Հայերեն


Դաշտանը մաշում է աղջկա օրգանիզմը. ինչպես սահմանափակել ցիկլերի թիվը

Բաց մի թողեք

Դեռ 2 դար առաջ հասուն կանանց մեծ մասը կամ հղի էր, կամ կերակրում էր երեխային: Իրենց կյանքի ընթացքում նրանք ունենում էին ընդամեն 160 դաշտանային ցիկլ: Սակայն հակաբեղմնավորիչ միջոցների արտադրման հետ մեկտեղ, այդ ցիկլերի թիվը զգալիորեն աճել է: Այսօր կանայք իրենց կյանքի ընթացքում կարող են ունենալ ավելի քան 450 դաշտանային ցիկլ, իսկ գիտնականների շրջանում նույնիսկ կան մտքեր, որ այս անիմաստ ձվազատումներն ու անդադար դաշտանները «մաշում» են կնոջ օրգանիզմը:

 

Ինչպե՞ս է կանոնավոր դաշտանն ազդում կնոջ օրգանիզմի վրա

 

Այն մասին, որ ժամանակակից կանաց վերարտադրողական «պահվածքը» տարբերվում է բնությամբ սահմանվածից սկսել են խոսել դեռ 20-րդ դարի 90-ական թվականներին: Կանայք հետաձգում են երեխայի ծնունդը՝ երիտասարդությունը նվիրելով կրթությանն ու կարիերային: Այդ պատճառով վերարտադրողական համակարգն անիմաստ է աշխատում, ինչի հետևանքով դաշտանն ավելի առատ ու երկարատև է դառնում:

 

Կանոնավոր դաշտանը կնոջ օրգանիզմի համար ոչ մի արժեք չի ներկայացնում: Այդ գործընթացը նորմալ է, սակայն անհրաժեշտ է միայն վերարտադրողական ֆունկցիա կատարելու համար: Այս ամենը հասկանալով հանդերձ՝ կանայք շարունակում են տառապել նախադաշտանային սինդրոմի պատճառով: Մի քանի տարի առաջ, սակայն, ամերիկացի գիտնականներն առաջարկել են «բուժել» դաշտանը և ձվարանների համար «արձակուրդ» կազմակերպել:

 

Ինչպե՞ս են հորմոնալ հակաբեղմնավորիչները դադարեցնում դաշտանը

 

Ձվարանների գործառույթը ճնշելու համար համակցված ներընդունման հակաբեղմնավորիչների ընդունումն այդքան էլ նոր մեթոդ չէ: Նախկինում այս մեթոդն օգտագործվում էր մի շարք գինեկոլոգիական հիվանդությունների բուժման համար, սակայն այսօր այն ավելի ու ավելի հաճախ է խորհուրդ տրվում կանանց, ովքեր երազում են ազատվել երկարատև ու ցավոտ դաշտանից:

 

Հորմոնալ դեղամիջցներն օգնում են երկարացնել դաշտանային ցիկլի տևողությունը՝ հասցնելով դաշտանների քանակը տարեկան 13-ից մինչև 3-4 անգամի:

 

Դաշտանը հորմոնալ դեղորայքով ճնշելու կողմնակիցներն ու որոշ բժիշկներ կարծում են, որ այս մեթոդը ոչ միայն դարձնում է կանաց կյանքն ավելի հարմարավետ, այլև կանխում է քաղցկեղի առաջացումը, իսկ հակառակորդները պնդում են, որ այն կարող է հանգեցնել արգանդի վզիկի ու լյարդի քաղցկեղի:

 

2014 թվականին Շվեդիայում անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ համակցված հակաբեղմնավորիչների երկարատև ընդունումը կարող է բարձրացնել երակային տրոմբոէմբոլիայի, զարկերակային տրոմբոզի և քաղցկեղի մի քանի տեսակների առաջացման հավանականությունը: Այնուամենայնիվ, դրանք ունեն նաև մի շարք առավելություններ. նվազում է ձվարանների քաղցկեղի, էնդոմետրիումի քաղցկեղի կամ կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման վտանգը: Բացի այդ, համակցված ներընդունման հակաբեղմնավորիչները համարվում են լավագույն լուծումը ծանր դաշտանային արյունահոսություններով, ակնեով ու մազակալությամբ տառապող կանանց համար:

 

Ինչպե՞ս դադարեցնել դաշտանը հորմոնալ միջոցներով

 

Համակցված հակաբեղմնավորիչները օրգանիզմը «վերարտադրողական հանգստի» վիճակի են բերում: Դեղահաբերը պարունակում են էստրոգենի և պրոգեստերոնի սինթետիկ համարժեքներ, որոնք խոչընդոտում են ձվազատմանը և թույլ չեն տալիս, որ ձվաբջիջը հասունանա ու դուրս գա ձվարաններից:

 

2003 թվականին ԱՄՆ-ի Սննդամթերքի ու դեղորայքի որակի վերահսկման վարչությունը հաստատել է Seasonale դեղահաբերի վաճառքը: Այն օգտագործվում է ոչ միայն որպես հակաբեղմնավորիչ կամ դաշտանը դադարեցնող միջոց, այլ նաև ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի կանխարգելման ու բշտիկների բուժման համար:

 

Ինչպես ցանկացած այլ դեղամիջոց, Seasonale-ը նույնպես կարող է առաջացնել կողմնակի բարդություններ (սրտխառնոց, փսխում, գլխացավեր, փորափքանք, կրծքերի զգայունություն, այտուցվածություն, քաշի տատանումներ և արյունահոսություններ օգտագործման առաջին ամիսների ընթացքում): Այդ պատճառով, այս դեղամիջոցի վաճառքն իրականացվումն է միայն բժշկի նշանակման դեպքում, իսկ ընդունումը՝ բժշկի հսկողությամբ:

 

Դաշտանի ճնշումը բարդ խնդիր է, ուստի գիտնականները դեռ երկար ժամանակ կվիճեն դրա անվտանգության հարցի շուրջ: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ առանց գինեկոլոգի հետ խորհրդակցելու դաշտանը դադարեցնելը շատ վտանգավոր է և կարող է տհաճ հետևանքներ ունենալ:

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված