Հայերեն


Հնարավոր են ռազմական լայնածավալ գործողություններ

Քաղաքականություն

tert.am

2017 թ.-ին մեր տարածաշրջանը անվտանգության տեսանկյունից առաջընթաց չունեցավ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ նկատելով, որ Արցախյան հակամարտության հարցում առաջընթաց չեղավ: Նրա խոսքով՝ 2017 թվականին Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում էլ նշանակալի հաջողություն չունեցանք, կյանքի չկոչվեցին նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Սա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանն անընդհատ սահմանի ամբողջ երկայնքով պրովոկացիոն գործողություններ է անում, որի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա՝ թույլ չտալով, որ այն զարգանա: Այստեղ Մինսկի խումբն ունի անելիքներ, քանի որ 2017թ.-ն չհաջողվեց իրականացնել այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել: Չհաջողվեց հետաքննության մեխանիզմները կիրառել, հենց սրանով է պայմանավորված, որ մեր տարածաշրջանում անվտանգությունն ավելի բարձր մակարդակի չհաջողվեց հասցնել»,- ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում, որ 2018 թվականի Ադրբեջանը կարող է կրկին ռազմական գործողություններ վերսկսել հայկական կողմի դեմ: Նա նկատեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը չափազանց ռազմատենչ հռետորաբանություն է օգտագործում, որն, իր կարծիքով, ռեալ կփորձի իրականացնել:

 

«Ռազմական գործողությունները երբեք չի կարելի բացառել, սակայն կլինի դա մյուս տարի, թե ավելի ուշ՝ դժվար է ասել: Այո՛, հնարավորություն կա, որ լինեն լայնածավալ ռազմական գործողություններ»,- շարունակեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Վերջինս` որպես այս տարվա դրական տեղաշարժ ունեցող ոլորտ, առանձնացրեց բանակը, որտեղ, ըստ նրա, հաջողվել է բարձրացնել մարտունակությունը:

«Հաջողվեց բանակը սնել ավելի կատարյալ զենքով, իմ կարծիքով, սա կարևոր հանգամանք է՝ տարածաշրջանում ստեղծված վիճակի համատեքստում: Սա մեզ հնարավորություն է տալիս ավելի հաստատակամ նայել 2018 թվականին, իսկ մեր ապահովության առաջին բաղադրիչը մեր բանակն է»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից իսլամական աշխարհը հայերի դեմ կոնսոլիդացնելուն, Սաֆրաստյանը նշեց, որ սա իրեն չի զարմացնում, քանի որ նոր երևույթ չէ: Նրա դիտարկմամբ՝ նախադրյալներ չկան, որ 2018-ին նրանց կհաջողվի դա անել:

«Ինչո՞ւ մինչև հիմա չի հաջողվել և 2018-ին պետք է հաջողվի, միայն Պակիստանն է, որ կարող է ինչ-որ գործողություներ անել, բայց նման նախադրյալներ չկան: Չեմ կարծում, որ 2018 թվականին ինչ-որ սկզբունքային փոփոխություն կլինի։ Այս առումով, նախադրյալ չկա»,-նշեց Սաֆրաստյանը:

ՀՀ արտաքին քաղաքականության մեջ Ռուբեն Սաֆրաստյան առանձնացրեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Նրա կարծիքով՝ սա լավ հնարավորություն է ավելի բարձր մակարդակի հասցնելու մեր արտաքին քաղաքականությունը:

«Այն հանգամանքը, որ ԵՄ–ն գնաց ՀՀ-ի հետ նման համաձայնագիր ստորագրելու ճանապարհով, վկայում է այն մասին, որ ԵՄ քաղաքական միտքը՝ հիմնվելով պատմական փորձի վրա, շատ լավ հասկանում է ՀՀ-ի դերը: Իմ կարծիքով՝ սխալ են ՀՀ-ի «և,և»-ի, «կամուրջ» լինելու և այլ մոտեցումները, քանի որ հայկական քաղաքակրթության դերը հարմոնիան է, համադաշնություն ստեղծելը կողմերի միջև: Հատկանշական է այն դերը, որը հայկական համայնքները Եվրոպայում խաղացին միջնադարում,այսինքն՝ ավանդ բերեցին այս երկրների մշակույթի ու տնտեսության մեջ: Ի՞նչ է կամուրջը՝ մի բան, որի վրայով անցնում ես, սա մեր ինքնությունը չի արտահայտում: «Եվ,և » չկա, չի կարող լինել, մարդը միանգամից 2 աթոռի չի կարող նստել և այլն, կամ կողմերի մեջ բալանս պահելը, ստացվում է հենց մեկը ներքև իջնի, այն մյուսի մոտ պիտի վազես, որ հավասարություն լինի, իսկ այս վազվզոցը մեր ինքնությանը համարժեք չէ»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, ասաց, թե իր գնահատմամբ՝ վաղուց էր հասունացել այս արձանագրություններից ազատվելու պահը:

«Սա ավելի վաղ պիտի արվեր, քանի որ թուրքական կողմը որևէ մտադրություն չունի ՀՀ-ի հետ միջպետական հարաբերություններ կարգավորել: Ես այլ զարգացում չեմ տեսնում, որովհետև Թուրքիային գործողությունների փոփոխության համար նախանշան չեմ տեսնում: Քանի դեռ այս վիճակն է, կարծում եմ, որ արձանագրությունները պետք է չեղյալ համարվեն», -շարունակեց Թուրքագետը:

Ռուբեն Սաֆրաստյան անդրադարձավ նաև 2017 թվականին աշխարհում կատարված իրադարձություններին: Նրա գնահատմամբ՝ աշխարհը 17 թվականին ընթացքում դարձավ ավելի անվտանգ, ինչը որոշ չափով պայմանավորված էր Սիրիական ճգնաժամի ռազմական գործողությունների դադարեցմամբ:

«Որոշ չափով սիրիական ճգնաժամը կարգավորվեց, քանի որ այն ռազմական հակամարտությունից տեղափոխվեց դիվանագիտական, բանակցային գործընթաց: Սա համամոլորակային առումով ամենակարևոր երևույթն էր, որն, իմ ընկալմամբ, ավելացրեց անվտանգության մակարդակը:

«Սակայն աշխարհը դեռս կանգնած է մեկ այլ վտանգի առաջ՝ Հյուսիսկորեական ճգնաժամը, որը 2017 թվականին չհաջողվեց կարգավորվել: Այստեղ միտումներն այնպիսին են, որ հնարավորություն են տալիս ենթադրել, որ 2018 թվականին այս ճգնաժամն ավելի թեժ կլինի»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Սաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը
Ամենադիտված