Հայերեն


Հնարավո՞ր է վերադարձնել ապրիլյան մարտերում կորցրած Լելե թեփե բարձունքը

Քաղաքականություն

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն անդրադարձել է ապրիլյան պատերազմին: Եւ հարցին, թե ապրիլյան պատերազմի արդյունքը որքան էլ մենք մեր ներսում փորձենք հաղթանակ համարել, որ Ադրբեջանը չկարողացավ իր առջեւ դրված խնդիրը ամբողջությամբ լուծել, այնուամենայնիվ, փաստ է, որ մենք կորցրել ենք շատ բարենպաստ դիրքով բարձրագագաթ Լելե թեփեն, ինչո՞ւ հնարավոր չի լինում վերադարձնել այն. հրահանգ չկա՞, թե՞ հնարավորություն, պատասխանել է. «Իրավիճակը որ ստեղծվել է, կայացված որոշումների արդյունք է, եւ այսօր սահմանն այդ բնագծում է:

ՀՀ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատարը բազմիցս նշել է, մեկնաբանել է այդ հարցը, եւ կարծում եմ` շատ օբյեկտիվ գնահատական է տվել: Եթե վեր ենք լուծում ապրիլյան պատերազմի գործողությունները, տեսնում ենք` հակառակորդն ինչպես է գործել, ինչ խմբավորմամբ եւ ինչքան ժամանակ է կարողացել գործել:

Մեր զինվորների կատարած սխրանքը թերագնահատել պետք չէ: Հակառակորդը կանգնեցվել է, մի շարք հատվածներում հետ է մղվել` կրելով շատ մեծ կորուստներ, սակայն առաջնագիծը ամբողջությամբ չի ստացվել վերականգնել, քանի որ ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ ՌԴ միջամտությունը բերել է նրան, որ մենք երկարաժամկետ պատերազմական գործողություններ չունեցանք:

Ցանկացած ժամանակ այդ դիրքերը հնարավոր է վերականգնել, որեւէ խնդիր չկա: Այսօր դրա անհրաժեշտությունը չկա: Այսօր զինվորի կյանքով իրավիճակ լարելով` ինչ-որ մանր խնդիր լուծելը, գտնում ենք, որ նպատակահարմար չէ, սա է պայմանը, ուրիշ ոչ մի բան: Թե չէ Դուք վստահ եղեք, որ զինված ուժերը իր խնդիրը կարողանալու է կատարել: Ձեզ չթվա, որ Ադրբեջանը չի ուզում Արցախը գրավել, իր ցանկությունը շատ ավելի մեծ է` ե՛ւ Արցախը, ե՛ւ Սյունիքը, ժամանակ առ ժամանակ Երեւանն են ցանկանում գրավել, բայց զինված ուժերի բազկի հզորության պատճառով չի հաջողվում»:

Սաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը
Ամենադիտված