Հայերեն


Ինչպես է Ռուբեն Ջաղինյանը կմկմալով ստում նախագահին

Հասարակություն

Asekose.am-ում կարդում ենք․

ՀՀՌԽ նախագահ Ռուբեն Ջաղինյանն, ով, ըստ հավաստի տվյալների, երեկ բավականին անտրամադիր է եղել, Հ1 այցելած Սերժ Սարգսյանի առաջ փորձել է արդարանալ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նոր հաղորդման շուրջ բարձրացված հասարական բողոքի ու քննադատության առիթով՝ ասելով, թե «Էս վերջի ծրագիրը, ի դեպ, որ ցուց տվեցին՝ «Ամենակարող»-ը, էս վերջերս հասարակության մեջ մեծ աղմուկ էր բարձրացել, որովհետև դե իրա մտածված ոնց ա, որ ամեն օր, շաբաթ մեկ իրանք տարբեր երաժշտություններ պետք ա երգեն, ստացվել էր, որ հենց ընգել էր էդ երաժշտության վրա, որ 6/8 այսպես կոչեցյալ տենց հասարակական ոնց ա կարելի էդ ձևի երաժշտություն եք տալիս, բայց եթե դուք անգամ տեսաք՝ արդեն ժողովրդական, հետո կլասիկա են երգելու, հետո ջազ..փորձում ենք իհարկե զարկերակին լինենք, որ արձագանքեք »

Սերժ Սարգսյանը, բարեբախտաբար հակադարձում է Ջաղինյանին ու ասում՝«կարելի է մինչև հաղորդում տվյալ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցել, փորձել հասկանալ իրենց ցանկությունները, փորձել տեսնել, թե լսարանին ինչ է հետաքրրում, իրենց հետ խորհրդակցելը, կարծում եմ, օգտակար կլինի, ուղղակի, փոխադարձ կապ պետք է ինի, հանրությունը պետք է ազդի հեռուստատեսության բուն նյութի վրա, առաջ հակառակն էր՝ միշտ լրատվամիջոցներն էին փորձում ազդել հասարակության վրա, հիմա նաև հակառակ պրոցեսն է գնում, այդ պրոցեսից չպետք է հետ ընկնել»:

Սրանից հետո «ամենակարող» Ջաղինյանը շարունակում է «կրուտիտն» ու իր անկարող հայերենով ասում. «այո, ճիշտ ասած.. էս ժամանակահատվածում, շաբաթ- կիրակի մեզ մոտ կլասիկայի ժամեր կան, լավ համերգներ են ջազային ցուց տալիս, հետևում ենք եթերին, փորձ կա, հանդիպումներ կա, երևի ավելի հաճախ ա պետք շփվել,որ ավելի ճիշտ քթնել այդ զարկերակը երևի...»:

Հիմա հասկանում եք, թե որտեղ է ստում Ջաղինյանը Սերժ Սարգսյանին, ով տեղյակ է , թե ինչից է բողոքում հասարակությունն ու կոնկրետ նշում է, որ հանրությունը պետք է ազդի հեռուստատեսության վրա/մանավանդ այն հեռուսատեսության վրա, որ քաղաքացիների հարկերից է սնվում/, իսկ Ռուբեն Ջաղինյանը փորձում է ապացուցել, թե մարդկանց մոտ դժգոհություն էր առաջացել, որովհետև, իր իսկ խոսքով, հենց «ընգել էր էդ երաժշտության՝ 6/8-ի վրա»:

Փաստորեն, Ռուբեն Ջաղինյանը ստում է Սերժ Սարգսյանին՝ ճիշտ այնպես,ինչպես ստել է ՀՀՌԽ-ի նախագահի պաշտոնում իր դիմումը ներկայացնելիս, քանի որ այդ պաշտոնի համար կարևոր պայմաններից մեկը հայերենի իմացությունն է: Ջաղինյանը, ինչպես տեսնում եք, հայերեն չգիտի, չնայած ռուսերեն էլ չգիտի և դա ապացուցել է Ռուսաստանի Առաջին ալիքով իր ձախողած հաղորդման շնորհիվ:

Ռուսերենը՝ ոչինչ, իսկ հայերեն չիմանալ, դա արդեն օրենքի խախտում է, իսկ երկրի նախագահի հետ «ա»-երով, «ընգել»-ով, «քթնել»-ով,«վերջի»-ով խոսելը թե ինչ է՝ թողնում եմ ձեր մեկնաբանությանը:

Հա, ի դեպ, Սերժ Սարգսյանին ստելու մասին:

Իսկ ստե՞լ չէ արդյոք, որ օրենքն արգելում է Հ1-ին ունենալ կոմերցիոն գոցազդներ, սակայն, հակառակ դրա, Հանրայինը մանր ժուլիկություններ է անում ու խախտում օրենքը:

Իսկ ստե՞լ չէ արդյոք, երբ Ռուբեն Ջաղինյանը Հ1-ի համար ցուցադրվող շատ ծրագրեր, ֆիլմեր, պատվիրում է իր հարազատ «Շարմ» հոլդինգին ու արբանյակ մի քանի ընկերությունների՝ վերցնելով համապատասխան ֆինանսական միջոցներ պետությունից ու դրանք սեփական հաշվին փոխանցելով...

Իսկ ստե՞լ չէ արդյոք, երբ երկրի նախագահին հրավիրում են Հանրային Ռադիո և , իբրև տիտանական գործ ներկայացնում են կոսմետիկ ու «կրեածիվ» մի երկու բան, սակայն թաքցնում են, թե ինչ պայմաններում են աշխատում Ռադիոյի իսկական նվիրյալները, որոնք այդտեղ էին Ջաղինյանից առաջ ու, հուսով ենք, լինելու են նաև նրանից հետո:

Իսկ շինհրապարակ վերածված Հ1-ի հարցում որքա՞ն է անկեղծ Ջաղինյանը՝ ինչի՞ դիմաց վարկով է կարողանալու ավարտին հասցնել մեծ գումարներ պահանջող շինարարությունը և կարողանալու՞ է բացատրել, թե ինչու՞ էր պետք այդ ծավալի շինարարությունը Հանրայինի տարածքում, դրանից որա՞կն էր փոխվելու այդ հեռուստաընկերության, թե՞ հեռուստադիտողների քանակը:

Մի խոսքով՝ տխուր է պատկերը, որքան էլ Ջաղինյանը Հանրային Ռադիոյի ու հեռուստաընկերության տարածքում ճեմելով ասի իր սիրած արտահայտությունը՝ БУБУЛИКИ ЗАКОНЧИЛИСЬ, ОСТАЛИСЬ ПУПУЛИКИ !!!

Հա, ի դեպ, մի մոռացեք դիտել տեսանյութը, որը հատուկ սղագրել եմ՝ ցույց տալու համար, թե ինչպես է Ռուբեն Ջաղինյանը խոսում ՀՀ նախագահի հետ:

Ա.Գրիգորյան

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված