Հայերեն


ՀՀԿ-ն հաղթել է Վանաձորում, Կապանում, Սիսիանում եւ Գյումրիում․ մեկնաբանություններ

Հասարակություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ Վանաձորում քվեարկությանը մասնակցել է 41,189 ընտրող, կամ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 42,66 տոկոսը։ 58 ընտրատեղամասերից ստացված նախնական տվյալներով, ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ ՀՀԿ – 37.54% «Լուսավոր Հայաստան». – 27.48% «Հայկական վերածնունդ». – 13.33% ԲՀԿ – 7.24% ՀՅԴ – 6.36% «Քաղաքացիական պայմանագիր» – 4.08%: ՀԱԿ – 1.39% Նախնական տվյալներով՝ Վանաձորի քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանն այս առնչությամբ հայտարարել է. «Մեր հաջողությունը նվիրում եմ յուրաքանչյուր վանաձորցու,առաջին հերթին այն համաքաղաքացիներիս,ովքեր մեզ վստահեցին։Ես սիրում ու սիրելու եմ բոլոր նրանց,ովքեր մեզ ձայն չտվեցին։Հավատացած եղեք՝ես տարբերակում չեմ դնելու վանաձորցիների միջև։Ես կլինեմ բոլորիդ քաղաքապետը»: Իսկ «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ունեցած հավաստի տվյալներով` ՀՀԿ-ն Վանաձորում չի ստացել անհրաժեշտ 14 մանդատը, որը կերաշխավորեր 3 բոնուսային մանդատների ստացումը: Այսպիսով, Լուսավոր Հայաստան, Հայկական Վերածնունդ և Բարգավաճ Հայաստան կուսակցությունները բացառիկ հնարավորություն ունեն միասին ձևավորելու Վանաձոր քաղաքի տեղական իշխանությունը: Վերլուծությունը կատարված է մասնագետ իրավաբանների կողմից, որն անհերքելի է: Որևէ մեկը շնորհավորելու կամ շնորհավորվելու առիթ դեռևս չունի: Ավագանու մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ. ՀՀԿ֊ 13, ԼՀԿ ֊ 10, ՀՎԿ ֊ 5, ԲՀԿ ֊ 3, ՀՅԴ ֊ 2»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ Գյումրիում քվեարկությանը մասնակցել է 46,092 ընտրող, կամ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 36.59 տոկոս։ 82 ընտրատեղամասերից ստացված նախնական տվյալներով, ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ – 34.7% ԲՀԿ – 21.6% ԳԱԼԱ – 10.5% «Հայկական վերածնունդ» – 10.6% «Գյումրեցու ոգի». 5.7% ՀՅԴ – 5.4% «Քաղաքացիական պայմանագիր». 1.5% «Գալա». 1.3% ՀԱԿ – 1.1% ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացնում է. «Մինչ Գյումրիի և Վանաձորի թվերն ենք հաշվում, գումարում, հանում, ասեմ, որ Կապան և Սիսիան էլ ենք հաղթել»: Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Գյումրիում եւ Վանաձորում մենք ծանր պարտություն կրեցինք: Այդ պարտության ծագումնաբանությունը հասկանալն ու վերլուծելը լրջագույն մարտահրավեր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Սրանից է կախված հետագա անելիքների ճանապարհային քարտեզը»: 

aravot.am

Ադմիրալ Իսակով (տեսանյութ) Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանովԿործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից. Էդմոն ՄարուքյանՄեքենան ոչ սթափ վիճակում վարողը պարեկներին կաշառք է առաջարկել. տղամարդը ձերբակալվել է Կազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում. Նարեկ Կարապետյան Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ-ի հաղթողին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարումՀայաստանն իր պատմական անցյալով ու ներկայով իմ հայրենիքն է Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի պետության անվտանգության մասին է․ Մհեր ԱվետիսյանԳաղտնիությունը դարձել է նոր շքեղություն. Ինչպես է լյուքս ոլորտը վաճառում լռությունը արհեստական ​​բանականության դարաշրջանումԱմփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարըԶելենսկու այցը Երևան ցույց տվեց, թե ինչ ապագա է ԵՄ-ն պատրաստում Հայաստանի համար. ԶախարովաՀիմա ավելի հասկանալի է՝ թե ինչ է կատարվել 44 օրվա ընթացքում․ Ռոբերտ Քոչարյան 19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին, ինչպես նաև հացահատիկի հերթական խմբաքանակըԱմերիաբանկի ներառումը FTSE 100-ում նշանավորվեց Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ Սիլվա Հակոբյանի ճամփորդությունը՝ Սանկտ Պետերբուրգում Պետք է տեղի ունենա ազգային ուժերի կոնսոլիդացիա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Ինչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջ 100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ ԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը Ծայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել 6 ամսում. Մենուա ՍողոմոնյանԱյսպես կոչված «քաղհասարակության» ներկայացուցիչները այստեղ Ալիևի շահերն են պաշտպանում․ Արմեն ՄանվելյանԽաղաղության մասին խոսակցությունները շատ են, սակայն պայմանագիրը չկա․ Արեգ ՍավգուլյանՑինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակԻրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգով չեն կարող իշխանություն ունենալ․ Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ին ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Էլինար Վարդանյանը պատասխանում է լրագրողների հարցերին Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպիսին մուսուլմանների համար Մեքքան է. Կարապետյան Իշխանության բերեցիք կյանքում ոչինչ չստեղծած շանտաժիստի, ով հիմա էլ, պամպերսը հագած, նույնն է անում. Սամվել Կարապետյան Ամոթ է, երբ 8 տարի երկիր ես կառավարում, բայց քո երկրում երեխաները սոված են քնում. Սամվել Կարապետյան Սրիկայություն էր մեր ժողովրդի, հիմարություն՝ դաշնակցի հանդեպ. Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու այցի մասին Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ուզեմ էլ, չեմ կարող դա հասցնել ավելի մեծ մակարդակի․ Սամվել Կարապետյան Հայաստանում կլինի օրենք, արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը․ Կարապետյանը՝ իշխանության գալու դեպքում ՔՊ-ականների պատասխանատվության մասին Փաշինյանը Մակրոնի հետ թող ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր ստորագրեր, ոչ թե… Սամվել Կարապետյան Երբ բացենք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսություն չենք ունենալու. Սամվել Կարապետյան Հենց Փաշինյանը վերընտրվեց, ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գուբերնիա ենք դառնալու. Սամվել Կարապետյան Հուսով եմ՝ կանեն ճիշտ ընտրություն, կաջակցեն մեր դաշինքին. Կարապետյանը՝ քաղաքական ուժերի մասին Արցախցիները նույնպես ՀՀ քաղաքացիներ են և ունեն ընտրելու իրավունք․ Սայիդա ՊողոսյանՓաշինյանը Չինաստանից սունկ է բերել, ուտում է, ցայտնոտի մեջ ընկնում. Կարապետյանը հորդորեց Փաշինյանի խոսքերը լուրջ չընդունել (Տեսանյութ) Նիկոլին սկի իր խմբակի մեջ լուրջ չեն ընդունում, ես ի՞նչ մեկնաբանեմ իրեն. Սամվել Կարապետյան Վստահ ենք, որ այդ օրը գալու է, ստանալու ենք հաղթողի մանդատը, ձևավորելու ենք կառավարություն. Սամվել Կարապետյան Եթե դու լավ առաջնորդ ես, ուրեմն լավն ես թե՛ բիզնեսում, թե՛ պետություն ղեկավարելիս. Սամվել Կարապետյան Արդյո՞ք արդարացված էր Վլադիմիր Զելենսկու ժամանումը Երևան․ Նառա Գևորգյան Կառավարության երրորդ նիստ. հեղափոխություն Հայաստանի զբոսաշրջության ոլորտում. Ուժեղ Հայաստան
Ամենադիտված