես բախտավոր եմ այնքանով, որքանով Աստված ինձ շնորհք է տվել։ Վարձով ապրող մարդ եմ, դրա բախտավորությունը ո՞րն է։ Երբ մարդիկ 20 տարուց ավելի ուրախանում են քեզանով, սակայն դու...

 

Ես ինձ բախտավոր եմ համարում իմ ընտանիքով։ Ես մեծ բախտի տեր եմ, որ ունեմ այդպիսի կին, աղջիկ, տղա։ Իմ ընտանիքն ինձ համար սրբություն է։ Ինձ համար կատարյալ ընտանիք է։ Շատերը զարմանում են, որ այսօր կարող է լինել նման սիրով ու ներդաշնակ ընտանիք։

 

 

–Պարոն Հակոբյան, չնկարահանվելու տարիները պետք է որ ֆինանսական խնդիրների տարիներ եղած լինեն։  Ինչպե՞ս եք այդ շրջանում հոգացել Ձեր ծախսերը։ Այլ աշխատանքով զբաղվե՞լ եք։

 

–Ես գրում եմ մանրապատումներ և բեմադրում իմ տաղանդավոր ընկերուհու`  Մարգարիտա Խաչատրյանի հետ։ 2 շատ տաղանդավոր ամուսիններ` երգիչ Արմանն ու երգչուհի  Յանան էլ մեզ հետ են։

 

Այդ 5 տարին ես գրել եմ, ես բեմադրել, ես իրենց հետ խաղացել, ես էլ տոմս վաճառել։ Դա շահութաբեր չէր,  սակայն  ապրելու միջոց էր։ Ես չեմ ամաչում արածս աշխատանքի  համար, որովհետև ընտանիք եմ պահել, երեխաներս սոված չեն մնացել։

 

–Երկար տարիներ է` տեղափոխվել եք Երևան։ Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները։

 

–Տղաս աշխատում է Հանրայինում և  սովորում Թատերականի Հեռուստառեժիսուրայի  բաժնում, կարծում եմ` հետագայում կզբաղվի դրանով։ Աղջիկս մասնագիտությամբ հոգեբան է, սակայն չի աշխատում իր մասնագիտությամբ, Բժշկական համալսարանում է աշխատում։

 

–Վերջերս առողջական խնդիր եք ունեցել` սրտի վիրահատության եք ենթարկվել։ Հիմա ինչպե՞ս եք զգում Ձեզ։

 

–Հիմա լավ եմ։ Շնորհակալ եմ ինձ վիրահատող բժշկին` Վահան Կարենիչին, ամբողջ անձնակազմին, որովհետև մարդիկ փրկել են կյանքս։  

 

 

–Ի՞նչ է փոխվում այն բանից հետո, երբ առողջական լուրջ խնդրի եք բախվում։

 

–Փոխվում է այն, որ վիրահատությունից հետո նայում էի պատուհաից դուրս ու ասում` վայ մարդիկ, մեքենաներ...

 

Ամբողջ կյանքս, որքան ինձ հիշում եմ, դժվարություններ եմ ունեցել ու անընդհատ ինձ հարց եմ տվել` ե՞րբ պետք է վերջանա այս ամենը, թե՞ սա է կյանքը, ինձ համար դժվար պետք է լինի։  Դժվարությունները հեշտ չեմ տանում, բայց դիմանում եմ։ Գուցե, առողջությունս է քայքայվում, բայց հաղթահարում եմ։

 

–Մարդիկ Ձեզ միշտ տեսնում են ծիծաղկոտ ու ուրախ դերերով։ Դուք ասոցացվում եք հումորի հետ։ Առօրյայում նո՞ւյնպես հումորը Ձեր անբաժանելի  մասն է։

 

–Չի կարող նման բան լինել։ Ես զարմանում եմ այն դերասանների վրա, որոնք  ինչպես էկրանին են, նույն կերպ կյանքում են։ Կերպարը ես խաղում եմ, իսկ կյանքում ես առանձին մարդ եմ։

 

Երջանիկ կլինեի, եթե լուրջ դերի առաջարկ ստանայի։


–Ի՞նչ դեր կուզեիք խաղալ։

 

–Կոնկրետ դեր չեմ նշի: Ուղղակի ուզում եմ որևէ  տրագիկոմեդիայում խաղալ։

 

 

Ամալյա Հովհաննիսյան

 
 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված