Հայերեն


Որքա՞ն ժամանակ կպահանջվի Եվրամիության հետ առանց վիզա ռեժիմի համար

Քաղաքականություն

Վիզաների ազատականացման հարցը բարձրացնելով՝ եվրոպական կողմը Հայաստանին ուզում է ցույց տալ, թե որը կարող է լինել հաջորդ քայլը, եթե նոյեմբերի 24-ին ստորագրվի Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:


Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը Եվրամիության կառավարությանն ու արտաքին քաղաքական գերատեսչությանը կոչ է արել վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել Հայաստանի հետ։
«Հայաստանի հետ բանակցությունները խորը և համապարփակ գործընկերության պայմանագրի շուրջ ավարտվել են, ինչը հաջող օրինակ է, թե ինչպես կարող են Եվրասիական միությանն անդամակցությունը եւ մասնակցությունը Եվրամիության հարևանության ծրագրերին համատեղվել: Հաշվի առնելով այդ առաջընթացը՝ եվրոպացի պատգամավորները հորդորում են Հայաստանի հետ ևս առանց վիզաների ռեժիմ սահմանել»,- նշվել է հայտարարությունում:
«Նախ, Եվրախորհրդարանը քաղաքական մարմին է և այն սովորաբար ավելի բաց է հարևանների հետ համագործակցությունը խորացնելու համար, քան Եվրոպական հանձնաժողովը, բայց ամեն դեպքում մենք այստեղ Եվրամիության քաղաքական շրջանակների կողմից տեսնում ենք այնպիսի միտում, որ գործընկեր երկրներին ցույց տան, թե ինչպիսի հեռանկարներ իրենք ունեն Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման առումով: Եվ նաև Հայաստանին ուզում են ցույց տալ, թե ինչպիսին կարող է լինել հաջոդ քայլը, եթե նոյեմբերի 24-ին ստորագրվի շրջանակային համաձայնագիրը»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Մասնագետի խոսքով՝ այսինքն՝ Եվրամիությունը գործընկերներին ամեն կերպ ցույց է տալիս, որ հետևողական աշխատանքի արդյունքում կարող են երկկողմանի հարաբերություններում լինել նաև հետաքրքիր զարգացումներ:
Նրա խոսքով՝ վիզաների ազատականացման գործընթացում արդյունք ունենալու ժամկետները կախված են նրանից, թե որքան արագ են պայմանավորվածություններն իրականություն դառնում:
«Եթե ինտենսիվ գործըթնաց լինի, և Հայաստանը քաղաքական կամք ունենա հստակ կատերելու այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման համար, մոտավորապես մեկ տարվա ընթացքում կարող է ավարտվել վիզաների ազատականացման երկխոսությունը, որի ընթացքում հստակեցվում են այն քայլերը, որոնք պետք է իրականացնի Հայաստանը: Եվ ևս մոտ մեկ տարի կպահանջվի բուն համաձայնագրի ստորագրման նախապատրաստման համար: Այսինքն՝ ամբողջ գործընթացը կարող է տևել ամենաքիչը 1.5 տարի, բայց եթե ձգձգվի, կարող է տարիներ պահանջվեն»,- ասաց Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է որ շահագրգռված լինեն այդ գործընթացն արագ զարգացնելու հարցում: «Սակայն մենք նաև տեսնում ենք որոշ արհեստական նախաձեռնություններ, հասարակության մեջ շրջանակներ, որոնք դրսի դրդմամբ կամ ուղղակի իրավիճակը լավ չպատկերացնելով՝ դիմադրում են որոշ քայլերի, որոնք անհրաժեշտ են լինելու վիզաների ազատականացման համար: Այսինքն՝ այստեղ շատ կարևոր կլինի հետևողական իրազեկման աշխատանքը հասարակության հետ, որպեսզի մեր համաքաղաքացիները հասկանան ինչի համար է դա պետք և որ իրոք դա հեռանկարային է երկրի զարգացման համար: Մինչ այժմ այդպիսի հետևողական աշխատանք մենք չենք տեսել: Բայց հուսանք, որ համաձայնագրի ստորագրումից հետո համապատասխան քայլերի կդիմեն և մեր իշխանությունները, և քաղաքացիական հասարակությունը»,- ասաց նա:
Բորիս նավասարդյանը նաև անդրադարձավ այն հեռանկարներին, որոնք կարող է ունենալ Հայաստանը վիզաների ազատականացման շնորհիվ: Նրա խոսքով՝ եթե որևէ գործընկերոջ հետ ուզում ես զարգացնել հարաբերություններ՝ և տնտեսական, և քաղաքական, և այլ ոլորտներում, անհրաժեշտ է ազատ տեղաշարժի հնարավորություններ ստեղծել: Առանց վիզաների ազտականացման, ըստ մասնագետի, շատ հարցեր լուծելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվելու, ավելի մեծ բարդություններով ու խոչընդոտներով:
«Այնպես որ, եթե մենք ուզում ենք, որ այդ խնդիրները լուծվեն, պետք է անպայման գնանք այդ ճանապարհով: Եվ դա բոլոր առումներով միայն արդյունավետ կդարձնի երկկողմանի հարաբերությունները Եվրամիության հետ»,- ասաց նա:

Իշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Ամենադիտված