Հայերեն


Զավոդ չի լինելու. «Առավոտ»

Տնտեսություն

Մի քանի ամսից կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, եւ այն հեքիաթները, որոնցով մարդկանց կերակրում էին 25 տարի, հնչելու են ավելի հզոր ուժով: Հեքիաթներ, որոնք պատմում են բոլոր քաղաքական ուժերը` անկախ իրենց «ճամբարային պատկանելությունից»: Բովանդակությունը պարզ է` մենք ամեն ինչ կանենք, որ դուք ավելի լավ ապրեք: Ինչպե՞ս: Էապես կբարձրացնենք աշխատավարձերն ու թոշակները: Հեքիաթ է` թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության շուրթերում. այս վիճակում ոչ մի կառավարություն նման արկածախնդրության չի գնա: Կիջեցնենք հարկերը: Պոպուլիզմ է` հարկերը պետք է հավասարակշռել. իջեցնել դրանք փոքր բիզնեսի համար եւ բարձրացնել նրանց համար, ովքեր գերշահույթներ են ստանում, ինչպես նաեւ բարձրացնել գույքահարկը դղյակների եւ պալատների տերերի համար: Բայց ամենավնասակար հեքիաթը, որով կերակրում են հիմնականում 50-ից բարձր մարդկանց, հետեւյալն է. հեսա ներդրողներ կգտնենք եւ կաշխատեցնենք «Նաիրիտը», «Վանաձոր-քիմպրոմը» եւ մնացած խորհրդային արդյունաբերական հսկաները: Այդ սուտը հրամցնում են միշտ, բայց հատկապես՝ ընտրություններից առաջ: Ես հասկանում եմ, որ Կոմունիստական կուսակցությունը կարող է իր՝ ներկայումս փոքրաթիվ ընտրազանգվածին նման «կուտ տալ» եւ գուցե դա անում է անկեղծորեն: Բայց երբ դա անում են մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչները, դա արդեն ցինիզմ է: Պետք է քաջություն ունենալ եւ ուղիղ նայելով քաղաքացիների աչքերին՝ ասել. հրաժարվեք, ժողովուրդ, «Նաիրիտը» եւ նմանատիպ այլ գործարանները վերագործարկելու պատրանքներից: Ինչու է հատկապես այդ` «զավոդ բացելու» առասպելը վնասակար: Որովհետեւ այն սխալ է կողմնորոշում մեր հասարակության դյուրահավատ եւ որոշակի կարոտախտ ունեցող զանգվածին, հագուրդ է տալիս նրա կրավորական երազանքներին` «մի զավոդ բացեին, գնայի` աշխատեի»: Նման բան մոտակա մի քանի տասնամյակում տեղի չի ունենա. չի կարելի մարդկանց խաբել` ասելով, թե դա հնարավոր է: Թե իշխանությունը, թե ընդդիմության եւ թե քաղաքացիների զգալի մասը «աշխատատեղ» բառի տակ հասկանում են լույսի-գազի մարդու կամ սուպերմարկետի վաճառողի, այսինքն` վարձու աշխատողի, բայց ոչ` մարդու, որն իր ընտանիքի, ընկերների եւ հարեւանների հետ ինչ-որ բան է նախաձեռնում ու արտադրում, եւ դա կարող է լինել շատ փոքր, բայց արդյունավետ եւ, կարեւորը, յուրահատուկ արտադրություն: Իհարկե, ամենացավալին այն է, որ իշխանությունները դա չեն հասկանում. վերջերս ընդունված հարկային նոր օրենսգիրքն ապացուցում է, որ իշխանությունը ինչպես խեղդում էր, այնպես էլ շարունակում է խեղդել փոքր բիզնեսը: Բայց խանգարում է նաեւ այն, որ մարդիկ պառկում են դիվաններին եւ երազում «զավոդների» մասին: «Զավոդներ» չեն լինելու, լինելու են startup-եր:

Արամ Աբրահամյան, «Առավոտ»

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված