Հայերեն


Հայուհին գրոհում է վրացական երկինքը. Նադեժդա Բենկլյանը (լուսանկարներ)

Աշխարհ


Նադեժդա Բենկլյանը Վրաստանում առաջին և առայժմ միակ կին օդաչուն է։ Sputnik–ին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է որոշել ավիացիա գնալ։

25 տարեկան Նադեժդա Բենկլյանը Վրաստանի առաջին կին օդաչուն է։ Մի քանի ամիս առաջ սկսել է աշխատել վրացական «Georgian Airways» ավիաընկերությունում և ապացուցել, որ կինը կարող է տղամարդու մասնագիտությամբ աշխատել և ինքնաթիռ վարել նույնքան լավ, որքան տղամարդը։ Նրա հետ զրուցել է Sputnik Գրուզիան։

– Նադեժդա, աղջիկները սովորաբար երազում են դերասանուհի, մոդել, բժիշկ դառնալ, բայց օդաչու… Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը։

— Հայրս ավիատոր էր։ Մանկուց ինձ շրջապատում էր ավիացիան, ես նույնիսկ ապրում եմ օդանավակայանի մոտ գտնվող ավանում (Թբիլիսիի ծայրամասում)։ Ես մշտապես տեսնում էի, թե ինչպես են օդ բարձրանում և վայրէջք կատարում ինքնաթիռները, բայց օդաչու դառնալու ցանկություն չունեի։ Օրինակ չունեի աչքիս առաջ։

– Իսկ հայրի՞կը։

— Հայրիկը, այո, բայց ես նկատի ունեմ` կնոջ օրինակ։ Ոչ մի կին օդաչու չկար։ Երբ ես մոտավորապես 15 տարեկան էի, առաջին անգամ հորս հետ երկինք բարձրացա, և ինձ շատ դուր եկավ։ Հենց այդ պահին ինձ մոտ միտք հղացավ` իսկ ինչո՞ւ օդաչու չդառնալ։ Իհարկե, այն ժամանակ ես այդ մասին ոչ մեկին չասացի։

Իմ մտադրության մասին ծնողներիս հայտնեցի միայն այն ժամանակ, երբ ավարտեցի դպրոցը։ Նրանք զարմացան, բայց ասածս լուրջ չընդունեցին։ Հայրս խորհուրդ տվեց հրաժարվել այդ մտքից։ Իսկ մայրս ասաց, որ անդադար նայում է երկինք և սպասում հորս վերադարձին ու չի ուզում նաև ինձ սպասել։ Չնայած դրան, ես շարունակում էի պնդել, փորձում էի համոզել ծնողներիս և արդյունքում կարողացա հասնել ուզածիս։ Այդպես ես հայտնվեցի Վրաստանի Ավիացիոն համալսարանում։

- Հայտնի է, որ բորտ-ուղեկցորդուհիները վաղ տարիքում են թոշակի անցնում, իսկ օդաչու կանա՞յք։

— Թռչել կարելի է մինչև 65 տարեկան, եթե առողջությունդ ներում է։ Ամեն տարի բուժզննում անցնելուց հետո մեզ թռիչքների իրականացման համար, այսպես կոչված, թույլտվություն են տալիս։ Կարևորն առողջ լինելն է։

- Երբեք չեք վախեցե՞լ թռչելուց։

— Մինչև հիմա փորձում եմ հասկանալ` արդյոք վախ կա՞ թռիչքի ժամանակ։ Բայց նման բան չկա։ Ավելի շատ մեծ պատասխանատվություն և մի փոքր էլ լարվածություն եմ զգում, բայց դա ուշադրությունս կենտրոնացնելուց է։ Վախը հոգեբանական պահ է։ Ուսումնարանում օդաչուները «մարդկային գործոն» կոչված առարկա են անցնում, որի ժամանակ որոշակի հոգեբանական պահեր են ուսումնասիրվում։ Մեզ սովորեցրել են, որ չի կարելի խուճապի մատնվել և պետք է հանգիստ մնալ ցանկացած իրավիճակում։ Այսինքն այնքան կրթված օդաչու պետք է լինես, որ հստակ իմանաս, թե ինչ պետք է անես այս կամ այն իրավիճակում։ Անդադար պետք է աշխատես քեզ վրա։

Մանրամասները` այստեղ:

 

 

Կոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ Կարապետյան
Ամենադիտված