Հայերեն


Գորիսի բանտից ազատված նախկին դատապարտյալը ընկերուհուն դաժան ծեծի է ենթարկել՝ իր հետ սեքսով չզբաղվելու համար

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Աշոտ Ղ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ:

Նախաքննական մարմինը այս գործով մեղադրանք էր առաջադրել ոչ միայն Աշոտ Ղ.-ին, այլև նրա ընկեր Վահե Ա.-ին: Վահեից էլ սկսվել էր գործը, ըստ էության:

Համաձայն վարույթն իրականացնող մարմնի առաջադրած մեղադրանքի՝ Վահե Ա.-ն սպանություն կատարելու համար «Գորիս» ՔԿՀ-ում պատիժ կրելու ընթացքում համացանցի միջոցով կալանավայրից ծանոթացել է Հերմինե Բ.-ի (անունը փոխված է) հետ:

Պատիժը կրելուց հետո ազատ արձակվելով՝ Վահեն Հերմինեի հետ սկսել է աշխատել նույն ընկերությունում:

2016 թվականի մայիսի 3-ին, ժամը 21-ի սահմաններում Վահեն ու Հերմինեն իրենց աշխատավայր գրասենյակում միասին հաց են կերել:

Լինելով ալկոհոլի ազդեցության տակ՝ Վահեն Հերմինեին առաջարկել է «միշտ միասին լինել», այնուհետև առաջարկել է մտերմությունն ամրապնդել՝ միմյանց հետ սեռական հարաբերություն ունենալով:

Հերմինեն կտրականապես մերժել է Վահեին:

Վերջինս սկսել է վիճել աղջկա հետ, ապա բռունցքով հարվածել է նրա դեմքին, դրանից հետո դանակով աղջկան սպանելու սպառնալիքներ է տվել:

Հերմինեն իմանալով, որ Վահեն նախկինում դատապարտված է եղել սպանության համար, իրական վտանգ է զգացել, մանավանդ, երբ տեսել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Վահեն անկանխատեսելի վարք է դրսևորում, ձեռքին էլ դանակ կա:

Վահեն շարունակել է Հերմինեի նկատմամբ բռնություն գործադրել, նրան հարվածել է ձեռքերով և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել է թեթև վնաս:

Այնուհետև Վահեն Հերմինեին մեքենայով տարել է իր կալանավայրային ընկեր Աշոտ Ղ.-ի տուն՝ ժամը 23-ն անց 30-ի սահմաններում:
Ընկերոջը Վահեն ասել է, թե Հերմինեին փախցրել է, իրենք մնալու են նրա տանը:

Աշոտն ու Վահեն գնումներ կատարելու նպատակով դուրս են եկել բնակարանից՝ Աշոտը տան մուտքի դուռը փակել է՝ այդպիսով տանը մնացած Հերմինեին զրկելով ազատությունից:

Նրանց գնալուց հետո Հերմինեն փորձել է դուրս գալ բնակարանից, բայց չի կարողացել: Նա զանգել, կանչել է իր հարազատներին, ապա հարևանների ու հարազատների աջակցությամբ դուրս է եկել Աշոտ Ղ.-ի բնակարանից:

Վարույթն իրականացնող մարմինը Վահե Ա.-ին մեղադրանք էր առաջադրել տուժողի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու և նրան սպանության սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով և137 հոդվածի 1-ին մասով:

Աշոտ Ղ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 1-ին մասով:

Գործի դատական քննության ընթացքում տուժող Հերմինեն հաշտվել է Վահե Ա.-ի հետ, Վահե Ա.-ի մասով քրեական գործի վարույթը կարճվել է՝ տուժողի հետ հաշտության հիմքով:

Նույն հիմքով Աշոտ Ղ.-ի մասով քրեական գործի վարույթը կարճվել չէր կարող, ահա թե ինչու նա ամբաստանյալի աթոռին մնացել էր մենակ:

Տուժող Հերմինեն հայտնել է, թե չի ուզում մանրամասներ պատմել այն երեկոյի մասին, երբ Վահե Ա.-ի հետ մնացել էր իրենց ընկերության գրասենյակում, որտեղ Վահեն նրան ծեծի էր ենթարկել:

Ըստ տուժողի՝ «ուշ ժամին երեսս արյունոտ էր, դեմքս՝ կապտուկներով… ամբողջ վերնաշապիկս արյունոտ էր… քիթս կոտրվել էր, աչքերիս տակն ամբողջովին կապույտ էր… դեմքս ուռած էր… Վահեն ինձ պատահական տաքսիով տարավ Աշոտի տուն, չնայած ես խնդրում էի ինձ մեր տուն տանել… Ես հազիվ էի ոտքի վրա մնում… Տանը մի կերպ նստել եմ բազմոցին… Հարցրին՝ ինչ ա պետք, ասի՝ սառույց, որովհետև ամբողջ դեմքս ցավում էր… Վահեն Աշոտին ասաց. «Ես էս աղջկան փախցրել եմ, մենք ստեղ ենք մնալու»: Աշոտը հարցրեց. «Բա ի՞նչ ա էս աղջկա դեմքը»: Վահեն ասաց. «Ես եմ արել»:

Աշոտն ու Վահեն բնակարանի դուռը փակեցին ինձ վրա, գնացին գնումներ կատարելու… Աշոտը ցույց տվեց բաղնիքի տեղը, ասաց՝ կարող ես լվացվել…Ես չգիտեմ՝ նրանցից ով է դուռը փակել… Ես զանգահարել եմ քրոջսս, ասել եմ այն հասցեն, որ Վահեն էր ասել տաքսու վարորդին… Ծնողներս, հետո էլ ոստիկանները եկել են Աշոտի տան մոտ: Հայրս փորձում էր դուռը ինչ-որ կերպ բացել, բարձրացած աղմուկից հարևանները դուրս են եկել, նրանցից մեկն ասել է. «Բա խի՞ եք ջարդում դուռը, էս տունը հետևի կողմից էլ դուռ ունի»: Ներսում շատ մութ էր: Ես պատերը շոշափելով մի կերպ գտա այդ հետևի մուտքը, դուռը ուժեղ հրեցի, բացվեց: Դուրս եմ եկել, հետո հիվանդանոց եմ գնացել… Աշոտի տան պատուհաններին ճաղավանդակ էր… Իմ նպատակն այնտեղից դուրս գալն էր… Ինչքան ուժ ունեի՝ հարվածում էի դրսի դռանը, մտածում էի՝ կարող է բացվի: Փայտից դուռ էր՝ մեկ փականով, ապակիներով: Երբ հարազատներս եկան, ես նրանց տեսա… Ես ահավոր վատ վիճակում էի՝ ամբողջ դեմքս, գլուխս ցավում էին… Ես վախենում էի՝ մտածելով, թե Վահեի մոտ դանակ կա, վախենում էի մի հակառակ բան անել…»:

Գործով վկայի կարգավիճակ ստացած նախկին մեղադրյալ Վահեն հայտնել է, թե իրենց վեճից հետո ընկերուհու հագուստն արյունոտ էր, նա օգնության կարիք ուներ, դրա համար է զանգել Աշոտին՝ Երևանում իր միակ մտերիմը Աշոտն էր՝ իրար հետ երկու տարի ազատազրկման վայրում էին եղել…

Ըստ Վահեի՝ ինքն ու Աշոտը խանութ են գնացել, որ սառույց բերեն, Հերմինեն իրեն մի քիչ կարգի բերի, ապա նրան ճանապարհեն տուն: Ինքը չգիտի՝ Աշոտը բնակարանի դուռը փակե՞լ է, թե՞ չէ: 10-15 րոպեով գնացել են խանութ, վերադարձել ու տեսել են՝ «խառնաշփոթ» է՝ Հերմինեի ծնողները, ոստիկանները… Իրեն բերման են ենթարկել ոստիկանություն…

Վահեն նշել է, որ իրենք Հերմինեի մոտից հեռախոս չեն վերցրել, նա կարողացել է զանգել. «Ես Հերմինեին չեմ փախցրել, եթե փախցնեի, ուրիշ ձև կփախցնեի…»,- ասել է Վահեն:

Վահեն ասել է, թե Հերմինեն կամովին է իր հետ Աշոտի տուն գնացել. «Իր կամքով չեկողը փողոցում կգոռա, կփախչի, կոշիկներով կհարվածի… »:

Աշոտ Ղ.-ն հայտնել է, թե Վահեի հետ գնացել են խանութ: Ինքը բնազդաբար է դուռը փակել, բացի այդ՝ անծանոթ աղջիկը մենակ էր տանը, դուռը փակել է, որ նրան չանհանգստացնեն…

Երբ խանութից վերադարձել ու տեսել են շենքի մոտ խառնաշփոթ է՝ Հերմինեի հայրը, մայրը, ոստիկաններ, Հերմինեի հարազատներին ասել է՝ ժողովուրդ ջան, ներս գնանք, հանգիստ խոսանք, գիշերվա ժամը 12-ն ա, ամոթ ա… Հերմինեի հայրն ասել է՝ ներս մտնելու բան չկա… Ինքն ու Վահեն մնացել են կանգնած՝ գնումներով տոպրակները ձեռքներին… «Հետո էնքան կուշտ էի էդ ամեն ինչից, ասեցի՝ քանի սրանք ստեղ են, ես դուռս փակեմ, շառս քաշեմ, գնամ, հեռու մնամ փորձանքից…»:

Իմանալով, որ քննիչն իրեն է փնտրում՝ ինքը հետագայում գնացել, իր ցուցմունքները տվել է…

Ըստ Աշոտի՝ Հերմինեն «կինարմատ ա՝ չի ֆայմել, եթե նա ներսից դռան վերևի ու ու ներքևի փականները քաշեր, դուռը միանգամից կբացվեր… Նենց չէր, որ էդ մարդը ուզում էր գնալ, ես էլ դուռը փակել էի վրան, ինքը սպասում էր, որ սառույց բերեինք իրեն… Ես էդպիսի խասյաթ չունեմ՝ ընկերների ընկերուհիներին ուսումնասիրեմ, ընդամենը դեմքին եմ նայել… Երբ գլուխը բարձրացրեց, նոր տեսա, որ քիթը վնասված է… Ես Վահեի վրա բարկացել եմ, ասել եմ՝ ի՞նչ ա էս աղջկա վիճակը…»:

Դատարանը եզրակացրել է, որ քրեական գործով ձեռք բերված և դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները բավարար չեն Աշոտ Ղ.-ի անմեղության կանխավարկածը հաղթահարելու…, հաստատված համարելու, որ նա դիտավորությամբ փակել է իր բնակարանի դուռը՝ նպատակ ունենալով Հերմինե Բ.-ին ապօրինաբար, նրա կամքին հակառակ, ազատությունից զրկելու…

Դատարանը ճանաչել և հռչակել է Աշոտ Ղ.-ի անմեղությունը՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Այս արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրանքի կողմը՝ պահանջելով բեկանել դատավճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ:

 

Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՍամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ․ հայկական արդյունաբերության հենասյունը և համայնքների վստահելի գործընկերը «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքինԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Երբևէ չեմ տեսել` նման ժողով անցկացվի և որևէ օգուտ չտրվի. չհիշվեց գերիների, օկուպացված տարածքների մասին. Ամստերդամ Դրանք խիստ կասկածելի են, բայց տպավորված եմ հայ գործընկեր փաստաբաններով. Ամստերդամ Եկեղեցին պաշտպանելու համար միակ ձեւը գնալն ու քվեարկելն է հայերի համար. Ամստերդամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Արևային էներգիան Տակլա-Մական անապատը վերածել է «կանաչ միջանցքի» Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե ՀովհաննիսյանՀունիսի 7–ին ոչ թե իշխանության և ընդդիմության հարց է լուծվելու, այլ լինել–չլինելու. նեոֆաշիզմը պետք է մերժվի. Ա. ԹևանյանՍամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ասուլիսը. ՈւղիղՀայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ Քաղաքացիների ձայնը լռեցվում է, կատարված ընտրությունը՝ անտեսվում․ Մենուա ՍողոմոնյանԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում ՔՊ-ի կեղծիքները` փաստերով. Նարեկ Կարապետյան Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի ՍարգսյանԱպարանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Գյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի. Գագիկ ԾառուկյանԶգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ Եվրոպան՝ ոչ թե ժողովրդավարության, այլ երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում․ Աննա ԿոստանյանԵրիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ինԷս իշխանությունը Հայաստանում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, անցողիկ է. Աննա ԿոստանյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը Թուրքերը իրենց զգում են ինչպես իրենց տանը նաև այն պատճառով, որ 2020 թվականին վերջապես կյանքի կոչեցին իրենց վաղեմի նպատակը՝ դառնալով ՀՀ-ում որոշիչ գործոն․ Աբրահամյան «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից ՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան«Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանՉինաստանում հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներԹոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՕսկարը պատերազմ է հայտարարում արհեստական ​​բանականությանը. Ակադեմիան արգելում է «արհեստական» դերասաններին և սցենարիստներին մրցել գլխավոր մրցանակների համար«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակՄակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին
Ամենադիտված