Հայերեն


Վարչապետը հուշում է նախագահին, որ նա պետք է հեռանա․ Shame.am

Ամենաընթերցված

Ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը Երևանում է: Ընդհանրապես նրան պետք է լուրջ մարդ համարել` ի վերջո, իսկական գիտնական է, իսկ Խորհրդային Միությունում ամեն մի թափթփուկ գիտությամբ չէր զբաղվում, ի տարբերություն այսօրվա Հայաստանի: Ինչևէ, այստեղ նա հարցազրույցներ տվեց, որից մեկում երկու ուշագրավ բան ասաց:

Առաջինը: Նա ասաց, թե դեռ վարչապետ Սերժ Սարգսյանին խորհուրդ էր տվել գտնել աշխարհի տարբեր երկրներից 11 տաղանդավոր հայ, վստահել նրանց առանցքային ոլորտներ, և նրանք այդ ոլորտները կարգի կբերեին ու կզարգացնեին: Սերժ Սարգսյանն այլ բան արեց` նա բերեց Տիգրան Սարգսյանին, սա էլ իր հերթին` դեգեներատների, պրոֆեսիոնալ հոգեկան հիվանդների մի թիմ, որոնք մյուս կոմերսանտ նախարարների հետ երկիրը հասցրեցին մինչև 2014թ. իրավիճակը: Հետո եկավ Հովիկ Աբրահամյանը, որը հրաժարվեց դեգեներատներից ու պրոֆեսիոնալ հիվանդներից, մնացին միայն կոմերսանտները: 2014-ից երկու անգամից ավելի արժեզրկվեց ռուսական ռուբլին, 2,4 անգամ կրճատվեցին տրանսֆերտները, և երկիրը հասավ այս օրին: Հիմա եկել է Կարեն Կարապետյանը, որը գրեթե նույն Տիգրան Սարգսյանն է իր սնոբիզմով ու գիտելիքների մակարդակով, բայց տարբերվում է նրանից հոգեկան առողջության նորմալ վիճակով, մի խոսքով, դեգեներատներ չբերեց կառավարություն: Մնացել է միայն մեկը, որի պաշտոնը ոչ մի բան չի նշանակում, որից ոչ մի բան կախված չէ, որի առաքելությունն այն է, որ սրան ցույց տան Արևմուտքին ու ասեն, թե` տեսեք, ձեր կողմերում կրթված մարդուն մենք պահում ենք իբր պատասխանատու պաշտոնի:
Բանն այն է, որ խորհուրդ տալ և նույնիսկ հանճարեղ խորհուրդ տալը շատ հեշտ բան է: Աղանբեկյանը, հավանաբար, չի հասկացել, որ 11 հոգի դրսից բերելը անհնար է Հայաստանի համար, քանի որ Հայաստանի առաջին դեմքին հանրությունը չի ընտրում, այլ էլիտան է ձայն բերում նրա համար: Իսկ էլիտային չի կարելի ասել, թե` գնացեք ձայն բերեք, ընտրությունները կոռեկտ կեղծեք, որ քաքը չընկնենք, որ ես ընտրվեմ նախագահ, որպեսզի արտասահմանից տաղանդավոր մարդկանց բերեմ: Սա նոնսենս է: Այդ դեպքում առաջին դեմքի պաշտոնին հավակնողին ուղղակի կասեն հայտնի ֆիլմի հերոս Արիստոֆանի պես. «Тогда сам выбирай колор и сам крась»:
Մի խոսքով, իմաստուն Աղանբեկյանը զուր տեղը տաղանդավոր խորհուրդ էր տվել վարչապետ Սարգսյանին՝ չիմանալով իր ժողովրդին ու երկիրը: Հուսով ենք, նա դեռ շատ կապրի և կսովորի ևս մի քանի բան, որոնք այսօր չգիտե:

Երկրորդ: Աղանբեկյանն այս անգամ Հայաստան եկավ Կարապետյանի հրավերով, համենայն դեպս, այդպես խոսվում է: Եվ ինչպես ընդունված է հայ էլիտարների մոտ, իր հյուրին ուղարկեց նաև նախագահ Սարգսյանի մոտ (հիշեցնենք, որ հյուրերին նախագահի մոտ տանելը համարվում է բավականին պատվաբեր գործ և լուրջ աշխատանքի նշան հայ իշխանավորների համար: Օրինակ, Միհրան Պողոսյանը մի անգամ նախագահի մոտ տարավ անգամ Ռուսաստանի ԴԱՀԿ ծառայության ղեկավարին` մի չինովնիկի, որի անունն անգամ Վլադիմիր Պուտինն էլ չգիտեր, բայց Սերժ Սարգսյանը ծանոթացավ և զրուցեց նրա հետ): Իսկ երբ լրագրողը հարցրեց, թե այս անգամ ի՞նչ խորհուրդ տվեցիք Սերժ Սարգսյանին, Աղանբեկյանը պատասխանեց. «Հեռանալ: Նա ցույց տվեց, որ չի կարող ոչինչ անել»: Սա էլ է, բնականաբար, զուր խորհուրդ, մանավանդ որ չի ասել, թե ում օգտին հեռանալ` Շմայս բռնաբարի, թե գեներալ Մանվելի, դեգեներատ Ներսես Երիցյանի, թե Գալուստ Սահակյանի, Տիգրան Ուրիխանյանի, թե Էդմոն Մարուքյանի և այլն, և այլն: Նշենք, որ մինչ այդ Աղանբեկյանը գովերգի խոսքեր էր ասել Կարեն Կարապետյանի հասցեին, բարձր էր գնահատել նրան...

Ի՞նչ է սա նշանակում: Ցանկացած իշխանական արքունիքում սա կորակվի որպես լկտիություն, որպես դավադրություն: Բանն այն է, որ Հայաստանի բոլոր վարչապետերն են ունեցել հյուրեր, պաշտոնական և անձնական, և դրանցից շատերին ընդունել է նաև Հայաստանի նախագահը: Բայց դրանցից և ոչ մեկը չի ասել, թե` նախագահ ջան, դու հեռացիր, և հետևաբար, մամուլին էլ չի հաղորդել իր ասածը:

Աղանբեկյանը արջի ծառայություն մատուցեց Կարապետյանին: Եթե նրան վարչապետի պաշտոնը խոստացված էր մինչև 2018թ. ապրիլ ամիսը, ապա առնվազն մեկ տարով կրճատվեց խեղճ Կարապետյանի պաշտոնավարումը, և նրան 2017-ի ապրիլի 2 կասեն այն, ինչ ասացին Աբրահամյանին 2016-ի սեպտեմբերին: Մեր մեջ ասած, սիրուն չի… 20 օրվա նշանակված է, բայց արդեն հեռուն է նայում, հուշում է, թե հեռացիր: Ո՞վ կների նման բաներ...

Shame.am

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված