Հայերեն


Ո՞վ պիտի կրթի սերնդին՝ գլամուր մեկնաբաննե՞րը, թե՞ իր սոցէջում դանակով խփելու սպառնալիքներ տարածողը, ով առավոտյան բարի լույս է մաղթում մեզ

Բաց մի թողեք

Կարեն Համբարձումյանը գրում է․

Վերջերս «Առաջին ալիք»-ի վերանվանված Հանրային Հեռուստատեսության նկատմամբ այս շաբաթ ուշադրությունը անհավանական մեծ էր: Նախ՝ այդ տխրահռչակ նախագիծը, և հետո՝ նախագահի այցը Հ1: Ու քանի որ սկսեցին խոսել պետբյուջեի հաշվին ապրող մեր երկրի միակ հեռուստաալիքի թերություններից, կարծում էի, թե մի շատ կարևոր խնդիր ևս քննարկման թեմա կդառնար: Սակայն այդ մասին՝ ոչ մի բառ: Խոսքը Հ1-ի կադրային քաղաքականությանն է վերաբերում: Ես հրաշալի հասկանում եմ, որ կան մարդիկ, անհատներ, ովքեր տարիներ շարունակ լինելով ալիքի էկրանային դեմքը (ի դեպ՝ խոսքը բավականին պրոֆեսիոնալ մարդկանց մասին է), կարող են և պիտի՛ տասնամյակներ շարունակ մնան հեռուստաալիքի էկրանին: Սակայն երբ մի ողջ հավերժություն դու չես տեսնում ոչ մի թարմ դեմք, ու նոր նախագծերում դու անընդհատ տեսնում ես նախորդ նախագծերից արդեն ձանձրալի, հոգնեցնող ու ոչ պրոֆեսիոնալ մարդկանց՝ ակամայից սկսում ես մտածել, որ այս հեռուստաալիքում «մենք մերոնցով յոլա ենք գնում» ոճով են աշխատում:
Ի՞նչ է նշանակում տարիներ շարունակ չունենալ ոչ մի նոր հաղորդավար/ուհի, մեկնաբան, այն էլ այն դեպքում, երբ որպես Հանրային հեռուստատեսություն՝ քո հարկի տակ, յուրաքանչյուր տարի մի քանի հարյուր ուսանող է պրակտիկա անցնում: Հանրային հեռուստատեսություն ես, և ոչ թե մասնավոր ինչ որ հեռուստաալիք, և ի սկզբանե կոչված ես բավարարելու հասարակության պահանջները, լինել նրա խոսափողն ու նաև կրթել նրան: Իսկ ո՞վ պիտի կրթի այսօրվա սերնդին Հանրայինի դեմքերից՝ լուրերի գլամուրային մեկնաբա՞նը, ում ճչացող վառ դիմահարդարումն ու մեր իրականության գորշ լրահոսն այնքան կոնտրաստային են դառնում, թե՞ նա, ով իր սոցէջում սեփական երեխայի մորը դանակով խփելու սպառնալիքներ է տարածում, իսկ առավոտյան բարի լույս է մաղթում մեզ:
Դե իսկ երրորդն էլ երեկոյան բարության, կարեկցանքի, հիվանդ երեխաներին օգնելու կոչ է անում եթերից, հետո գնում տուն ու օրվա անհոգ, շռայլ ու գլամուրային լուսանկարները ներբեռնում համացանց՝ կարծես հաստատելով, որ եթերում արտասվելը իր մասնագիտությունն է և ոչ թե զգացմունքային պոռթկումը: Իսկ որքան կիրթ ու պատրաստ կադրեր կան, որոնց մուտքը հեռուստատեսության աշխարհ ուղղակի փակ է միայն նրա համար, որ մասնավոր ալիքի դեպքում նրանք չունեն ապագայում ինչ-որ մեկի սիրուհին դառանու հեռանկար և կամք, իսկ Հանրայինի դեպքում էլ՝ նախորդ երկուսը, գումարած նաև ՄԵՋՔ: Որքան ցավալի է, երբ տեղեկանում ես, որ ամիսներ շարունակ փորձաշրջան անցած, սեփական հրաշալի գաղափարներով կիսված ու իրեն փայլուն դրսևորած պետական ԲՈՒՀ-ի լրագրող-շրջանավարտը չի ընդունվում աշխատանքի այն պատճառաբանությամբ, որ նա չի համապատասխանում «Հանրայինի պահանջներին» և նրա փոխարեն եթեր է վերադառնում մի հաղորդավարուհի, ով դեռ 10 տարի առաջ էր իրեն սպառել ու եթերից նրան դիտելիս միայն լարվածություն ես զգում, երբ տեսնում ես այդ հաղորդավարուհու վախեցած ու ապշած աչքերը:
Ես ուղղակի կցանկանայի տեսնել մեկին, ով վերջին 3 տարում (այսինքն Մարգարիտա Գրիգորյանի գործադիր տնօրեն դառնալու պահից) ընդունվել է աշխատանքի Հ1-ում՝ բայց չունի թիկունք և հովանավոր: Կարծում եմ՝ չի գտնվի նման մեկը… Ահա թե որտեղից է պետք սկսել բարեփոխումներն այդ հեռուստատեսությունում, այլ ոչ թե տարին մեկ գերհագեցած տեխնիկա ձեռք բերել միայն նրա համար, որ ձեր հոգնած, ձանձրալի ու ոչ պրոֆեսիոնալ դեմքերը պայծառ երևան: Վերջիվերջո մոռանալ պետք չէ, որ այդ հեռուսաալիքի վրա մեր հասարակությունը ունի պահանջներ ներկայացնելու լիարժեք իրավունք, քանզի լավ գիտեք՝ «նա, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»: Իսկ տվյալ պարագայում Հ1-ի հավաքարարից մինչև գործադիր տնօրեն իրենց աշխատավարձի համար պարտավոր են մեր հասարակության ամեն մի անդամին, որովհետև բյուջեն, որից սնվում են իրենք՝ իսկ խոսքը 15 մլն-ից ավելի դոլարի մասին է , մեր բոլորիս կիսադատարկ գրպաններից է լցվում:

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով
Ամենադիտված