Հայերեն


Ինչո՞վ է իմաստուն կինը տարբերվում խելացի կնոջից

Հասարակություն

Եթե նախկինում ինձ հարցնեին, թե ի՞նչն է լավ՝ խելացի՞, թե՞ գեղեցիկ լինելը, ես անվարան կպատասխանեի՝ իհա՛րկե խելացի լինելը: Չէ՞ որ խելացի լինելը նաև եկամտաբեր է: Խելացի կինը միշտ կարող է հոգալ իր կարիքները, գնել իր համար ուզածը, չի կորչի դժվարին իրավիճակում, միշտ ելքը կգտնի: Եվ, ի վերջո, աշխարհում էլ գնահատվում են խելացի կանայք, և ես վստահաբար ասում էի, որ հաջողության հասնելու համար անպայման պետք է խելացի լինել: Վերջին տարիներին այս հարցին փոքր-ինչ այլ կերպ եմ պատասխանում: Կարծում եմ՝ ավելի լավ է գեղեցիկ լինել, իսկ առավել լավ է ԿԻՆ լինել, քանի որ այդ բառն իր մեջ ներառում է և՛ գեղեցկություն, և՛ հմայք, և՛ շարմ, և՛ իմաստնություն:

Ուզում եմ խելացի լինել…

Ցավոք, ինձ նմանները շատ են: Ես նայում եմ կանանց ու տեսնում, որ նրանցից շատերն ապրում են գլխով: Շատերի համար դա ճիշտ է ու սովորական: Ոչ ոք չի ուզում ապրել սրտի թելադրանքով, բացել սիրտը և սեր տալ:

Բոլորն ուզում են կառավարել, վերահսկել, իշխել, տիրել, տղամարդկային ուղիով գնալ, հրաժարվել էմոցիաներից, թույլ լինելու հնարավորությունից, կախվածությունից: Ժամանակակից հասարակությունում խելացի լինելը պատվաբեր է:

Դիպլոմներ, պատվոգրեր, մրցումներ, վիկտորինաներ: Խելացի կինը կարիերայում կարող է հաջողությունների հասնել: Խնդիրը միայն այն է, որ այդ խելքով էլ հենց նա կքանդի իր ընտանիքը՝ իր ճշմարտացիությունն ամուսնուն ապացուցելով, երեխաներին շարունակ դիտողություններ անելով, ցանկացած խոսակցության մեջ, իր կարծիքով՝ խելացի բառեր ներդնելով: Նա միշտ գիտի՝ որն է ճիշտը, և բոլորին այդ մասին պատմում է, իր խորհուրդներով կտանջի իր փեսային կամ հարսին, կկռվի իր սկեսրոջ կամ ծնողների հետ:

Շատ խելք ունենալը բարդ բան չէ, հատկապես՝ կանանց համար: Բավական է միայն դպրոցում լավ սովորել, մի քանի բուհ ավարտել, հոգեբանության մասին շատ գրքեր կարդալ, խաչբառեր լուծել, տարբեր թրեյնինգների, դասախոսությունների, դասընթացների մասնակցել:

Ընդ որում, պարտադիր չէ դրանք գործնականում կիրառելը: Միգուցե զուր չէր, որ նախկինում աղջիկներին միայն կանացի գիտություններին են հաղորդակից դարձրել՝ ամուսնու հետ շփման, երեխաների դաստիարակության, ձեռագործության հմտություններ, արվեստներ: Դա արվում էր, որ աղջիկ երեխան վաղ մանկությունից գնա սրտի ճանապարհով:

Շատ լավ է, իհարկե, ունենալ այն գիտակցությունը, որ դու ճիշտ ես, բայց ո՞ւմ կարող է դուր գալ անընդհատ դիտողություններ լսել, սխալ լինել, դիմանալ ինչ-որ մեկի՝ քեզ ինչ-որ բան սովորեցնելու անզուսպ մղմանը ու գտնվել դուրսպրծուկի կողքին: Այդպիսի կնոջ կողքին գտնվող մարդիկ դժբախտ կլինեն, ինչպես և ինքը:

Միգուցե դուք կմտածեք, որ ես քարոզում եմ անկրթություն և հիմարություն, և դա կրկին մտքի խաղ կլինի, որը համարում է, որ միշտ 2 տարբերակ կա՝ կամ գեղեցիկ է, կամ խելացի, կամ խելացի է, կամ հիմար, կամ բարի է, կամ հարուստ, կամ հաջողակ է, կամ կանացի, կամ սև է, կամ սպիտակ: Բայց ո՛չ: Աշխարհում շատ տարբերակներ կան, մոխրագույնի շատ երանգներ, անհամադրելի բաների բազմաթիվ համադրություններ: Եվ խոսելով այն մասին, որ կնոջ բոլոր դժբախտություններն իր խելքից են, ես տեսնում եմ երրորդ ալտերնատիվը՝ իմաստնություն:

Ես ընտրում եմ իմաստնությունը

Ես հիշում եմ, թե ինչպես էի ես բոլորին ապացուցում իմ ճշմարիտ լինելը: Դրանով իմ էգոն գոհանում էր: Սակայն դա ոչ մի լավ բանի չհանգեցրեց: Ես շարունակ ամուսնուս ցույց էի տալիս, որ ավելի խելացի եմ, և նույնիսկ այն ժամանակ, երբ ամուսնալուծության եզրին էինք, ես չհասկացա, որ դա իմ խելացիության գինն է, որ հենց իմ անընդհատ վիճելու, ամեն բանի կպչելու, ապացուցելու ձգտումն է քանդում մեր հարաբերությունները:

Ես ջանասիրաբար բոլոր ընկերներիս ապացուցում էի, որ նրանք պետք է փոխվեն, նրանց խելացի գրքեր էի տալիս, որ կարդան, հրավիրում էի թրեյնինգների, նույն այն թրեյնինգներին, որոնց ընթացքում ինձ սովորեցնում էին ուրիշներին ընդունել այնպիսին, ինչպիսին որ իրենք կան: Հնարավոր չէ վստահել այն մարդուն, ով միշտ ճիշտ է: Չէ՞ որ նրա ճիշտ լինելն ավելի կարևոր է, քան դու: Եվ եթե խելացի կնոջը ճիշտ երևալու համար պետք լինի նվաստացնել իր տղամարդուն, նա դա կանի: Հնարավոր չէ խելացի կնոջ կողքին թուլանալ.

Նա կմատնանշի ցանկացած գործած սխալը: Անգամ, եթե այդ սխալն աննշան լինի: Եվ ուրեմն, միշտ պետք է լարվածության մեջ լինել՝ բարձունքում գտնվելու համար: Բայց չէ՞ որ առանց այդ էլ արտաքին աշխարհում տղամարդը բավականաչափ լարված է: Նա աշխատանքի է գնում, փող է աշխատում, շատ հարցեր է լուծում: Եվ այդ վիճակում նա չի կարող անընդհատ ապրել: Տուն գալով՝ նա ուզում է թուլանալ, թոթափել ողջ ծանր օրվա լարվածությունը, և եթե կինն իր խելացիությամբ դա թույլ չի տալիս, կան մի քանի տարբերակներ՝

ալկոհոլ, որից մթագնում է գլուխը, և այն թույլ է տալիս հանգստանալ, անգամ, երբ կինը կողքից խոսում է:
համակարգիչ՝ խաղեր և համացանց՝ որպես այլ իրականություն տեղափոխվելու հնարավորություն:
աշխատանքի բացակայություն: Այդ ժամանակ նա կարող է հանգստանալ և թուլանալ, երբ կինն աշխատանքի է, իսկ երբ նա վերադառնում է, պետք է հավաքվել ու պատրաստ լինել տոննաներով թափվող հանդիմանությունների ու մեղադրանքների տարափին:
այլ կին, ում կողքին կարելի է թուլանալ, լինել ինքդ քեզ հետ ու քեզ պես, ու դրա հետ միաժամանակ՝ թիկունքին հարված չստանալ:
Այսպես ես սկսեցի նկատել, որ ամուսինս շատ ժամանակ է սկսել անցկացնել համացանցում, երբեմն՝ գարեջրի գավաթից հետո: Բայց ես ոչ միանգամից հասկացա, որ ես ինքս եմ նրան այլ իրականություն ուղարկում: Ինձ համար նախկինում հիմարիկ լինելն ամենամեծ վիրավորանքն էր, որ կարող էին հասցնել ինձ: Ավելի լավ է՝ տգեղ կամ օձ անվանեն, բայց՝ ոչ հիմարիկ: Երբեք:

Բայց հիմա ես հասկանում եմ, որ խելացի լինելու փորձերն ու միշտ ճիշտ լինելու ձգտումն իմ կյանքի ամենամեծ հիմարությունն են: Դրանք իմ կյանքում շատ հարաբերություններ են կործանել: Իմ առաջին սերն ինձ մի անգամ ասաց՝ դու հիասքանչ ես, բայց չափազանց խելացի ես. Դա անտանելի է:

Իմ ամուսինը պարբերաբար իր ուշադրությունը կենտրոնացնում է այն բանի վրա, որ իմ ճիշտ լինելու ձգտումն իր մոտ վերացնում է իմ մասին հոգ տանելու բոլոր ցանկությունները: Ուրեմն ի՞նչ անել այս պարագայում: Ես սովորեցի իմաստուն լինել:

Ես սովորում եմ չվիճել ամուսնուս հետ, սովորում եմ նրանից օգնություն խնդրել ու նեցուկ լինել: Սովորում եմ սթրեսային իրավիճակներում թուլանալ, այլ ոչ թե՝ ինձ պատեպատ տալ: Ես սովորում եմ այլ կերպ շփվել: Խորհուրդներ չեմ տալիս, եթե չեն խնդրում, և նույնիսկ, երբ խնդրում են, բայց ես տեսնում եմ, որ մարդը պատրաստ չէ լսել այն, չեմ տալիս այդ խորհուրդը: Սովորում եմ լսել ուրիշներին, նրանց դիրքորոշման մեջ ճշմարիտ հիմնավորումներ գտնել, հասկանալ նրանց:

Ես սովորում եմ իմ երեխաներին այլ կերպ նայել, նրանց մեջ անհատականություններ տեսնել, որոնք արդեն իսկ ունեն նախընտրություններ ու հակումներ:

Սովորում եմ նոր հարաբերություններ կառուցել իմ ու ամուսնուս ծնողների, բարեկամների ու ծանոթների հետ: Եվ նույնիսկ ճանապարհի ամենասկզբում ես արդեն տեսնում եմ այդպիսի մոտեցման առավելությունները: Բավական է հիմարիկ ձևանալ ու օգնություն խնդրել, ամուսինս վայրկենապես կատարում է խնդրանքներս. Սարքում է, վերանորոգում, լուծում բոլոր խնդիրները: Նա սկսել է հաճախ ինձ երես տալ ու ուրախացնել նվերներով, զգեստներով, զարդերով: Եվ ես կարիք չունեմ նվաստանալու, ձևեր թափելու ու հարմարվելու: Պետք է ընդամենը խնդրել:

Լավ է խելացի լինել, բայց ավելի լավ է իմաստուն լինել: Իսկ ինչո՞վ է իմաստուն լինելը տարբերվում խելացիությունից:

Խելացի կինն ամուսնու սխալը նկատելով՝ կմատնանշի այն և կհիշեցնի, որ ինքն այդ մասին նախազգուշացրել էր: Իմաստուն կինը նեցուկ կլինի, կոգևորի, երբեմն ձև կանի, որ ոչինչ չի նկատել:
Խելացի կինը ճգնաժամային իրավիճակներում իշխանությունն իր ձեռքը կվերցնի և ամուսնուն կսովորեցնի ճիշտ ապրել: Իմաստուն կինը նրբորեն ցույց կտա ուղղությունը և կօգնի հասնել նպատակակետին:
Խելացի կինը երեխաներին մաթեմատիկա կսովորեցնի, չնայած ամեն ինչին: Իսկ իմաստուն կինը նրանցից յուրաքանչյուրի մեջ անհատականություն կտեսնի:
Խելացի կինն աշխատավայրում կաշխատի բոլորից լավը լինել և սխալներ չգործել: Բայց գործընկերներից շատերը նրա նկատմամբ զգուշություն կցուցաբերեն: Իմաստուն կինն աշխատավայրում կստեղծի ջերմության և սիրո մթնոլորտ:
Խելացի կինը կխառնվի իր հասուն երեխաների կյանքին, նրանց անհարկի խորհուրդներ կտա՝ պատմելով այն մասին, թե ինչպես մեծացնել երեխաներին: Իմաստուն կինը երեխաներին թույլ կտա ձեռք բերել սեփական կենսափորձը և կօգնի ցանկացած իրավիճակում:
Խելացի կինը կպայքարի սկեսրոջ ազդեցության դեմ, կպնդի իր անկախությունը, կվիճի ծնողների հետ: Իմաստուն կինը կսովորի ժպտալ, լուռ լսել, համաձայնել: Եվ անել այնպես, ինչպես ճիշտ է գտնում: Սիրով:
Խելացի կինն ուզում է փոխել ողջ աշխարհը, բոլոր մարդկանց: Իմաստուն կինը կսկսի փոխվել ինքը և ուրիշներին ընդունել այնպես, ինչպես որ կան:
Խելացի կինը մտածում է, որ երջանիկ է նա, ով ճիշտ է: Իսկ իմաստուն կինը գիտի, որ ճիշտ է նա, ով երջանիկ է:
Խելացի կնոջ գլխավոր արժեքը իր իրավացիությունն ու խելքն են, իսկ իմաստուն կնոջ համար՝ հարաբերություններն ընտանիքում, աշխատավայրում, աշխարհում: Ահա և ողջ տարբերությունը: Տղամարդն ուզում է գտնվել իմաստուն կնոջ կողքին, որ իրեն ընդունեն այնպիսին, ինչպիսին որ ինքը կա, օգնեն, իրենից օգնություն խնդրեն:

 

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով արդյունավետ բանակցությունների. ԶախարովաՆորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՈչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՍամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ․ հայկական արդյունաբերության հենասյունը և համայնքների վստահելի գործընկերը «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքինԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Երբևէ չեմ տեսել` նման ժողով անցկացվի և որևէ օգուտ չտրվի. չհիշվեց գերիների, օկուպացված տարածքների մասին. Ամստերդամ Դրանք խիստ կասկածելի են, բայց տպավորված եմ հայ գործընկեր փաստաբաններով. Ամստերդամ Եկեղեցին պաշտպանելու համար միակ ձեւը գնալն ու քվեարկելն է հայերի համար. Ամստերդամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Արևային էներգիան Տակլա-Մական անապատը վերածել է «կանաչ միջանցքի» Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե ՀովհաննիսյանՀունիսի 7–ին ոչ թե իշխանության և ընդդիմության հարց է լուծվելու, այլ լինել–չլինելու. նեոֆաշիզմը պետք է մերժվի. Ա. ԹևանյանՍամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ասուլիսը. ՈւղիղՀայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ Քաղաքացիների ձայնը լռեցվում է, կատարված ընտրությունը՝ անտեսվում․ Մենուա ՍողոմոնյանԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում ՔՊ-ի կեղծիքները` փաստերով. Նարեկ Կարապետյան Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի ՍարգսյանԱպարանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Գյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի. Գագիկ ԾառուկյանԶգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ Եվրոպան՝ ոչ թե ժողովրդավարության, այլ երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում․ Աննա ԿոստանյանԵրիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ինԷս իշխանությունը Հայաստանում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, անցողիկ է. Աննա ԿոստանյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը Թուրքերը իրենց զգում են ինչպես իրենց տանը նաև այն պատճառով, որ 2020 թվականին վերջապես կյանքի կոչեցին իրենց վաղեմի նպատակը՝ դառնալով ՀՀ-ում որոշիչ գործոն․ Աբրահամյան «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից ՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան«Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ)
Ամենադիտված