Հայերեն


Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

 

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ քննարկում է նախաձեռնում:

«Իմ և մի շարք այլ պատգամավորների նախաձեռնությամբ ս/թ դեկտեմբերի 18–ին ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվելու է նիստ՝ քննարկելու «Պապիլոմա» վիրուսի դեմ պատվաստումների թեման։ Հրավիրվելու են Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ։

Եթե կան բժշկական, գիտական կամ փորձագիտական որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր ընդդեմ պատվաստումների փաստարկներ ունեն և ցանկանում են մասնակցել նիստին, խնդրում եմ գրել մեր էլեկտրոնային փոստին»,– նշել է Փաշինյանը:

Վերջին օրերին, ի դեպ, նորօրյա մասնագետների պակաս չի նկատվում, տարատեսակ ամբիոններում բոլոր տեսակի իրողությունների վերաբերյալ մասնագիտական կարծիք ունեցող անձինք են՝ Էմիլ Մարկոսյան, Հայկ Այվազյան, Աշոտ Կարապետյան, Գոհար Ջրբաշյան... թվարկումը մի քանի օր կարելի է շարունակել:

Նախաձեռնությունը, ինչ խոսք, խիստ ողջունելի է, եթե քննարկմանը մասնակցեն ոչ թե կոշկակարներ, աստղագետներ և տարատեսակ «իրավապաշտպաններ», այլ ոլորտի գիտակներ և մասնագետներ: Վերջին շրջանում ֆեյսբուքյան սոցիալական հարթակներում, ըստ օրվա հետաքրքրության և ըստ մի կտոր «ցամաք հացի», բազմաթիվ ունիվերսալ մասնագետներ են ծնվել: Եթե որևէ քաղաքական քննարկման ժամանակ այդպիսի ակտիվացումը ներելի է, ապա խիստ վտանգավոր է մարդկանց առողջության, այս դեպքում ապագայի համար:

Օրինակ, իրավապաշտպան ներկայացող Էմիլ Մարկոսյանը պահանջում է փորձաքննության ենթարկել խնդրո առարկա դեղամիջոցը: «Մենք առաջարկում ենք պահեստից պատահականության սկզբունքով ընտրել որևէ սրվակ և փորձաքննել, որպեսզի քաղաքացիների մոտ կասկածներ չառաջանա, որ այդ սրվակի մեջ եղել է ոչ թե «Գարդասիլ», այլ, ասենք, վիտամինների կոմպլեքս կամ գրիպի դեմ պատվաստանյութ»,– նշել է նա:

Սա այն դեպքում, երբ դեղամիջոցը ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի միջոցով արդեն իսկ անցել է այդ փորձաքննությունը և օգտագործվում է բացառապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով և վերահսկողությամբ: Ավելին, փորձաքննությունը անցել է երրորդ երկրում՝ Հոլանդիայում, արտադրվել է ԱՄՆ–ում և համապատասխանել է բոլոր չափանիշներին:

Ի դեպ, այստեղ ամենատարօրինակն այն է, որ այդ «մասնագետները» չփորձեցին սրվակի պարունակությունը ստուգել հենց Ծաղկաձորում, որտեղ ԱՆ աշխատակիցները պատվաստում էին իրենց հարազատներին: Պատվաստումից հետո սկսեցին հայտարարել, թե միգուցե այդ սրվակներում այլ վիտամին է: Իսկ ինչու հենց նույն պահին չփորձեցիք ստուգել... Որովհետև այս պատմության մեջ աղմո՞ւկն է ամենակարևորը...

Իսկ այն, որ աղմուկը առանցքային դեր է կատարում, երևաց նաև, երբ խնդրի բովանդակային քննարկումը տեղափոխվեց այլ դաշտ: Առողջապահության նախարարը նշեց, որ աղջիկները պատվաստվում են 13 տարեկանում, որպեսզի կատարվի երկու պատվաստում, քանի որ 15 տարեկան հասակում արդեն երեք պատվաստում է արվելու, ինչը ձեռնտու չէ նաև ֆինանսական տեսակետից:

Սա իմունային սրսկում է, որը պետք է արվի սեռական կյանքով ապրելուց առաջ, մինչդեռ քննարկումը տեղափոխվեց այլ դաշտ, իբր Ալթունյանը ասել է՝ սրսկում ենք, որովհետև 13 տարեկան աղջիկների 25 տոկոսը սեքսով է զբաղվել: Մինչդեռ պատվաստումը չի արվում նրա համար, որ դեռահասների ինչ–որ տոկոս սեքսով է զբաղվել, արվում է հակաքաղցկեղային, կանխարգելիչ պատվաստում: Նման քննարկումները պարզապես անվստահություն են սերմանում պրոցեսի նկատմամբ, սակայն հասարակական հուզական և պաթետիկ ընկալումներ առաջացնելուց զատ որևէ նշանակություն չունեն:

Նույն Մարկոսյանի մոտ կասկածներ է առաջացրել այն, որ Առողջապահության նախարարությունը անգլերենով է հրապարակել Հոլանդիայի փորձաքննության արդյունքները: Մեկ այլ դեպքում կարելի էր պնդել, որ միտումնավոր սխալ թարգմանություն է արվել՝ թաքցնելով օրիգինալում առկա ճշմարտությունները:

Հաջորդ ոլորտի մասնագետը ևս հասարակական դաշտից է, մարդ, ով համարվում է պրոռուսական դրամաշնորհներով հակաարևմտյան քարոզչության ջահակիրներից մեկը: «Լույս» տեղեկատվական–վերլուծական կենտրոնի ՀԿ ղեկավար Հայկ Այվազյանը, ով, բնականաբար, առողջապահական ոլորտի հետ բացարձակապես կապված չէ, ակտիվորեն ներգրավված է այդ պատվաստանյութի դեմ մղվող քարոզչական պատերազմում:

Այս դեպքում, խնդիրը, թերևս, ուղիղ է դրված՝ խափանել ցանկացած նախաձեռնություն, ինչը առնչվում է արևմտյան ծրագրերի և աջակցության հետ: Անգամ այն դեպքում, որ Հայաստանում բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ հենց «չար» Արևմուտքի օժանդակությամբ է կատարվել:

Ասենք գիտնականի պատմուճանով հանդես եկող Աշոտ Կարապետյանը որևէ գիտական աշխատանքի կամ հոդվածի հեղինակ չէ, բայց իր կարծիքը այժմ փորձում են հնչեցնել որպես մասնագետի կարծիք... Եվ այս շարքը անվերջ կարելի է շարունակել...

Այսինքն, հերթական գրանտը սպառելու և հակաիշխանական տրամադրություններ ունեցող հասարակության հերոսը դառնալու համար մարդիկ մտնում են մի վտանգավոր դիսկուրսի մեջ, առանց մտածելու, որ աշխարհում ահագնացող քաղցկեղի պայմաններում ինչպես են վաղը նայելու հիվանդ մարդկանց աչքերին և ինչպես են արդարացնելու այս իրավիճակը:

Բազմաթիվ մարդիկ անգամ չեն նողկում կրկին շրջանառության մեջ դնել գիտական աշխարհում վաղուց ի վեր հերքված և շառլատանների կողմից տարփողվող կեղծ գիտական թեզեր և հոդվածներ: Տիկնայք և պարոնայք, առողջապահական նմանատիպ լուրջ քննարկումները թողեք բացառապես մասնագետներին՝ թե կողմ, թե դեմ արտահայտվող:

Սակայն նմանատիպ լուրջ խնդիրը քննարկել սոցիալական ցանցերում յուրաքանչյուր օրվա թրենդին համապատասխան նոր մասնագիտություններ ձեռք բերող և որոշակի ուղղվածության մամուլի ակումբներում հերոսացող անձանց մակարդակում՝ ծիծաղելի է, վտանգավոր և նողկալի:

Հետաքրքիր է նաև, որ այս քննարկումների առանցքում հայտնված բազմաթիվ մարդիկ որևէ տեղ չեն աշխատում, հասարակական ակտիվիստներ են, բայց կարողանում են գումարներ հայթայթել բուկլետներ տպելու, բաներներ պատրաստելու և այլ քարոզչամիջոցների համար:

Հուսով եմ, որ քննարկումը նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը միտում ունի կազմակերպել հենց այդպիսի քննարկում՝ մասնագետների, գիտնականների, կողմ և դեմ արտահայտվող բժիշկների մասնակցությամբ: Հակառակ պարագայում այդ քննարկումը ևս կվերածվի մի յուրօրինակ կլոունադայի, որտեղ տարատեսակ պղտոր ջրերում ձուկ որսացող «ակտիվիստներ» վաճառքի կհանեն երիտասարդ սերնդի առողջությունը՝ դրամաշնորհից հետո թեկուզ ջրհեղեղ մերօրյա մտայնությամբ:

 

Արամ Գրիգորյան

Սաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը
Ամենադիտված