Հայերեն


«Սեֆիլյանը փոքր մարդ է, որ Ղարաբաղը Սերժից պաշտպանի»․ ազատամարտիկ

Հասարակություն

Life.panorama.am-ը ներկայացնում է Ազատամարտիկ, պահեստազորի մայոր, Հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության խորհրդի անդամ Հրանտ Պապիկյանի հետ հարցազրույցի երկրորդ մասը: Հարցազրույցի առաջին և երկրորդ մասերը՝ ստորև.

-Կա կարծիք, որ «Սասնա ծռերի» զինված ապստամբության բուն նպատակը ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող բանակցություններն առկախելն էր: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

-Այդ քննարկումները սկսվեցին Սեֆիլյանի ձերբակալությունից հետ, երբ սկսեցին գրել, թե, իբր, Սեֆիլյանին ձերբակալել են, որ հողեր հանձնեն, թե, իբր, միայն Ժիրայր Սեֆիլյանն է, որ կարող է դեմ կանգնել հողերը տալուն: Ասեմ ձեզ, եթե իմ երկրի ղեկավարությունը որոշի հողերը տալ, ես ինքս առանց share անելու մի տեղից զենք կճարեմ… կընդդիմանամ: Չենք տալու: Իսկ այս դեպքում սկսվեց Սեֆիլյանի հերոսացում, դա ծիծաղելի է:

Հողերը հանձնելու մասին մի պատմություն պատմեմ: Ռուսաստանի ճնշման տակ Հայաստանը մի անգամ արդեն գրեթե կանգնած է եղել այդ շեմին: 1998թ.-ին շատ ծանր ճնշման տակ քննարկվել է ոչ միայն հողերի հարցը, այլև Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկելը՝ ինչ-որ հատուկ կարգավիճակով:

Նաև գործող նախագահի ջանքերով այն ժամանակ այդ գործարքը չի կայացել: Սպառնալիք է եղել: Բայց այն ժամանակվա նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հակված է եղել լուծման այդ տարբերակին: Կազմակերպվել է քննարկում, որին ներկա են եղել այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը և գործող նախագահ Սերժ Սարգսյանն, ով այն ժամանակ ԱԱԾ տնօրենն էր: Ինչպես նաև ներկա են եղել Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արաքցյանը, Սամվել Բաբայանը: Բավականին կոշտ խոսակցություն է գնացել, Սամվել Բաբայանն իր բնույթին բնորոշ շատ կոշտ հայտարարություններ է արել ու լքել է սենյակը: Շատ վատ իրավիճակ է եղել: Ներկաների կողմից Լևոն Տեր-Պետրոսյանին իմպիչնմենտի ուլտիմատում է դրվել, որը միառժամանակ կնպաստեր բանակցությունների հետաձգմանը:

Մի քանի օր հետո ինձ կանչում է իմ հրամանատարը՝ գեներալ Արծրուն Մարգարյանը, որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ ես իր ամենամտերիմ մարդն էի և նա ինձ հետ կիսվում էր իր մտահոգություններով: Նա ինձ պատմեց պետական գաղտնիք, որն անելու իրավունք չուներ: Այդ գաղտնիքն իրեն փոխանցել էր Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության պետը՝ գեներալ Ռոմիկ Ղազարյանը: Պլանը հետևյալն էր. մի գիշերվա մեջ պետք է ձերբակալվելին բոլոր թվարկածս մարդիկ, ովքեր դեմ էին հողերը հանձնելուն: Ես հարց տվեցի՝ բաՎազգենին ո՞նց եք պատկերացնում ձերբակալել: Նրան անհնար էր ձերբակալել, հնարավոր չէր: Արծրուն Մարգարյանն ասաց, որ Վազգենը երկրում չի լինելու, կգա ու կիմանա, որ այդ մարդիկ մեղսակիցներ են որոշակի գործընթացներում, հիմքեր պետք է գտնենք: Նպատակը հետևյալն էր՝ ձերբակալել մարդկանց միայն ճանապարհը բացելու համար: Երբ Վազգենը գար, արդեն ուշ կլիներ: Միայն Վանո Սիրադեղյանն ու Բաբկեն Արաքցյանն էին պաշտպանում նախագահի թեզը:

Հետո ես Արծրուն Մարգարյանի հրամանով զինված հարձակում կազմակերպեցի իր դեմ՝ մինչև Վազգեն Սարգսյանի վերադարձը ժամանակ ձգելու համար, և այդ պլանը հաջողվեց: Սպարապետը վերադարձավ և ուղիղ 3 օր հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: …Դրանից մեկ տարի անց Վազգեն Սարգսյանն իմացավ իմ ու Արծրուն Մարգարյանի արածի մասին ու ասեց, որ պետք է հպարտ լինենք: Միգուցե Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է հիմա գոհ դեպքերի նման ընթացքի համար:

Այս ամենը պատմեցի ցույց տալու համար, որ հայրենիքի շահի համար կարելի է անել ամեն ինչ: Չկա մի բան, որը չի կարելի անել հայրենիքը փրկելու համար, այդտեղ վետոներ չեն գործում: Բայց այս մարդիկ հիմա փորձում են, իբր, թե պայքարել մարդկանց դեմ, որոնց ժամանակին փորձել են չեզոքացնել, որպեսզի հողերը հանձնեն: Այն ժամանակ դաշտից պետք է հեռացվեր հենց այսօրվա նախագահը, նախկին նախագահը, Վազգեն Սարգսյանը…. բոլոր նրանք, ովքեր կարող էին խանգարել:

Ու խանգարողը էն ժամանակ էլ հիմա էլ իրենք են. Ժիրիկը շատ փոքր մարդ է, որ Սերժ Սարգսյանից Ղարաբաղը «պատշպանի»: Սերժ Սարգսյանն իր ողջ գիտակից կյանքը նվիրել է հիմնախնդիր կարգավորմանը: Ես բացառում եմ, որ նախագահը սխալ կամ անհայանպաստ որոշում կայացնի Արցախի հարցում: Բացառում եմ, դրա համար էլ դուխով խոսում եմ: …Մի բան էլ ասեմ՝ եթե ողջ լինեին Շուշիի գումարտակի հերոս տղերքը՝ Դուշման Վարդանը, պռոշյանցի Պետոն, ոչ մի Ժիրիկ էլ գնդի հրամանատար չէր դառնա: Բեյրութից եկած սփյուռքահայ տղա էր, դուխ տալու համար հրամանատար տվեցին, հիմա կրա՞ կն ընկանք:

 -Ղարաբաղյան խնդրի լուծման Ձեզ համար ընդունելի տարբերակը ո՞րն է:

-Հիմա ինձ կարող են քարկոծել, բայց Արցախի անկախության ճանաչման դիմաց, մի քանի շրջան՝ ոչ բոլորը, ես համաձայն եմ տան: Եթե մարդկանց հիշողությունը կարճ է, հիշեցնեմ՝ մենք ենք այդ տարածքները վերցնողներից մեկը, մենք գիտեինք՝ ինչու ենք վերցնում: Մենք վերցնում էինք դրանք սակարկելու համար: 800 հեկտարի մասի՞ն են խոսում: Դուք գիտեք՝ քանի հեկտար է կազմում այն տարածքը, որը մենք վերցրել ենք բացի Ղարաբաղի բուն տարածքից՝ 20 հազար հեկտար: Մենք, ի՞նչ է, դա փողո՞վ ենք առել, թե ադրբեջանցի զինվորին մայր չէր ծնել: Ադրբեջանը 2000 հոգու կյանք դրեց զոհասեղանին 800 հեկտար վերցրեց: Բայց մենք մեզ նման շռայլություն չենք կարող թույլ տալ՝ համենայնդեպս հիմա: Ավելին ասեմ, եթե մենք 2000 կյանք դնենք զոհասեղանին 800 հեկտար չենք վերցնի, շատ ավելի առաջ կանցնենք: Կռիվ է: Ես միշտ հիշում եմ, որ խրամատում խաչակնքվում էինք, ուզում էինք ավարտը տեսնել դրա, որովհետև չգիտենք մի րոպե հետո կլինենք, թե չէ: Իսկ եթե չլինենք, մեր պոստը կվերցնեն: Պարտավոր ենք լինել:

-Վերադառնալով հայաստանյան իրադարձություններին՝ հանրահավաքներին հետևո՞ւմ եք:

-Առաջին իսկ րոպեից, մեր ժողովուրդն է, ո՞նց չհետևեմ: Ինձ թվում է՝ ես դեժավյու եմ ապրում: 1996թ-ի սեպտեմբերին, երբ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները գրոհեցին ԱԺ շենքը՝ բարձրանալով պարիսպի վրա, ես հատուկ նշանակության ջոկատում էի աշխատում, գնդի պատասխանատու էի, ինչպես լուսահոգի Արթուր Վանոյանը: Հանրահավաքի ընթացքում տագնապ եղավ ոստիկանական ուժերը մոբիլիզացնելու համար, հանեցի զունդն ու շարժվեցինք ԱԺ: Հարթակից Պարույր Հայրիկյանն և Ալբերտ Բաղդասարյանն էին ելույթ ունենում, որին դրանից երկար տարիներ հետո ոչ ոք չէր տեսել: Նույն Ալբերտ Բաղդասարյանը, ով վերջերս հանրահավաքներից մեկում սկսեց հուզական ճղճղոցներ հանել, թե Պավլիկին ДШК-ով են կրակել: Այ դիլետանտ, ДШК-ն ամպուտացիա է անում, հնարավոր չէ ДШК-ով մարդ վիրավորել, կտրում է, ինչին կպավ:

Հետո էլ հայտարարեց, թե ռուսական ԱԼՖԱ-ն է եկել, դա էլ մայդանի պրիյոմ է: Նա մարդկանց տարավ բախման: Ինչպես նշեցի անկախացումից հետո 1996թ-ին ոստիկանության ու ցուցարարների առաջին բախման ժամանակ ես ներքին զորքերում էի աշխատում, ծառայության էի: Այդ օրը Ալբերտ Բաղդասարյանը նույն հիստերիկ առոգանությամբ գոռաց, թե Վազգեն Մանուկյանին բռնել են, մինչդեռ նման բան չկար, Վազգենը բանակցում էր: Նրա այդ հայտարարությունից հետո մարիկ սկսեցին քարերով հարվածել, բարձրանալ ԱԺ ճաղավանդակներին: Հավաքված մարդիկ «սրբեցին» կարմիրբերատավոր զինվորներին, որոնք շուրջ 20 հոգի էին և չկարողացան կանգնեցնել ցուցարարների շարժը: Մենք չէինք էլ պատկերացնում, որ նման վայրագություններ կլինեն: Ես չեմ ուզում անդրադառնալ հարցին՝ արդյոք արդա՞ր էր ցուցարարների պահանջը, Լևո՞նն էր ընտրվել, թե՞ Վազգենը: Մեր՝ զինվորականներիս, պարտքը կայանում էր նրանում, որ իմ երկրում չկատարվի հանցագործություն: Հետո սկսվեց այդ ամեն ինչն ու սկսվեց ձեռնամարտ, ես ծանր վիրավորվել եմ, բայց չենք կրակել: Ընդամենը մի քանի ճայթուկ է նետվել հիմնականում գնացել է ձեռնամարտ, իսկ քաղաքացիները զինված էին երկաթյա մահակներով: Կատարվածն ինձ համար շոկ էր, որովհետև իմ քաղաքացին հարվածում էր ինձ՝ ասելով «Լևոնի շներ, գանցեք թուրքի դեմը կռվեք»: Ժողովուրդը դաժան ծեծի ենթարկեց Բաբկեն Արաքցյաին ու Արա Սահակյանին, սպանում էին մի կերպ ազատեցինք: Այսպիսի բաներ էլ են եղել մեր երկրում: Խորենացիում ոստիկանների ու ցուցարարների բախման օրը ես այնտեղ էի: Անմիջապես ինչ-որ տեղից հայտնվեցին բավական մեծ թվով քարերով լցված պարկեր, ու մարդիկ պարկերի միջից հանում էին դրանք ու խփում ոստիկաններին: Էս տեսարանը տեսնելով՝ 96 թվականը նորից աչքիս առջևով անցավ. հարթակում նորից նույն մարիկ էին՝ Ալբերտ Բաղդասրյանը, Պարույր Հայրիկյանը, որոնք, ի դեպ, բախման ամենաթեժ պահերին էլի անհետացան: Ինքնս ինձ մտածում եմ՝ լավ, մեր ժողովուրդ ինչի՞ է նույն հոտած դեմքերի հետևից գնում:

 -Ոստիկանության վերջին գործողություններն ինչպե՞ս եք գնահատում:

-Բացասական: Ես ազնվորեն ուզում եմ իմ զինակից ընկերների՝ ոստիկանության զորքերի սպաների փոխարեն ներողություն խնդրել նրանցից ոմանց արարքի համար: Ես չեմ հասկանում՝ ինչու արեցին, կարիքը չկար: Ես հասկանում եմ մեկնաբանությունները, որ մարդիկ Սարի թաղով փորձում էին մտնել գնդի տարածք, իրոք, հնարավոր է, շատ փոքր տարածք է, բայց հատուկ միջոցներ կիրառելուց հետո մարդկանց ծեծելը, տներ մտնելը որ՞ն է: Պահանջել եմ ու պահանջում եմ, որ մասնակիցները հեռացվեն համակարգից, նման ապաշնորհ գործողությունն անթույլատրելի ու դատապարտելի է: Չէր կարելի:

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»
Ամենադիտված