Հայերեն


Կույսեր, այն ամենը, ինչի մասին մինչ այս միայն երազել եք, այսօր կիրականանա․ նոյեմբերի 20-ի աստղագուշակը

Life

Խոյ

Թեև աշխատանքում որոշ դժվարություններ կծագեն, միևնույն է, ճիշտ ժամանակին կհասցնեք լուծել բոլոր հարցերը և մասնագիտական հաջողությունների հասնել: Մինչ շրջապատում բոլորն անվերջ վիճում են, ինքներդ անհապաղ գործի կանցնեք և, ուշադրություն չդարձնելով այդ ամենին, ցանկալի արդյունքների կհասնեք: Ֆինանսական որոշ գործեր կարող են հետաձգվել: Որքան էլ տարվեք աշխատանքով, մի մոռացեք, որ մտերիմները ձեր ուշադրության և հոգատարության կարիքն ունեն: Երեկոյան փորձեք լիցքաթափվել: Սիրային ժամադրությունները չեն հիասթափեցնի, եթե որոշ ջանքեր գործադրեք:

Ցուլ

Կտրուկ քայլեր մի ձեռնարկեք, ծրագրերը մի փոխեք, շարունակեք համագործակցել նրանց հետ, ովքեր ձեզ երբեք հուսախաբ չեն արել: Հավատարիմ եք սեփական նախասիրություններին, սկզբունքներին, ինչը ձեզ ավելի գրավիչ է դարձնում, օգնում է արժանանալ շատերի համակրանքին: Մտերիմները ձեզ վստահում են և պատրաստ են աջակցել ցանկացած հարցում: Ընտանեկան խնդիրներին լուրջ մոտեցեք: Հնարավոր են ազգականների անսպասելի այցելություններ, մանկության ընկերների հետ հանդիպումներ: Ինքնազգացողությունը լավ է, առողջական խնդիրներ չեն ծագի:

Երկվորյակ

Այսօր այն օրն է, երբ կարելի է օգուտ քաղել անգամ ամենահամարձակ մտահղացումներից: Ճիշտ եք գնահատում իրավիճակը: Հասկանում եք, թե ում հետ է պետք համագործակցել, ինչ ներդրումներ կատարել, ինչ համաձայնագրեր ստորագրել և այլն: Պատահական չէ, որ ձեզնից խորհուրդ կհարցնեն նույնիսկ նրանք, ովքեր ավելի փորձառու են: Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում: Եսասիրություն կդրսևորեք, սակայն չափի զգացումը չեք կորցնի և հանդիմանության չեք արժանանա: Հրաշալի օր է բնության գրկում ավելի շատ ժամանակ անցկացնելու համար:

Խեցգետին

Այսօր հնարավոր են հաջող զուգադիպություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան կյանքի կոչել այն բոլոր մտահղացումները, որոնք հանգամանքների պատճառով անվերջ հետաձգվել են: Անգամ ավելի հզոր մրցակցի հետ պայքարից հաղթող դուրս կգաք, եթե ճիշտ պահին խորամանկության դիմեք: Կենսական ներուժը բարձր է, հոգնածություն չեք զգա: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է ակտիվ հանգստի, սպորտային մարզումների, կարճ ուղևորությունների համար:

Առյուծ

Հրաշալի օր է աշխատելու, որոշ ստեղծագործական հարցեր կարգավորելու համար: Չեք շեղվի այն ամենից, ինչն իրոք կարևոր է ձեզ համար: Կգործեք և որոշումներ կկայացնեք ինքնուրույն: Կվերլուծեք ստեղծված իրավիճակը և ճիշտ հետևություններ կանեք: Նշանի ներկայացուցիչները լի են էներգիայով, կհասցնեն բոլոր գործերն ավարտին հասցնել: Անձնական հարաբերություններում հնարավոր են խնդիրներ, կարող եք այնպիսի տեղեկություն ստանալ, որ կստիպի հիասթափվել սիրելի մարդուց և կփչացնի ձեր տրամադրությունը: Նոր ծանոթների հետ առավել զգույշ եղեք, այսօր չափից շատ դյուրահավատ եք, ինչն ամենևին էլ ձեր օգտին չէ:

Կույս

Այն ամենը, ինչի մասին մինչ այս միայն երազել եք, կիրականանա: Սակայն թուլանալ և անգործության մատնվել չարժե: Նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել, վճռական քայլեր ձեռնարկել: Այսօր կհաջողվի շահեկան գործարքներ կնքել: Կենսական ներուժը ցածր է: Առողջական լուրջ խնդիրներ չեն ծագի: Օրվա վերջում կարող եք հոգնածություն զգալ: Խուսափեք ծանր ֆիզիկական աշխատանքներից, զերծ մնացեք ծանրություն բարձրացնելուց:

Կշեռք

Լարված օր է սպասվում: Ընթացիկ հարցերի վրա կենտրոնանալ չի ստացվի: Որքան էլ փորձեք ուշադիր լինել, միևնույն է, անվերջ ինչ-որ բան տեսադաշտից բաց կթողնեք, վրիպումներ թույլ կտաք: Նշանի շատ ներկայացուցիչներ վեճերի մեջ կներքաշվեն, լեզու չեն գտնի նրանց հետ, ում միշտ աջակցել են: Նոր նախագծեր կազմել չարժե: Կարող եք նախապատրաստական աշխատանքներ տանել, համախոհների հետ ծրագրեր քննարկել: Տրված խոստումներին լուրջ մի վերաբերվեք, անգամ լուրջ և բարեսիրտ մարդիկ, այսօր կդժվարանան իրենց խոսքին տեր կանգնել:

Կարիճ

Բարեհաջող օր է միանգամայն նոր գործեր սկսելու համար: Այդպիսով հնարավորություն կունենաք դրսևորել մինչ օրս թաքնված ձեր տաղանդներն ու հմտությունները: Նոր ծանոթություններ հաստատելու, սրտեր նվաճելու առիթը բաց մի թողեք: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ձեր ուշադրությունը կգրավեն անսովոր, օրիգինալ իրեր, որոնց ձեռք բերման համար հետագայում չեք զղջա: Հրաշալի օր է շփումների համար: Կստացվի ընդհանուր լեզու գտնել անգամ նրանց հետ, ում չեք համակրում, ովքեր անվերջ հակառակվում են ձեզ: Հաշտության եզրեր կգտնեք մարդկանց հետ, ում հետ վերջերս գժտվել եք:

Աղեղնավոր

Փորձեք ավարտին հասցնել շաբաթվա ընթացքում ձեռնարկած բոլոր գործերը: Հետագայում ժամանակը չի բավականացնի դրանց անդրադառնալու համար: Հնարավոր են գործնական նոր առաջարկներ: Խնդիրների առջև կկանգնեք, որոնց լուծման համար որոշ ջանքեր կպահանջվեն: Կարող եք հետաքրքիր և օգտակար ծանոթություններ հաստատել, եթե միջոցառումների մասնակցելու հրավերները չմերժեք: Օրվա երկրորդ կեսին ցանկություն կունենաք առանձնանալ և միայնության մեջ վայելել ձեր հանգիստը, նաև մտորել այն ամենի շուրջ, ինչն իրոք կարևոր է ձեզ համար: Կսկսեք ապագայի համար ծագրեր կազմեք:

Այծեղջյուր

Առավոտը բարեհաջող կանցնի բոլոր նրանց համար, ովքեր կարևոր գործնական հանդիպումներ կունենան, բանակցություններ կվարեն: Իսկ նշանի այն ներկայացուցիչներն, ովքեր այդ ժամանակահատվածը կնվիրեն սիրային ժամադրություններին, դժգոհելու առիթ ևս չեն ունենա: Օրվա մնացած մասն իր հետ մի շարք անախորժություններ կբերի: Հնարավոր են տարաձայնություններ, վեճեր, ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, հնարավոր է որոշ քրոնիկական հիվանդությունների սրացում: Ուղևորությունների մեկնել չարժե: Զերծ մնացեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Խնայեք ձեզ:

Ջրհոս

Զգացմունքային դաշտն անկայուն է: Անգամ ամենահանգիստ Ջրհոսներն այսօր չափից շատ զգայուն են, հեշտությամբ են կորցնում հավասարակշռությունը, ենթարկվում սադրանքներին: Փորձեք սահմանափակել շփումները, խուսափեք առնչվել նրանց հետ, ովքեր նյարդայնացնում են ձեզ, պատեհ-անպատեհ հիշեցնում ձեր թերությունների և թուլությունների մասին: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են շռայլությունների, հաճախ կորցնում են չափի զգացումը: Խորհուրդ է տրվում հրաժարվել չծրագրված ուղևորություններից:

Ձկներ

Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը հրաշալի կդասավորվի: Խստապահանջ եք ոչ միայն շրջապատի, այլ նաև ինքներդ ձեր հանդեպ: Ջանք ու եռանդ չեք խնայում ծրագրերն իրագործելու, նպատակներին հասնելու համար, և ստացված արդյունքները հաճախ գերազանցում են ձեր սպասելիքները: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Անձնական հարաբերությունները ներդաշնակ են: Կոնֆլիկտներ չեն ծագի: Միակ խնդիրն այն է, որ չափից շատ եք զբաղված ձեր գործերով: Կարող եք կարճ ուղևորության մեկնել, իսկ երկար ճանապարհորդությունները ցանկալի է հետաձգել:

ԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանԵվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԻսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին«Գեղեցկությունը սկսվում է այնտեղից, որտեղ քեզ ընդունում են առանց «բայց»-երի»․ Լիա ԶախարյանՀայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիանԺողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեքԷջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումը. Գագիկ Ծառուկյանը՝ նախագահՔայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են. ոստիկանական մեծաթիվ ուժեր կան«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդԵրուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունըԲիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)Մեր երազած Հայաստանը բաժանված, նվաստացած, մոլորված Հայաստանը չէ. Արամ ՎարդևանյանՔեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ ԿարապետյանՄшhն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մե ռելի պես ապրելը. Արթուր ԱվանեսյանՄիասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել ԿարապետյանՌուս-ուկրաինական hակամարտությունը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների․ Սերգեյ ԼավրովՄեսսին կվերադառնա՞ «Բարսելոնա»․ պատասխանում են կատալոնական ակումբից ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին, լռելու ժամանակը ավարտվել է․ Ալիկ ԱլեքսանյանՄենք հասնում ենք մեր համախմբման երազանքին․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրին ուժեղ ղեկավար է պետք․ Իրինա Յոլյան (Տեսանյութ)Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը ՀՀ պետական համակարգը ծայրաստիճան անձնակենտրոն է․ այն պետք է վերակառուցել․ Ավետիք ՉալաբյանԿառավարությունը պատրաստվում է լուծարել ԳԱԱ-ն և մարզային բոլոր բուհերը․ Արմեն ՄանվելյանՄենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին. Ալեքսան ԱլեքսանյանՓաշինյա՛ն, նայի՛ր, մենք քեզ ճանապարհելու ենք․ փոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանՆարեկ Կարապետյանը` շրջապատված բազմաթիվ աջակիցներով, եկավ հանրահավաքի վայր«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը մեկնարկեց աղոթքով (ուղիղ)Սամվել Կարապետյանի աջակիցները Ուժեղ Հայաստան բացականչելով գնում են հանրահավաք Ազատության հրապարակից Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին ելույթը. Ուժեղ ՀայաստանԱզատության հրապարակից Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին ելույթըԵՄ-ից փորձագետներ են ժամանել՝ «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարի համար Դատարանը փաստեց փաշինյանական կեղծիքը Ի՞նչ է զգուշացրել ՌԴ փոխնախարարը Հայաստանի դեսպանին Փաշինյանը միտումնավոր է խոշտանգում 18-ամյա պատանուն Պատմական օր մեր երեխաների ապագայի համար. Ուժեղ Հայաստան «ՀայաՔվեն» գրասենյակ բացեց Հրազդան քաղաքումՈրպես քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը միայն մահեր է բերել. Գոհար ՂումաշյանԶոհ, վիրավորներ․ Փաշինյանի մահաբեր ընթացքը պետք է կանգնեցնել. Անուշ ՄիրզոյանՁեր ուրախ ավտոբուսը այսուհետ «մահաբեր ավտոբուս է. Արթուր ՄիքայելյանՓոփոխություները սկսվում են. Սամվել Կարապետյանը հանդես կգա հանրային ուղերձով. տեսանյութ Տնտեսական ինքնասպանություն, թե՞ սթափ հաշվարկ. ի՞նչ է սպասվում հայ աշխատավորին. Էդմեն Մարուքյան
Ամենադիտված