Հայերեն


«Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն ուզում է դառնալ վարչապետ». Վահրամ Բաղդասարյան

Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը չի հավակնել վարչապետի պաշտոնին և չեմ կարծում, որ նման հավակնություններ ունի, և մենք նման հարցեր չենք քննարկել, դուք հետևեք քաղաքական զարգացումներին, երբ կքննարկենք, այդ մասին կհայտարարենք:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով հարցին, թե որ դեպքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհավակնի վարչապետի պաշտոնին:

Ըստ Բաղդասարյանի՝ ՀՀԿ խորհուրդը, գործադիր մարմինն այդ հարցին չի անդրադարձել ընդհանրապես: «Քննարկումն էլ այդ մասին բաց է լինելու, հանրությունը տեղյակ կլինի»,- ասաց նա:

Հարցին՝ քննարկումն ինչի շուրջ պետք է ծավալվի, եթե նախագահ Սարգսյանը Սահմանադրական փոփոխություններից առաջ հայտարարել է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, Բաղդասարյանն արձագանքեց. «Քննարկումը ծավալելու ենք մեր թեկնածուների, ոչ թե առանձին անձերի շուրջ, քննարկելու ենք, թե ում թեկնածությունն ենք առաջադրելու: Դեպքերից առաջ մի՛ ընկեք, եթե մի բան չի քննարվել, չեմ կարող կուսակցական դիրքորոշում հայտնել»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պաշտոնում է տեսնում Սերժ Սարգսյանին 2018-ի ապրիլից հետո, ասաց. «Մի՛ անհանգստացեք, մենք կտեսնենք, հանգիստ, համբերատար սպասեք, կգա ժամանակը, կասեմ, ես իրեն տեսնում եմ ՀՀԿ առաջնորդ, իսկ մնացածն ածանցյալներ են»:

Tert.am-ի հարցին, որ Ձեր կոալիցիան գործընկերներն ասում են, որ 2018-ին վարչապետը պետք է տեղյակ լինի մինչ այս կատարված կարևոր իրադարձություններից, իսկ փաստ է, որ Սերժ Սարգսյանի իշխանության ընթացքում փորձ արվեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքել, որը չստացվեց, ՀՀ-ն անդամակցեց ԵԱՏՄ-ին, կատարվեց սահմանադրական փոփոխություններ, կնքվել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը, հետևաբար բացի Սերժ Սարգսյանից ՀՀ-ում ուրիշ ով է տիրապետում այս ամենին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.«Դուք ուզում եք, որ մենք անուններ տանք, բայց ասեմ, որ մենք ընտրության բավականին հնարավորություններ ունենք: Բայց ինքներդ արդեն նշեցիք, թե ինչ արժանիքներ պետք է ունենա ապագա վարչապետը, այդ շրջանակում դրա գնահատականը կտանք»:

Tert.am-ի հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն այդ արժանիքնեը չունի՞, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Եթե մենք Կարեն Կարապետյանի մոտ արժանիքներ չտեսնեինք, մենք նրան չէինք վստահի վարչապետի պաշտոնը, և նա հիմնականում իր լիազորությունների շրջանակում զբաղվել է տնտեսական բլոկով: Մենք կուսումնասիրենք բոլորի նկատառումները, մոտեցումները, կկողմնորոշվենք: 2018-ին կանդրադառնանք այդ թեմային»:

Ինչ վերաբերում է կառավարութան գործունեությանը, ապա արձագանքելով դիտարկմանը, թե արդյոք իշխանությանը բավարարում են նրա աշխատանքային տեմպերը՝ նկատի ունենալով, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հրաժարական տալով ասաց, որ տեմպերն իրեն էլ չեն բավարարում, դա է հրաժարականի պատճառը, Վահրամ Բաղդասարյանը պարզաբանեց. «Ռեֆորմատիկ փոփոխություններ են կատարվել, դրանց տեմպերի արագությունը կերևա 2018 թվականին: Դրանք նոր են դեռ կյանքի կոչվում, մի մասը դեռ հունվարից է ուժի մեջ մտնելու, ապրիլից հետո, երբ կլինենք խորհրդարանական երկիր, ինձ թվում է՝ տեմպերի գնահատականը կարող ենք տալ»:

Սաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը
Ամենադիտված