Հայերեն


Տնային աբորտներ. ինչ վիճակ է տիրում Հայաստանում

Բաց մի թողեք

Կանանց աջակցման կենտրոնի հանրային առողջության մասնագետ Անի Ջիլոզյանը Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների իրավիճակային վերլուծություն է կատարել և եզրահանգել՝ հակաաբորտային տրամադրությունները լայն տարածում ունեն:

Հիշեցնենք՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարի շրջանակում 2016-ին Հայաստանում կատարվեցին օրենսդրական փոփոխություններ:

Այսպես՝ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն, յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք: Այդ իրավունքի սահմաններում կինը կարող է դիմել հղիության արհեստական ընդհատման հետևյալ ճանապարհով՝

- մինչև 12 շաբաթական հղիության ժամկետի դեպքում պտղի հեռացումը կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն, իսկ բժշկական ցուցումների դեպքում՝ մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը, ընդհատումն իրականացվում է կնոջ գրավոր համաձայնությամբ:

- 12-22 շաբաթական հղիության ժամկետի դեպքում հղիության արհեստական ընդհատումը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ:

Նախագծով օրենսդրորեն արգելվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումը, որը մինչ օրս բացակայում էր ՀՀ օրենսդրության մեջ:

Մասնավորապես՝ 12-ից մինչև 22 շաբաթական ժամկետում բժշկի կողմից ցուցումների բացակայության, ինչպես նաև հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումն արգելվում է:

Բացի այդ, հղիության ընդհատումից առաջ բժիշկը իրեն դիմած հղի կնոջը պարտավոր է տրամադրել ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու ժամանակահատված` 3 օր ժամկետով:
Անի Ջիլոզյանի խոսքով՝ առողջապահական կազմակերպությունները, ինչպես նաև պետական մարմինները վճռական են իրենց հակաաբորտային դիրքորոշումներում և այն դիտում են որպես Հայաստանում ծնելիության խրախուսման միջոց: Սակայն, ըստ մասնագետի, Հայաստանում ծնելիության աճի համար պետք է բարելավել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը:

«Պետական մարմինները մերժում են այն կարևոր վերլուծությունը, թե ինչպես է Հայաստանի ցածր ծնելիության մակարդակը բխում սոցիալ-տնտեսական պայմաններից: Ուստի հակաաբորտային տրամադրությունները բացարձակապես պրակտիկ չեն սեռով պայմանավորված աբորտի խնդիրը լուծելու համար», - ասաց Կանանց առողջության կենտրոնի ներկայացուցիչը:

Իր ուսումնասիրության ընթացքում նրա համար զարմանալի չի եղել հայկական եկեղեցու դիրքորոշումը աբորտների դեմ պայքարի հարցում, բայց միաժամանակ շատ զարմանալի է եղել բժիշկ մասնագետների տեսակետները:

«Շատ բժիշկներ հակաաբորտային դիրքորոշում ունեին, ինչը գիտականորեն հիմնավորված չի եղել: Օրինակ, աբորտ անելու մասին մեկ բժիշկ ասել էր, որ վերահաս վտանգը զգալով, պտուղը արգանդի մեջ մի պատից մյուս պատն է փախչում՝ վիրաբույժի գործիքներից փրկվելու համար: Դա անհիմն է: Հաշվի առնելով պետական մարմինների խիստ հակաաբորտային տեսակետը և մանիպուլիատիվ պրակտիկաների քաջալերումը, կարելի է ասել, որ փաստացի որոշում կայացնող մարմինների կողմից նման նկարագրություն ներկայացնելը և այսկերպ ներազդելը նպաստում է հակաաբորտային տրամադրությունների տարածմանը», -նկատում է Ջիլոզյանը:

Սեռով պայմանավորված աբորտների հետ կապված, մասնագետի խոսքով, կան սպառնալիքներ, որոնցից «ամենաէականը» նա համարում է այն, որ օրենսդրական նոր փոփոխությունը նվազեցնում է աբորտի հասանելիությունը:

«Հավանական է, որ բժիշկները ավելի շատ պահանջում են կարգավորումների ավելացման պատճառով և այն ռիսկի պատճառով, որի հետ իրենք կարող են առերեսվել՝ աբորտների հասանելիությունն ու մատչելիությունը նվազեցնելով: Սա հավանաբար կհանգեցնի, որ որոշ կանայք աբորտներ կիրականացնեն առանց բժշկական վերահսկողության, ինչն արդեն ընդունված պրակտիկա է Հայաստանում՝ դեղմիջոցների մատչելիության և հասանելիության և գաղտնիության ապահովման պատճառով», - ասում է նա:
Բացի այդ, մյուս խնդիրը, որ կարող է առաջանալ օրենքի կիրառումից, բժիշկների շրջանում կոռուպցիայի աճն է:

«Բժիշկները, հատկապես գյուղերում, ունենում են քիչ եկամուտ, և այս կոռուպցիայի տեսակը իրենց եկամտի մեծ մաս կարող է կազմել: Բժիշկների վրա սահմանափակումներ դնելը կարող է բերել կոռուպցիայի աճի», - նշում է մասնագետը:

Իր ուսումնասիրության ընթացքում մասնագետը նաև համոզվել է՝ տնային պայմաններում աբորտ անելը Հայաստանում տարածված է: Ջիլոզյանի խոսքով, քանի որ բժիշկները կարող են կասկածել, որ տնային պայմաններում կանայք աբորտ են արել իգական սեռով երեխայից ազատվելու համար և այդ պատճառով հնարավոր է՝ հրաժարվեն հետաբորտային բուժօգնություն ցուցաբերել:

«Բժիշկները կարող են անհանգստանալ՝ հանցագործության հանցակից չդառնալու համար և միգուցե կմերժեն հղիության արհեստական ընդհատումից հետո բժշկական խնամք ցուցաբերել», - նշեց հանրային առողջության մասնագետը:

 

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված