Հայերեն


«16 տարեկանում ստացա առաջին աշխատավարձս ու տվեցի մորս, որպեսզի գնումներ անի պահածոյի համար». Լուիզա Ղամբարյանն անկեղծացել է

Life
 

 

 

16 տարեկանում նա ստացավ իր առաջին աշխատավարձն ու տվեց մայրիկին, որպեսզի գնումներ անի պահածո պատրաստելու համար:  Tert.am Life-ն անկեղծ զրույց է ունեցել դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ, ով առաջին անգամ խոսեց բանաստեղծություններ գրելու մասին։ Պարզվում է` Լուիզան իր հոգու կուտակումներն  արտահայտում է չափածո ստեղծագործություններ գրելով, որոնք խնամքով պահում է  անձնական դարակում:

 

Դերասանուհին վստահեցրեց, որ դրանք դեռ ոչ ոք չի կարդացել։ Մինչև այս այդ մասին իմացել են միայն ամուսինն ու աղջիկը: Լուիզան դժվարացավ ասել, թե երբ իր ստեղծագործությունները կհանձնի հանրության դատին։ Դերասանուհին նշեց, որ, երբեմն, անգիտակցաբար առաջնորդվում է Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» գրքի 2-րդ հատորի ամենավերջին տողով, երբ Էդմոն Դանտեսը  նամակում  գրում  է «Սպասել և հուսալ»…

 

–Լուիզա, եթե  Ձեզ տան դատարկ կտավ ու ներկեր` առաջարկելով պատկերել Ձեր  աշխարհը՝ ներաշխարհը, ի՞նչ կնկարեք այնտեղ ու ի՞նչ գույներով:

 

-Կաշխատեմ, իհարկե, վառ գույներով ներկայացնել իմ ներաշխարհը, չնայած ցանկացած ներաշխարհ ունի իր լուսավոր ու մութ կողմերը: Եթե դա պետք է լինի անկեղծությունից բխող կտավ, այնտեղ կլինեն նաև մռայլ գույներ: Գիշերային, անքուն, ուշացող լուսաբացին սպասող գույներ, կլինեն նաև տաք, վառ, արևային, շլացնող գույներ: Կնկարեի մեծ ու անծայրածիր դաշտ, որտեղ կլինեին շատ ծաղիկներ ու  որոնցից ամեն մեկը կյանքի մի էջ է: Կլինեին յասամաններ, որոնք ինձ համար սիրո դրսևորումն են, փշոտ վարդ՝ որպես ցավագին ու ընկճված էջերը կյանքի, երիցուկներ՝ որպես ապագայի հանդեպ մշտական լավատեսության, կակաչներ՝ ներսում մութ, դրսում վառ գույնով՝ որպես խաբուսիկության սիմվոլ: Ամենաշատը կլինեին յասամաններ, քանի որ իմ կյանքում գերիշխողը և հաղթողը սերն է. սեր առ ընտանիք, սիրելի, զավակ, աշխատանք, հայրենիք:

 

 

–Կտավի լիարժեքության համար ի՞նչ է պակասում:

 

-Հիմա, կարծես թե, լիարժեք է: Կարծում եմ` բավական է մեկ-երկու շտրիխ և այն լիարժեք կդառնա:  Անցած փուլերը, որոնք բերել են կտավի ամբողջականացմանը, բայց, գուցե, երեխայիս ապագայի հետ կապված մի քանի շտրիխ կավելացնեի,  մանկական թաթիկ, օրիորդական  կոշիկի կրունկ:

 

–Ձեր աղջիկն այնքան էլ փոքր չէ, մանկական թաթիկը կարո՞ղ ենք ընկալել՝ որպես կրկին մայրանալու ցանկություն:

 

-Այո, ճիշտ նկատեցիք: Նորածին երևույթը և, ընդհանրապես, նոր որևէ երևույթ մեծ ստիմուլ է, ոգեշնչում, լավատեսություն ու կյանքի շարունակություն: Ես շատ կուզեի ունենալ աղջիկ, քանի որ աղջկան քույր է հարկավոր և վերապրել այդ բերկրանքը: Կցանկանայի նաև տղա ունենալ` զգալու դրա համը։

 

–Մենք կարող ենք թղթի վրա գրել, վրիպակների դեպքում պատռել այն ու նորից գրել, իսկ կյանքը մեզ մաքրագրելու հնարավորություն չի տալիս, տալու դեպքում էլ փոխարենը շատ բան է խլում: Կյանքի ո՞ր էջը կցանկանայիք մաքրագրել։

 

-Վստահաբար կարող եմ ասել, որ չկա այդպիսի փուլ, որը ցանկանայի մաքրագրել: Անցյալն անցյալ է նրանով, որ չես կարող հետ գնալ, փոխել, դա սխալ էլ է: Երբ մարդը շատ է կառչում անցյալից, դա տանում է ինֆանտիլության, միաժամանակ, չպետք է շատ ապրել ապագայով: Անցյալի ցանկացած վրիպակ այսօր օգնել է ինձ դառնալու է՛լ ավելի հանդուրժող ու խաղաղ:

 

 

–Ներդաշնակ ե՞ք ապրում իրականության ու Ձեր աշխարհի միջև:

 

-Այո, դա գալիս է իմ գիտակցությունից:  40 տարեկանում շատ հարցեր են լինում, երբ  բախվում ես տարաձայնությունների իրականության ու քո ներաշխարհի հետ: Պետք է կարողանաս գիտակցաբար վերաբերվել դրան: Ներդաշնակությունը յուրաքանչյուրիցս է կախված: Միայն ներաշխարհի  պահանջներով ապրելը կհանգեցնի անկման ու ընկճախտի:

 

– Դուք տեսակով հանգիստ և զուսպ մարդ եք։ Այնուամենայնիվ, իրականության արատավոր ո՞ր բարքերը կարող են հունից հանել Ձեզ:

 

-Դրանք շատ–շատ են: Ինչպես մարդկանց միջանձնային հարաբերություններում, այնպես էլ աշխարհաքաղաքական շատ հարցեր ինձ դուր չեն գալիս: Որքան բացասականը հեռու պահենք մեզնից, այդքան կշահենք: Փորձում եմ ինքս ինձ շրջապատել լավ մարդկանցով:

 

–Կնշե՞ք կարդացած գրքերից որևէ մեկի  հերոսին, որին Ձեզ շատ եք նմանեցնում:

 

- Հնարավոր է` մի քիչ տարօրինակ հնչի, բայց Փոքրիկ Իշխանին։

 

 

–Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով չի սովորել տառապանքներ տանել։ Համաձա՞յն եք այս մտքի հետ: Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենամեծ հարվածը:

 

-Հորս կորուստը, երբ հայրս ննջեց… Հորս կորուստն ինձ համար եղավ կյանքիս անդառնալի ցավը: Դա եղավ անցում՝ հասունացման, մեծացման: Ամեն ինչ կարող ես վերականգնել, բայց երբ հեռանում է հայրդ և ոչինչ չես կարող փոխել, այստեղ է տառապանքի ցավն աղի և չբուժվող:

 

-Հեշտությա՞մբ եք մարդկանց թողնում Ձեր կյանք, ընկերանում, թե՞ տեսակով փակ մարդ եք:

 

-Ես շատ եմ սիրում մարդկանց: Իմ ամենասիրելի ստեղծագործությունը Համո Սահյանի «Դուք լավն եք, մարդի՛կ» բանաստեղծությունն է (դերասանուհին սկսեց ասմունքել այն, հեղ.): Իմ կյանքում չկան մարդկային այն տեսակները, որոնց հետ ես հաշտ չեմ: Առհասարակ, իմ կյանք հեշտ եմ թողնում մարդկանց, ինձ համար կյանքի, երջանկության մեջ իր հաստատուն տեղն ունի մարդկային շփումը:

 

Ի վերջո, ի՞նչ է կյանքը. մի մեծ հարաբերություն, խաղ, որտեղ մարդիկ միմյանց հետ հարաբերվում են: Շատ բան քեզնից է կախված, ինչ կվերցնես ու կտաս: Այն մարդը, որը իմը չէ, չի էլ մտնում իմ կյանք, իմ աշխարհ:

 

 

–Ամեն մեկս ունենք մեր պատկերացրած հոտն ու համը, երբ ասում ենք իմ քաղաքը, իմ մանկությունը: Ո՞րն է Ձեր մանկության ու քաղաքի համն ու հոտը:

 

–Այնքան թարմ, քաղցր ու անուշ հոտ ունի այն: Տաք չամիչով բուլկի է՝ չամիչի համեղ բույրով, որը հիմա զգում եմ:  Կա նաև դարչինի հոտ, լվացած և արդուկած զգեստի հոտ, կա նաև բարձր և անհոգ ծիծաղ: Երիտասարդ մորս  թաքուն շշուկով խոսքը կա և «Բարի գիշեր» մանկական հաղորդման երաժշտությունը:

 

–Մարդկային այն տեսակին եք պատկանում, որն ասում է անհնարին ոչինչ չկա: Եթե հետհայաց նետեք Ձեր անցյալին, անհնարին ի՞նչը դարձրեցիք հնարավոր:

 

–Ես կարողացա ձեռք բերել արտիստուհու կոչումը: Լինել դերասանուհի՝ մասնագիտանալ այդ գործում, կազմել խաղացանկ,  պահանջարկային դառնալ, կարևոր է և բավականին դժվարություններ ու խոչընդոտներ է պարունակում:  Բայց դերասանուհի լինելը դեռ արտիստուհի չէ: Ես ինձ համարում եմ արտիստուհի, որը մեր իրականության մեջ՝ կնոջ պարագայում մեծ հաղթանակ է:

 

 

Հ.Գ. Զրույցի ընթացքում պարզեցինք նաև, որ դերասանուհին ունի թալիսման՝ փոքրիկ Նարեկ (Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմը), որը միշտ իր հետ է, մասնավորապես, թռիչքների ժամանակ։ Ինքը` Լուիզան, դա որպես թալիսման չի ընկալում, իր համար այն պահպանիչ խորհրդանիշ է:

 

 

ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»
Ամենադիտված