Հայերեն


Արամ MP3–ի, Իվետայի, Սոսի, Խորենի, Միշոյի, Շանթի և այլոց մասնակցությամբ «Մեր երազանքների ճանապարհը» ֆիլմի փակ դիտումն ու մանրամասները

Life
 

 

 

«Մեր երազանքի ճանապարհը». 7 տարբեր սյուժե, 7 տարբեր ռեժիսոր ու տարբեր մոտեցում միավորվել են մի գաղափարի շուրջ ու ստեղծել ֆիլմ, որն ամփոփում է Հայաստանի կենսագրության վերջին 26 տարիները։ Այսօր կայացել է ֆիլմի պրեմիերան, որին ներկա է եղել նաև  Tert.am Life-ը։

 

«Շարմ հոլդինգի»և Առաջին ալիքի նոր նախագծի աշխատանքներ սկսվել էին դեռևս 2 տարի առաջ։ Արցախյան պատերազմի մասին «Բարև, սիրելիս»–ը (ռեժ. Արամ Շահբազյան), Հանրապետության հրապարակի ժամացույցի զանգերի նախապատմության մասին «Ֆա»–ն  (ռեժ. Արկա Մանուկյան), պապիկի երազանքն իրականացնելու մանկական ուժգին ցանկության մասին «Ձյուն»–ը (ռեժ. Արեն Մալաքյան), հայ–թուրքական պետական սահմանի 300 մետրանոց ձորակն անցնելու համար 3000 կմ ճանապարհ գնալու ու սեփական գյուղին «հեռվից» նայելու անզորության մասին «Սիմոնի ճամփան», Մեր ծնողներին գնահատելու ու առօրյա վազքի մեջ ամենակարևորի` մեր սիրելիներին չմոռանալու մասին «Հայրը» (ռեժ. Հրաչ Քեշիշյան), Էմոցիոնալ ու պոռթկուն, սիրելու ու երազանքներն իրականացնելու զանազան ճանապարհների մասին «Մեղրամիսը» (ռեժ. Արշալույս Հարությունյան) ներկայացնում են հայաստանյան կյանքի գունապնակը։ Այս բոլոր պատմությունները հատվում են Մհեր Մկրտչյանի «Սեր, երազանքներ» ֆիլմում։

 

 

Թվում է` այս պատմությունները չափազանց տարբեր են ու հատման ոչ մի կետ չունեն, մինչդեռ  հատման կետերը շատ են։ Ֆիլմի պրոդյուսերները նշում են, որ դրանք հիմնված են իրական պատմությունների վրա։ Պրոդյուսեր Արման Միտոյանը նկատեց, որ իրենք չեն գնացել պատմությունների հետքերով, սակայն սցենարիստներն ասել են, որ պատմությունները հիմնված են իրական փաստերի վրա։

 

Սյուժեի իրական հիմքը պետք չէ փնտրել կոնկրետ ճակատագրերում, քանի որ պատմությունների զգալի մասը մեր ու մեր հարազատների կյանքից են։ Բոլոր պատմությունների հատման կետերը հենց այդտեղ են թաքնված։

 

Ռեժիսորներից յուրաքանչյուրը ֆիլմերում ցուցաբերել է իր մոտեցումն ու ձեռագիրը։ Պրոդյուսեր Կարեն Ղազարյանը նկատեց, որ ֆիլմերը, որպես առանձին պատմություններ, ներկայացված են տարբեր փառատոնների։

 

 

«Որպես պրոդյուսեր` մենք չենք հետապնդել նպատակ, որ բոլոր ռեժիսորներին բերենք մի կաղապարի մեջ։ Ֆիլմը կոչվում է «Մեր երազանքի ճանապարհը» և պատմում է անկախության տարիներին մեր անցած ճանապարհի մասին։ Այդ կյանքը մի կաղապարի մեջ չի եղել։ Տարբեր մոտեցումներ, էմոցիաներ ու զգացմունքներ են եղել։ Մենք մտածեցինք, որ ֆիլմերն էլ պետք է լինեն շատ տարբեր։ Յուրաքանչյուր ռեժիսոր պատմության մեջ պետք է ներդնի իր ապրածն ու կյանքը, որպեսզի հանդիսատեսը ստանա Անկախությունից հետո մեր ապրած կյանքի ամբողջ գունապնակը»,– ասաց պրոդյուսերը։

 

Ֆիլմերի դերասանական կազմում ընդգրկված են Դավիթ Ամալյանը, Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Միշոն, Արամ MP3-ը, Շանթ Հովհաննիսյանը, Իրինա Հարությունյանը, Անի Պետրոսյանը, Իվետա Մուկուչյանը, Բաբկեն Չոբանյանը, Ժան Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Եգոր Գլումովը, Արման Մարգարյանը, Լևոն Հարությունյանը և այլք։

 

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի

Ամալյա Հովհաննիսյան

ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»
Ամենադիտված