Հայերեն


«Քաղաքում»-ի «Կարբիդը» բանտից ազատ արձակվելուց հետո առաջին անգամ վերադառնում է սերիալ

Բաց մի թողեք
 

 

 

Դերասան Մովսես Նիկողոսյանը, ով լսարանին առավել հայտնի էր որպես «Քաղաքում» հեռուստասերիալի Կարբիտ, տևական ժամանակ էկրաններին չէր, քանի որ ազատության մեջ չէր։ Կալանավայրից ազատ արձակվելուց հետո առաջին անգամ կվերադառնա հեռուստաէկրան։ Մովսեսը նկարահանվել է ATV հեռուստաընկերության նոր «Կարմիր բլուր» հեռուստասերիալի առաջին տեսարաններում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա պատմել է ոչ միայն նոր աշխատանքի, այլև կալանավայրից դուրս գալուց հետո ադապտացման փուլի, ընկերական շրջապատի փոփոխության, մարդկանց վերաբերմունքի և ոչ միայն այդ ամենի մասին։

 

Հեռուստանովելում Մովսեսը մարմնավորում է դերասան Սամվել Սարգսյանի երիտասարդությունը։ Նա եթերում կլինի առաջին սերիաներում, հետագայում կերպարը կզարգացնի Սամվել Սարգսյանը։ «Այս դեպքում խնդիր կա նմանեցնելու միմիկաները, ժեստերը։ Փորձել եմ նմանություններ գտնել, թե ինչքանով է ստացվել, հանդիսատեսը կդատի»,– ասաց նա։

 

Դերասանը նշեց, որ այս դերը մարմնավորելն իրեն հարմար էր այնքանով, որ այժմ չէր կարող մեծ զբաղվածություն ունենալ ֆիլմում։ Երկարատև դադարից հետո Մովսեսն առաջին անգամ է վերադառնում նկարահանման հրապարակ։

 

 

«Ես հիմա ավելի ոգևորված եմ աշխատում, քան առաջ։ Կարծում եմ` դերասանի համար շատ կարևոր է կյանքի տեսողականությունը, իմ կյանքի տեսողականությունն ավելի է մեծացել, ինչը նպաստում է իմ խաղին։ Կալանավայրում չէի  կարող զբաղվել արվեստով, դա ոչ նպատակահարմար կլիներ, ոչ էլ արդյունավետ։ Ամեն դեպքում դա չխոչընդոտեց, որպեսզի հետագայում վերադառնամ իմ աշխատանքին»,– նշեց դերասանը։

 

Կալանավայրից դուրս գալուց հետո Մովսեսը միանգամից չի վերադարձել հեռուստաէկրան, քանի որ որոշակի ադապտացման փուլ պետք է անցներ։ Ասում է` պատրաստ չէր։ «Ես 8 ամիս առաջ եմ ազատ արձակվել, սակայն սկզբում, իրոք, պատրաստ չէի։ Փոփոխությունը շատ մեծ է այնտեղի ու արտաքին աշխարհի միջև, եթե դրան գումարվեր արվեստը, մի քիչ աբսուրդ կլիներ։ Ես փորձեցի կարգավորել հոգեվիճակս, հետո միայն նկարահանվել»,– պատմեց Մովսեսը։

 

Դերասանը նկատեց, որ կալանավայրից դուրս գալուց հետո մարդկանց վերաբերմունքը միանշանակ չէ. «Շատ մարդկանց վերաբերմունքը փոխվում է, մտածում են, եթե դատվել ես, ուրեմն այլ մարդ ես դարձել, սակայն ես ինչպիսին կայի, այդպիսին էլ մնացել եմ։ Բոլորի հետ ինչպես եղել եմ, այդպես էլ պիտի շարունակեմ»։

 

 

Այնուամենայնիվ, դերասանի ընկերական շրջապատում փոփոխություններ են եղել, ասում է` շատերից այլ սպասելիքներ ուներ։ «Ես հեռացա շատերից, որովհետև այն սպասումները, որ ունեի, չարդարացան, այլ տեսակով ճանաչեցի այդ մարդկանց։ Ես որոշեցի, որ պետք չէ իրենք լինեն իմ կողքին, թեև ես էլի պատրաստ եմ լինել իրենց կողքին, իմ մեջ ոչինչ չի փոխվել, ինչպես առաջ եմ եղել, այնպես էլ հիմա»,– նշեց նա։ Մեր հարցին` հիմա իր ընկերական շրջապատում մնացե՞լ են մարդիկ հայտնի գործընկերների շրջանակից, Մովսեսը պատասխանեց, որ հայտնի ընկերների անուններ նշել չի ուզում, սակայն շատերը մնացել են իր շրջապատում։

 

Կալանավայրում Մովսեսը գիրք է գրել, որը հանդիսատեսին կներկայացնի ֆիլմի տեսքով։ «Մինչև ֆիլմի աշխատանքները սկսելը պետք է դուրս գամ Հայաստանից, որի իրավունքը դեռ չունեմ։ Հիմա պայմանական ազատության մեջ եմ, հունվարի 22–ին կլրանա ժամկետը։ Դրանից հետո կսկսեմ զբաղվել իմ ֆիլմի աշխաանքներով։ Եթե ասեմ, որ կհամաձայնեի երկարատև դերով ներկայանալ, կստեմ, որովհետև ծավալուն դերը մեծ աշխատանք է պահանջում, իսկ ես ուզում եմ իմ  ժամանակը տրամադրել իմ ֆիլմին»,– նշեց նա։

 

Դերասանից հետաքրքրվեցինք` արդյոք այլ զբաղմունք ունի` հաշվի առնելով, որ ֆիլմի նկարահանումները մեծ ներդրումներ են պահանջում։ «Արտերկրում կհովանավորեն այդ ֆիլմը։ Դերասանական լավ կազմով, ռեժիսորական  լավ աշխատանքով ֆիլմ է լինելու, սակայն իմ նպատակը մի քիչ այլ է, ինքնակենսագրական ֆիլմ է, որը հիմնված է իրական փաստերի վրա»,– եզրափակեց Մովսեսը։

 

Ամալյա Հովհաննիսյան

 
 

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված