Հայերեն


«Էլենի օրագիրը» սերիալի Իննան` համարձակ ֆոտոշարքում

Ամենաընթերցված
 

 

 

Դերասանուհի  Իննա Խոջամիրյանը, որն այս փուլում նկարահանվում է «Էլենի օրագիրը» երիտասարդական հեռուստասերիալում, նոր ֆոտոշարք ունի, որի հեղինակն Արվին Քոչարյանն է։ Դերասանուհին նոր ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life–ին և պատմել, որ Արվինի հետ համագործակցելու ցանկություն վաղուց ուներ, սակայն սա իրենց առաջին համատեղ աշխատանքն է։

 

«Մինչև Արվինի առաջարկը մտադրություն ունեի ֆոտոշարք անել իր մոտ։ Շատ ավելի լավ ստացվեց, որ առաջարկն իր կողմից ստացա, որովհետև այս դեպքում մեր մտքերը և տրամադրվածությունը փոխադարձ էին։ Կերպարները նախապես մտածված էին, սակայն որոշ բաներ տեղում ենք որոշել։ Արվինն անսահման երևակայություն ունի։ Կերպարների ստեղծման դոմինանտն ինքն է»,– ասաց Իննան։

 

Դերասանուհու ֆոտոշարքը շատ բաց համարել չի կարելի, սակայն կերպարներից մեկում փորձել են որոշակի համարձակություն մտցնել։ Իննայից հետաքրքրվեցինք` ո՞րն է բաց ներկայանալու իր սահմանը։

 

 

«Արվինի ֆոտոշարքերը որքան էլ բաց լինեն, վուլգար չեն։ Բաց ասվածը շատ անհատական է։ Յուրաքանչյուրիս համար դա մի նշանակություն ունի։ Որոշ բաց դետալներ մեր նկարներում էլ կան։ Իհարկե, ինձ համար դրանք կարող են բաց լինել, մյուսների համար՝ ոչ։ Ամեն դեպքում, ես բավականին մեծ կոմպլեքս ունեմ բաց ֆոտոշարքերի հետ կապված։ Կարծում եմ` դա գալիս է մեր ավանդական կարծրատիպերից և, ինչու ոչ, մենթալիտետից։ Դա բոլորս ունենք։ Սա առավելագույնն էր, որ ես պատրաստ էի ներկայացնել։ Իրականում, սա իմ կողմից շատ համարձակ քայլ էր ենթադրում և իմ ամենահամարձակ ֆոտոշարքն էր։ Կարող եմ ասել, որ ինձ համար սա գագաթնակետն էր, որ կարող էր լինել»,– նշեց դերասանուհին։

 

Դիտարկմանը` արդյոք ֆոտոշարքը հակասություն չի առաջացնում այս պահին իր սերիալային կերպարի` Էլենի հետ, որը դեռահաս է, Իննան պատասխանեց. «Արդեն եղել են հակասական կարծիքներ։ Լսել եմ բացասական կարծիքներ այն մասին, որ ինձ բոլորովին չի սազում, ես այսպիսին լավը չեմ։ Ես բոլորովին չեմ սրտնեղում բացասական կարծիքներից»։

 

 

Դերասանուհին նկատեց, որ երբեմն անհրաժեշտ է կերտած կերպարին հակասող ինչ–որ բան անել։ «Երբ երկար ժամանակ խաղում ես մի կերպար, ոչ միայն հեռուստադիտողի աչքին ես նույնանում, այլև անկախ քեզնից ինքդ ես սկսում նմանվել կերպարիդ։ Ժամանակ առ ժամանակ պետք է ինչ–որ բան, որպեսզի կարողանաս կտրվել կերպարից։ Դա լրիվ հակառակ մի բան պետք է լինի։ Ինչու ոչ, հեռուստադիտողի աչքին էլ պետք է երևա, որ ես Էլենը չեմ։ Ես հասկանում եմ, որ հիմա հեռուստադիտողն ինձ ընկալում է որպես Էլեն, դեռահաս մի աղջիկ, սակայն ես կարիք ունեմ ներկայացնել ինձ նաև այլ կողմերով, որպեսզի բալանսը պահպանվի»,– եզրափակեց Իննան։

 

Լուսանկարները՝ Իննա Խոջոմիրյանի

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված