Հայերեն


«Քաղաքականությունը քուչի կռիվ չի, որ ասել ես՝ սենց պիտի լինի». Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանի այլևս չառաջադրվելու խոստման մասին

Քաղաքականություն

Լրագրի զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը.

Պարոն Շարմազանով, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2018-ին միասին թիմով կորոշենք, դեռ կտեսնենք։ Այսինքն՝ որևէ հստակություն չմտցրեց 2018-ի ապրիլից հետո սպասվող իրադարձությունների մասով։ Միաժամանակ ՀՀԿ-ական պատգամավորները նշում են, որ Սերժ Սարգսյանին կխնդրեն դառնալ վարչապետ։ Հիմա կոնկրետ որոշում այս հարցով կա՞, թե ոչ, և չի՞ ստացվում, որ Սերժ Սարգսյանն իր նախկին խոսքերից հրաժարվում է։

Նախ՝ պարոն նախագահն ասել է այն, ինչ սպասվում է և ինչը նախկինում էլ ասել է, որ կգա 2018 թվականը, կուսակցությունն իր գլխավորությամբ կքննարկի այդ հարցը։ Ինչ վերաբերում է իմ ՀՀԿ-ական գործընկերների կարծիքներին, դրանք շատ նորմալ կարծիքներ են։ Ես բազմիցս նշել եմ, էլի կարող եմ նշել, որ այսօր ՀՀ-ում ես՝ Էդուարդ Շարմազանովս, ավելի պատրաստված, ավելի փորձառու, ավելի մարտահրավերներին դիմակայելու և պետությունն ու քաղաքական իշխանությունն առաջնորդելու, ավելի իմաստուն գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, չեմ տեսնում։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Թե ինչ կորոշի կուսակցություն և ինչ կորոշի Սերժ Սարգսյանը, ցույց կտան քննարկումները 2018 թվականի ապրիլին։ Բայց այն, որ իմ սուբյեկտիվ կարծիքով նախագահ Սարգսյանի ծառայությունների և ղեկավարման կարիքը հայրենիքն ունի, սա փաստ է։ Մյուս կողմից՝ որ ֆորմատում, ինչ պաշտոնում կլինի, բնականաբար, այստեղ պետք է լինի նաև պարոն նախագահի ցանկությունը, կուսակցության քննարկումների արդյունքում։ Բնականաբար, իմ հանրապետական գործընկերները հայտնում են իրենց կարծիքը, և որևէ մեկի մոտ գաղտնիք չէ, որ այսօրվա քաղաքական համակարգում Սերժ Սարգսյանից ավելի պատրաստված, անվտանգության մարտահրավերներին դիմակայելու, ազգն առաջնորդելու ավելի պատրաստված ու իմաստուն գործիչ չկա։
Ինչ վերաբերում է նրան, որ իր խոսքից հետ է կանգնում, հետ չի կանգնում, գիտեք ինչ կա, սա քաղաքականություն է։ Սա, կներեք, փողոցի կռիվ չի կամ հարաբերություններ պարզել, որ էս թվին սենց ես ասել, ուրեմն սենց պիտի լինի։ Քաղաքականության մեջ կարող են համակարգեր փոխվել, կարող է իրավիճակ փոխվի։ Մի բան, որ այսօր աշխարհում ընդունելի է և իրական ու արդիական է, 6 ամիս հետո կարող է այլ կերպ լինել։ Մի փոքր իրադարձությունը կարող է փոխել իրավիճակը։ Դա և աշխարհաքաղաքական առումով է այդպես, և առհասարակ պետությունների հարաբերություններում։ Ես կարող եմ որպես պատմաբան հազարավոր նման օրինակներ բերել։ Նժդեհն ասում էր՝ պայմանագրերը գործում են այնքան ժամանակ, որքան իրական են դրանց նոր պայմանները։ Կարող են պայմաններ ու հարաբերություններ փոխվեն։ Նույն ռուս-եվրոպական հարաբերությունները մինչև Ղրիմի խնդիրը մի մակարդակի էին, Ղրիմից հետո մեկ այլ մակարդակի են։ Ֆրանս-ամերիկյան հարաբերությունները մինչև Թրամփի հայտարարությունը մի մակարդակի էին, Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո այլ մակարդակի են։ Թրամփի հայտարարությունից կես ժամ առաջ որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ պաշտոնական Փարիզը, կամ պաշտոնական Բեռլինը կարող են հանդես գալ հայտարարությամբ, որը տրամագծորեն տարբեր կլինի պաշտոնական Վաշինգտոնի կարծիքից։ Այսինքն՝ այդ ամենը պետք է նայել կոնկրետ ժամանակի մեջ։

շարունակությունը՝ կայքում

Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված