Հայերեն


Քանի զինծառայող է զոհվել հայկական զինված ուժերում անցնող տարի. թվեր, անուններ

Հասարակություն
 

 

2017 թվականի ընթացքում (հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով։

Նշված ժամանակահատվածում, Tert.am-ի հաշվարկով, ՀՀ և ԱՀ զինված ուժերում գրանցվել է 52 զոհ։ Արցախի և ՀՀ պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2017 թվականի 11 ամիսների ընթացքում մահացել է 52 զինծառայող, որից 22-ը զոհվել է հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով, իսկ 30-ը սահմանից ներս՝ ըստ նախնական տվյալների՝ զենքի հետ անզգույշ վարվելու, ինքնասպանության հասցնելու, առողջական խնդիրների, դժբախտ պատահարների, զինծառայակցի կողմից պատճառված վնասի և այլ պատճառներով:

Նշենք, որ վիճակագրությունը կազմվել է դեպքի կամ դրան հաջորդող օրվա ընթացքում տարածված պաշտոնական տեղեկատվության հիման վրա: Այսինքն` մահվան դեպքերի նախնական պատճառներն են նշված:

Ըստ այդմ` 2017 թվականին զոհված զինծառայողներն են.

Գարիկ Վարդանյան, ժամկետային զինծառայող

1996թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայողը մահացել է հունվարի 15-ին` հոսպիտալում:

Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ 31.12.2016թ. հարուցվել էր քրեական գործ:

Արայիկ Սարգսյան, պայմանագրային զինծառայող

1995 թ., պայմանագրային զինծառայող: Հունվարի 16-ին զորամասերից մեկի պահպանության տեղամասում, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել: Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ զինծառայողը մահացել էր ծառայակցի կողմից արձակված կրակոցից: Ձեռք բերված ապացույցների հիման վրա ծառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Անդրանիկ Մուսիկյան, ժամկետային զինծառայող

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Հունվարի 18-ին, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից է զոհվել:

Կարեն Ուլուբաբյան, պայմանագրային զինծառայող

1995թ., պայմանագրային զինծառայող, հունվարի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել: Ըստ ՊԲ հաղորդագրության՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել հակառակորդի կողմից:

Շավարշ Գալստյան, ժամկետային զինծառայող

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության ներքո գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայողի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Սարգիս Ափինյան, ժամկետային զինծառայող

26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Նա տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:

Գոռ Գարեգինյան, ժամկետային զինծառայող

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Փետրվարի 6-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացու վիրավորում էր ստացել:

Գեղամ Մանուկյան, պայմանագրային զինծառայող

1979թ., պայմանագրային զինծառայող: Փետրվարի 8-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացու վիրավորում է ստացել:

Գարեգին Մինասյան, պայմանագրային զինծառայող

Փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս բուլդոզերի շրջվելու հետևանքով մահացել էր պայմանագրային զինծառայող Գարեգին Մինասյանը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով(Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):

Գարեգին Արգամանյան, ժամկետային զինծառայող

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Մահացել է փետրվարի 17-ին, ՊԲ զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում`շմոլ գազի թունավորումից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Լեռնիկ Օսյան, ժամկետային զինծառայող

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Փետրվարի 18-ին, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել:

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Գոռ Խուդինյան, պայմանագրային զինծառայող

1991թ., պայմանագրային զինծառայող: Փետրվարի 23-ին, զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տվյալ պահին չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել:

Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Նվեր Բաբաջանյան, պայմանագրային զինծառայող

1980թ.,պայմանագրային զինծառայող, մարտի 1-ին շփման գծի բեկորային մահացու վիրավորում է ստացել: Ըստ ԱՀ ՊԲ հաղորդագրության՝ հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծման հետևանքով բեկորային մահացու վիրավորում է ստացել:

Գուրգեն Սարգսյան, ժամկետային զինծառայող

Ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորումն ստացել էր հունվարի 16-ին՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս, և անմիջապես տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ էլ մահացել էր:

Առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանին հրազենային վիրավորում պատճառելու համար:

Կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Արտակ Ռաֆայելյան, ժամկետային զինծառայող

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Մարտի 28-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել:

Գոռ Հովհաննիսյան, պայմանագրային զինծառայող

1993թ., պայմանագրային զինծառայող: Ըստ ՊԲ հաղորդագրության՝ զինծառայողը զոհվել է մարտի 31-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով:

Նարեկ Հակոբյան, պայմանագրային զինծառայող

Ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ Վայքի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից ստանալու հետևանքով է զոհվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով` զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Նարեկ Հարությունյան, ժամկետային զինծառայող

1997թ. ծնված ժամկետային զինծառայող: 2017 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարությունյանը:

Կարեն Ավետիսյան, ժամկետային զինծառայող

1998թ., ժամկետային զինծառայող: Ապրիլի 25-ին մահացու հրազենային վնասվածք ստանալու հետևանքով է զոհվել: Նույն օրը երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը:

Արմեն Ծատուրյան, պայմանագրային զինծառայող

Ապրիլի 26-ին, ժամը 08։00-ի սահմաններում, Նոր Նորքի 5-րդ զանգվածում, ավտոմեքենայում դի էր հայտնաբերվել։ Մահացածը Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ինժեներական ծառայության պետ 31-ամյա Արմեն Ծատուրյանն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` մահացել է սրտի կաթվածից։

Մհեր Արզումանյան, ժամկետային զինծառայող

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Ապրիլի 28-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել:

Ռուբեն Բարսեղյան, ժամկետային զինծառայող

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Մայիսի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ է եղել:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:

Ռաֆայել Բիշարյան, ժամկետային զինծառայող

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Մայիսի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ է եղել:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:

Ռուբեն Մնացականյան, ժամկետային զինծառայող

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող, մայիսի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ է եղել:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:

Գագիկ Մեսրոպյան, ժամկետային զինծառայող

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ: Մայիսի 10-ի առավոտյան ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել և զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

ՔԿ-ն քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Արշակ Արշակյան, ժամկետային զինծառայող

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ: Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է Արշակ Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Գրիշա Կարապետյան, պայմանագրային զինծառայող

1997թ.,պայմանագրային զինծառայող: Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանը: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Կարեն Դանիելյան, ժամկետային զինծառայող

1996թ., պարտադիր ժամկետային զինծառայող, մայիսի 20-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել :

Արմեն Հարությունյան, պայմանագրային զինծառայող

1996թ., պայմանագրային զինծառայող: Մայիսի 26-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել:

Մելիք Խաչատրյան, պայմանագրային զինծառայող

Հունիսի 1-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում:

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Նարեկ Մխիթարյան, պայմանագրային զինծառայող

Հունիսի 14-ին Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 1995 թ.-ին ծնված պայմանագրային զինծառայող 22-ամյա Նարեկ Ջիվանի Մխիթարյանը: Նա մահացել է կիստայի վիրահատությունից հետո:

Արայիկ Մանտինյան, ժամկետային զինծառայող

Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.)-ը:

Վիգեն Պետրոսյան, ժամկետային զինծառայող

Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.):

Վարդան Սարգսյան, ժամկետային զինծառայող

Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Նարեկ Գասպարյան, ժամկետային զինծառայող

Հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել էր սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Վազգեն Պողոսյան, ժամկետային զինծառայող

Հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը:

Վարդան Մելքոնյան, ժամկետային զինծառայող

Հուլիսի 23-ին՝ ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ): Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Արկադի Ղամբարյան, պայմանագրային զինծառայող

Հուլիսի 28-ին` ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի (ծնված 1984թ., Թումանյանի զ/կ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով:  Նախնական տվյալներով` մահացու վիրավորումն ստացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով:

Արման Մովսիսյան, ժամկետային զինծառայող

Օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը:

Արտակ Բիշարյան, պայմանագրային զինծառայող  40

Օգոստոսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը:

Հայկ Խաչատրյան, ժամկետային զինծառայող

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը:

Սեյրան Սարգսյան, ժամկետային զինծառայող

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը:

Չապլին Մարգարյան, ժամկետային զինծառայող

Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):

Տիգրան Խաչատրյան, ժամկետային զինծառայող

Հոկտեմբերի 19-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:

Արամ Խաչատրյան, ժամկետային զինծառայող

ՀՀ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում:  Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Խաչատրյանը սպանության զոհ է դարձել, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Սպանության կասկածանքով ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտը։

Հրաչ Ավետիսյան, ժամկետային զինծառայող

Հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայող 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը:

Ըստ ՔԿ տվյալների՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից ճակատի շրջանին կրակոց արձակելու հետևանքով։

Պարզվել է, որ դեպքից օրեր առաջ զինծառայողի հետ վիճաբանել և բռնություն է կիրառել նույն զորամասի մեկ այլ զինծառայող։

Գևորգ Խանամիրյան, ժամկետային զինծառայող

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սամվելի Խանամիրյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և շուրջ 27 մետր գլորվել ձորը: Գևորգ Խանամիրյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

Հրանտ Մանգասարյան, ժամկետային զինծառայող

Նոյեմբերի 4-ին՝ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ:

Գեղամ Զաքարյան, պայմանագրային զինծառայող

Նոյեմբերի 21-ին՝ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.):

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 4-րդ մասով` «զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ»:

Սարգիս Աբրահամյան, ժամկետային զինծառայող

Նոյեմբերի 21-ին՝ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.): Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 4-րդ մասով` «զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ»:

Սարգիս Մելիքյան, ժամկետային զինծառայող

Նոյեմբերի 21-ին՝ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 4-րդ մասով` «զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ»:

Գառնիկ Պետրոսյան, պայմանագրային զինծառայող

Նոյեմբերի 24-ին Վանաձորի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Գառնիկ Պետրոսյանը հանկարծամահ է եղել:

Նշենք, որ ՀՔԱՎ գրասենյակի տվյալներով՝ 2014 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության զոհվել է 46 զինծառայող, 2013 թ-ին՝ 31:
2015 թվականին զոհվել է 76 զինծառայող, 2016-ին՝ 136:

Բեթղեհեմ Արաբյան

Հայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՏարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Մեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան
Ամենադիտված