Հայերեն


Սերժ Սարգսյանի հայտարարության առնչությամբ գյուղապետը դիմել է իրավապահներին

Քաղաքականություն

Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը Սերժ Սարգսյանի աղմկահարույց ելույթից հետո բաց նամակով դիմել է իրավապահներին: Գարիկ Սարգսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակած նամակն ուղղել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին և ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:

Գարիկ Սարգսյանը բաց նամակում մեջբերել է Սերժ Սարգսյանի ելույթի հետևյալ հատվածը.

«Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է:

….Ընդհանուր առմամբ, մեր կատարած վերլուծությունները ցույց են տալիս, որ տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման միավորների և գործադիր իշխանության, իսկ ավելի կոնկրետ՝ մի շարք նախարարությունների միջև գոյություն ունի խզում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ շահագրգիռ կողմերն ամեն կերպ խուսափում են առկա հարցերն ու դրանց համար անհրաժեշտ լուծումները քննարկելու հնարավորությունից` նույնիսկ քննարկելու հնարավորությունից:

Սա լուրջ բացթողում է, որն անհրաժեշտ է հաղթահարել: Բոլոր ծրագրերի մշակման և իրագործման փուլում պետք է իրականացվեն բազմակողմ շահագրգիռ քննարկումներ, որոնք ամբողջությամբ կներառեն և կարտացոլեն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման կարիքները: Ի վերջո, այդ ծրագրերը հենց մեր համայնքների ամրապնդման համար են իրականացվում, այլ ոչ թե մեկ այլ նպատակով»։

Որից հետո Նոր Կյանքի գյուղապետը նշել է, որ վերոգրյալ դիրքորոշումների հետ անհնար է չհամաձայնվել։

«Վստահ եմ, որ արդեն իսկ տեղյակ եք, որ Նոր Կյանք համայնքի շահերը պաշտպանելու համար իմ կողմից ձեռնարկվել և ձեռնարկվում են իրավական գործընթացներ։ Դրանց նպատակն է վերականգնել համայնքի սեփականության իրավունքը համայնքի համար կենսական նշանակություն ունեցող հողամասի մասով, որը ոչ իրավաչափորեն օտարվել է նախկին համայնքի ղեկավարի ընտանիքի անդամին, համայնքի համար կենսական նշանակություն ունեցող այդ տարածքում ներգրավել ներդրումներ և հանձնել համայնքի բնակիչների օգտագործմանը, վերականգնել կատարված չարաշահումների արդյունքում համայնքի բյուջեին պատճառված վնասները (հնարավոր է նաև պետական բյուջեին պատճառված վնասը չհաշվարկված հարկերի տեսքով)։ Ներկայացված երկու հաղորդումներից մեկով (որը վերաբերում էր մանկապարտեզում կատարված չարաշահումներին, մասնավորապես, երեք տարի շարունակ պարգևավճար ձևակերպելուն և չվճարելուն և այլ խախտումներին) հարուցվել է քրեական գործ, իսկ մյուսով, որը վերաբերում էր համայնքի ավագանու նիստերի արձանագրությունները կեղծելուն և պաշտոնական լիազորությունները անցնելուն, քրեական գործ չի հարուցվում անհասկանալի պատճառներով։ Ներկայումս քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկվում է դատարանում։ Հատկանշական է, որ այս պրոցեսում հանդիպել ենք երևույթների, որոնք համատեղելի չեն վերը նշված հռչակված սկզբունքների հետ»,- գրել է Գարիկ Սարգսյանն ու օրինակներով հիմնավորել իր տեսակետը.

1.ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ դատախազությունը բավարարվել են որոշ շահագրգիռ անձանց բացատրություններով, ըստ որոնց վերջիններս չեն կատարել որևէ հակաիրավական արարք։ Բացատրությունները հաճախ զավեշտալի են եղել, մասնավորապես, որ անձանցից մեկն ունի երկու ստորագրություն, մինչդեռ ներկայացվել են առնվազն տվյալ անձի անվան դիմաց դրված երեք ստորագրություն, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում միմյանց։

2. Չեն պահանջվել և ուսումնասիրվել 2004-2016 թվականների նիստերի արձանագրությունները, դրանք առհասարակ առկա չեն գործի նյութերում, թեև հաղորդման առարկան հենց դրանց է վերբերել։

3. Նյութերի նախապատրաստության փուլում արձանագրվել է, որ թեև արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներին, սակայն վարույթ իրականացնող մարմինը հիմք ընդունելով որևէ կերպ չապացուցված փաստերը եզրահանգել է, որ դրանք չունեն հանրային վտանգավորություն։

4. «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտումների մասով առհասարակ քննություն չի տարվել դրանք հաստատելու և պատճառները պարզելու ուղղությամբ։ Ամփոփելով վերոգրյալը, եղել են քրեական գործ հարուցելու բոլոր անհրաժեշտ հիմքերը, սակայն գործ չի հարուցվել։ Վստահ ենք, որ դատական ճանապարհով հնարավոր կլինի վերացնել նշված բացթողումները, սակայն կցանկանայի, որ իրավապահ մարմինները գործի հետագա քննության ընթացքում լինեն օբյեկտիվ և կատարեն բազմակողմանի քննություն՝ ղեկավարվելով հանրային շահով։

ՀՀ ֆինանսների նախարարության՝ որպես գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումն իրականացն մարմնի, ՀՀ վերահսկիչ պալատի՝ որպես բյուջետային ելքերի և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի, ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքին, որ Նոր Կյանք համայնքում կատարված մի շարք գնումներ չեն համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ Այս մասով, դիմել ենք ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ համոզվելու համար, որ gnumner.am կայքում նշված գործարքների մասով չկա որևէ հրապարակում։

ՀՀ ֆինանսների նախարարությունը նշել է, որ եթե համապատասխան հայտարարությունները չեն տեղադրվել կայքում, ապա առկա է օրենքի խախտում, միաժամանակ հորդորել են դիմել Արարատի մարզպետարան, քանի որ վերջինս է պարտավոր համապատասխան հայտարարությունները տեղադրել gnumner.am կայքում։ Արարատի մարզպետարանը (ի դեմս աշխատակազմի ԺՊ Մ. Աբրահամյանի, ով հանդիսանում է Նոր Կյանքի նախկին համայնքապետը), ի պատասխան մեր դիմումի, հայտնել է, որ չի տիրապետում նման տեղեկատվության։

«Այստեղ ակնհայտ է, որ որոշ գործարքներ չեն համապատասխանել օրենքին, դրանք կատարվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքով նշված ընթացակարգերի խախտումով, հետևաբար խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ պարզելու թե՛ գնումների կատարման սահմանված ընթացակարգերի խախտման փաստերը, թե՛ պարզելու Արարատի մարզպետարանի կողմից նման պատասխան տալու պատճառները»,- եզրափակել է Գարիկ Սարգսյանը:

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները Խոստացված պայքարը կոռուպցիայի դեմ տապալվեց, գազի գինն էլ չնվազեց․ Արմեն ՄանվելյանԱյս իշխանությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքը մեկ դրամ է գնահատում․ Արեգ ՍավգուլյանԵրկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունը Ամբողջ հայ ազգը գիտի, որ դուք ընկալելիության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունեք. Ալիկ ԱլեքսանյանԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Թուրք-ադրբեջանական ծաղր՝ Հայոց ցեղասպանությանը ԵՄ-ն ստիպված կլինի նոր վարկ վերցնել Ուկրաինայի համար 2027 թվականին. WSJ Վարչախմբի էժանագին քայլը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պատշգամբի էլեկտրակայան. Pii Energy-ն ներկայացրել է տան էներգետիկ համակարգը՝ 1.2 կՎտ հզորությամբ միացվող արևային վահանակներով Ռուսաստանից դժգոհում են ԵՄ նոր առաքելության կապակցությամբ Ի՞նչ ուղերձ է փորձում փոխանցել մեր ժողովրդին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը. Էդմոն ՄարուքյանԱյս իշխանությունը տապալված է, նրանց նպատակը չիրականացավ․ Մենուա ՍողոմոնյանԸմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ազատ ոճային ըմբիշներ Զելենսկին առաջին անգամ ժամանել է Ադրբեջան և Գաբալայում հանդիպել Ալիևի հետ Այսօր Հայաստանում հստակ քայլերով ձևավորվում է պետության nչնչացմանը ծառայող հասարակական մոդել․ Վահե Հովհաննիսյան Մեր ամեն մի եթերը հանրահավաք է. Էդմոն ՄարուքյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՄեր պարտքն է ամեն օր ներդնել մեր ուժն ու հնարավորությունները, որպեսզի ապագա սերունդներին փոխանցենք ավելի բարեկեցիկ և կայուն հայրենիք. Գ. ԾառուկյանՊետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ ՀՀ-ին կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը Ջահերի լույսի ներքո՝ հիշողությունից մինչև դիմադրություն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում Ջահերի լույսի տակ հնչած քաղաքական ուղերձը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մենք միշտ կանգնած ենք լինելու մեր Սուրբ Եկեղեցու կողքին, հիշելու ենք մեր պատմությունը և պաշտպանելու ենք մեր ազգային ինքնությունը. Նարեկ ԿարապետյանՄիջազգային էներգետիկական գործակալությունը զգուշացրել է ՀԲԳ շուկայի լարվածության մասին մինչեւ 2027թ.Apple-ը մշակում է վեց նոր կատեգորիաների ապրանքներՌուսաստանը եւ Ուկրաինան պատրաստում են գերիների նոր փոխանակում Թուրքը վախկոտ է, իսկ մեզ համախմբվածություն է պակասում այսօր.«Համահայկական ճակատ»-ի անդամ, ազգությամբ եզդի համարձակ կնոջ խոսքը` ուղղված հայ ազգինԵՄ առաջնորդները սկսել են ՌԴ-ի դեմ պատժամիջnցների 21-րդ փաթեթի նախապատրաստումը. ԿալասԷդմոն Մարուքյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանըԼավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստների տասնյակը պատմության մեջ Մեծ եղեռնը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի դարավոր երազանքի թուրքական բարբարոս պատասխանն է , այ խաբեբա․ Հրայր Կամենդատյան Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է. Արամ ՎարդևանյանԻնդիանա Ջոնսին արժանի առեղծված. գիտնականը պնդել է, որ «Ուխտի տապանը» կարող է հայտնաբերվել նոր տեխնոլոգիաների միջոցով Ասում են, պատմութունը նորից ու նորից կրկնվում է, եթե ժողովուրդը դասեր չի քաղում ու չի ընտրում ուժեղ լինելու ճանապարհը. Գոհար Ղումաշյան21-րդ դարում մեր ամենամեծ վտանգը բնավ թուրքը չէ, այլ թուրքահպատակ հայի տեսակը՝ ազգային իմունիտետը ներսից քայքայող ու սեփական պատմությունն ու ինքնությունը ջանասիրաբար խմբագրող․ Լիլիա ՇուշանյանՕսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պшտերազմի դժվարին պայմաններում. ԷրդողանՑեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն ՄարուքյանԵթե ԱՄՆ-ը hարվածի իրանական նավթահnրերին, ապա Իրանը կպատասխանի ավելի մեծ nւժով. Իրանի փոխնախագահՀայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանական փափուկ ուժ․ Էդմոն ՄարուքյանԿոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվnւթյան ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ երեկ Թուրքիայի դրոշն այրելnւ մասինՑեղասպանություն է նաև այն, երբ մեզ ասում են, թե Արարատը մերը չէ, կամ թե Արցախը Ադրբեջան է․ Արշակ ԿարապետյանԱպրիլի 24-ին Մոսկվայում անցկացվեց բազմամարդ բարեխոսական արարողություն՝ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի գլխավորությամբԱպրիլի 24-ը՝ ոչ միայն հիշատակի, այլև պայքարի օր. Նաիրի Սարգսյան 1915․ կորուստ և շարունակություն՝ անանուն պատմություններ Հայոց ցեղասպանությունից ԱՄՆ բանակի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Մադուրոյի հեռացման գործողության վրա խաղադրույք անելով 400,000 դոլար շահելու համար
Ամենադիտված