Հայերեն


Անատի Սաքանյանի 26-ամյակի տպավորիչ նվերն ու «սև» խնջույքը

Life
 

 

Դերասանուհի Անատի Սաքանյանն օրերս նշել է ծննդյան տարեդարձը։ Անատին շատ է սիրում ծննդյան օրը և հերթական անգամ այն նշանավորել է մեծ խնջույքով, որին ներկա են եղել մտերիմներն ու հարազատները։ Tert.am Life–ի հետ զրույցում Անատին ասաց, որ հեքիաթային օր է ունեցել`լի չնախատեսված անակնկալներով։

 

Անատիի տարեդարձի տորթն ու իր զգեստը սև գույնի էին։ Պարզվում է` զգեստի ընտրությունը նա արել է հենց տարեդարձի օրը։

 

«Ամեն տարի շատ վառ գույների մեջ եմ նշել ծնունդս, այս տարի որոշեցի սևն ընտրել, քանի որ ուզում էի դասական գույների մեջ լինել։ Հյուրերին նույնպես ասել էի, որ էլեգանտ հագնվեն, քանի որ լինելու էր ջութակ, նախատեսել էի դասական միջավայր։ Ես մեկ ամիս առաջ որոշել էի, որ զգեստս դեղին և կապույտ գույների մեջ լինի, վերջին պահին` տարեդարձիս օրը, գիշերը ժամը 4–ին, որոշեցի  այլ զգեստ հագնել։ Մի քանի ժամվա ընթացքում եմ կարել այդ զգեստը։ Մտածեցի, որ սևն ավելի գեղեցիկ կլինի»,– պատմեց նա։

 

 

Տորթի մոմերը փչելիս Անատին մտապահել է երազանք։ «Անպայման պահում եմ երազանքներ։ Դրանք ավելի շատ նպատակներ են, որոնք իրականացման փուլում են։ Առաջնային ինձ համար ծնողներիս առողջությունն է։ Ինձ համար այս պահին առաջնայինը ծնողներիս կողքին լինելն է»– նշեց նա։

 

Անատին նշեց, որ օրվա ընթացքում բազում անակնկալներ է ստացել։ «Անակնկալներն այնքան շատ էին, որ նույնիսկ չեմ հասցրել լիարժեք վայելել օրս։ Նախորդ տարիների պես շատ չեմ պարել, ուրախացել, քանի որ ինձ ամեն վայրկյան ինչ–որ նվեր էին ուղարկում, անակնկալներ մատուցում, անընդհատ դուրս ու ներս էի անում։ 5 րոպեն մեկ անակնկալ էր լինում»,– պատմեց Անատին, սակայն չբացահայտեց, թե ով է իրեն մատուցել ամենաանսպասելի անակնկալը։

 

Դերասանուհին ասաց, որ իր համար բոլոր նվերներն էլ անսպասելի և հետաքրքիր են եղել, սակայն մեկը, այնուամենայնիվ, առանձնացրեց. «Ամենատպավորիչը, ամենասիրունն ու ամենաբարին եղել է հրավառությունը։ Նույնիսկ Երևանի ինչ–որ արարողությունների ժամանակ չեմ տեսել նման հրավառություն։ Մոտ կես ժամ յուրահատուկ հրավառություն էր»,– նշեց նա, այս դեպքում ևս չբացահայտելով, թե ով էր հեղինակը։

 

 

Նախորդ տարի Անատիի տարեդարձը նշանավորվեց սիրելիի անակնկալով։ Դերասանուհուց հետաքրքրվեցինք` արդյոք շնորհավորանք ստացել է նախկին ամուսնուց։ Ի պատասխան` դերասանուհին ասաց, որ այդ թեման փակ է իր համար։

 

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Անատին նոր ընտրյալ ունի, նա պատասխանեց, որ այդպես չէ։ «Քաղաքում սխալ լուրեր են պտտվում։ Երբ ընտրյալ ունենամ, չեմ թաքցնի։ Իմ անձնականից խոսել չեմ սիրում, բայց այդ մասին կասեմ»,– ասաց նա, ապա հավելեց, որ երկրպագուներ շատ ունի, սակայն որևէ մեկի հետ ընկերություն չի անում։

 

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված