Հայերեն


Պուտինն ուշագրավ հայտարարություն է արել Հայաստանի համար

Քաղաքականություն

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների տարեվերջյան ոչ պաշտոնական հավաքին: Սերժ Սարգսյանի մոսկովյան այս այցն, ըստ երևույթին, իր՝ այսպես ասած բովանդակային հագեցածության և լարվածության տեսանկյունից թերևս գտնվում է ոչ բարձր աստիճանի վրա, թեև, խոշոր հաշվով, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մոսկովյան այցերը մշտապես առաջացնում են լարված սպասումներ:

Այսօր տեղի ունենալիք այցից առաջ, սակայն, տեղի է ունեցել մի բան, որը թերևս կնպաստի սպասումների լարվածության թուլացմանը: Բանն այն է, որ ՌԴ նախագահ Պուտինը հանդիպելով Պետդումայի պատգամավորներին՝ հայտարարել է, որ իրավիճակը Աֆղանստանում ԱՄՆ զորքերի թվաքանակի կրճատումից հետո դեպի վատն է գնացել, սակայն եթե ԱՄՆ-ն չլիներ, ապա իրավիճակը ավելի վատ կլիներ: Պուտինը հայտարարել է, որ թեև բարդ հարաբերություններ ունեն Նահանգների հետ, այնուհանդերձ պետք է օբյեկտիվ մոտենան իրականությանը:

Պուտինի այդ հայտարարությունն, անշուշտ, ուղիղ որևէ կապ չունի Սերժ Սարգսյանի այցի հետ, սակայն խնդիրն այն է, որ Պուտինն Աֆղանստանի առիթով փոխանցում է երկու էական մեսիջ: Նախ այն, որ ԱՄՆ-ն շատ կոնկրետ ապահովում է Ռուսաստանի թիկունքը Աֆղանստանի ու միջինասիական հատվածի մասով ընդհանրապես և եթե հետ քաշվի, ապա Ռուսաստանի համար այդ գոտում իրավիճակը կլինի վատ, և մյուս մեսիջն այն է, որ Պուտինը, ըստ էության, բացահայտ հայտարարում է, որ իրողություններին պետք է մոտենալ օբյեկտիվ, մասնավորապես ԱՄՆ դերակատարման հարցում:

Իհարկե, սա անկասկած չի փոխելու ռուսական պաշտոնական քարոզչությունը, որի առանցքում վատ Արևմուտքն է և դրանից Ռուսաստանը փրկող Պուտինը, սակայն Հայաստանի համար կոնկրետ այդ հանգամանքը այնքան էլ էական չէ: Հայաստանի համար էական է ռեալ պոլիտիկի պարագան, որն էլ արտահայտվում է Պուտինի նմանօրինակ հազվադեպ, սակայն բավական խոսուն և նպատակային գնահատականներում: Իսկ դա ցույց է տալիս այն, որ Ռուսաստանի նախագահն, այնուհանդերձ, պատրաստ է իրողություններին նայել օբյեկտիվության դիրքերից կամ պարզապես ռացիոնալության՝ իրապաշտորեն գնահատելով Ռուսաստանի ռեսուրսները, չնայած քարոզչական մակարդակում գեներացվող կայսերապաշտությանը, «ամենակարողությանը»:

Իսկ եթե Ռուսաստանում բարձր մակարդակով գիտակցվում է այդ հանգամանքը, ապա դա նշանակում է, որ աշխատանքի լրացուցիչ կամ ավելի լայն հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար, որի իշխանության ներքին լեգիտիմության բացակայությունը լրացուցիչ նեղացնում է Ռուսաստանի հետ առանց այն էլ նեղ աշխատանքի դաշտը, որ մնում է Երևանի համար: Իսկ դա նշանակում է, որ եթե անգամ առաջացող հավելյալ տարածությունը չօգտագործվի լրացուցիչ խնդիրներ լուծելու համար, ապա գոնե քիչ թե շատ երաշխիք կա, որ ԱՄՆ դերակատարման հարցում օբյեկտիվ ռեժիմում գտնվող ՌԴ բարձրագույն իշխանությունը այդ ռեժիմում է գտնվում նաև կովկասյան տարածաշրջանի մասով, ինչը նշանակում է Հայաստանի դերի և անվտանգության կարևորության որոշակի գիտակցում:
ԱՄՆ ռեգիոնալ ռազմավարությունը, համենայնդեպս, ակնհայտորեն հենվում է այդ տրամաբանության վրա, և այստեղ Ռուսաստանի համար վատ կլինի ոչ միայն Աֆղանստանում ԱՄՆ բացակայության դեպքում, այլ նաև Կովկասում ԱՄՆ քաղաքականության բացակայության»:

 

Սաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը
Ամենադիտված