Հայերեն


«Վիգե՛ն, մի րոպե». ՊՆ նախարարը հունից դուրս է եկել, վարչապետը՝ հանդարտեցրել (տեսանյութ)

Քաղաքականություն

ՀԺ / Կառավարությունում տեղի ունեցած վարչապետ-նախարարներ-ուսանողներ քննարկման ժամանակ միջադեպ է գրանցվել, որից հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը որոշ հարցերի էլ պատասխանել է եւ լքել քննարկումը՝ այլ հանդիպման գնալու պատճառաբանությամբ:

Տեսանյությում երեւում է, որ դասադուլի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը քննարկման ժամանակ փորձել է արձանագրել այն փաստը, որ իրենց նախապես չի ասվել, որ հանդիպմանը ներկա են լինելու նաեւ նախարարները: «Եղբայր, երբ որ մենք գալիս էինք, դու մեզ չասեցիր, որ պաշտպանության նախարարն էլ է այստեղ եւ կրթության եւ գիտության նախարարը: Մեզ ասվեց, որ մենք վարչապետի հետ ենք հանդիպում: Այստեղ ես մեկ բան էլ եմ ուզում ֆիքսենք շարժման, մեր նախաձեռնության համար, մենք շար ուրախ ենք այս հանդիպման համար, բայց մենք ստիպված ենք մեր ամեն մի քայլը կանխորոշել եւ միանգամից ուզում եմ ասել, որ սա մենք չենք դիտարկում մեր բոլոր հարցերի պատասխան»,- ասաց Դավիթ Պետրոսյանը` դիմելով հանդիպումը կազմակերպած վարչապետի օգնական Արամ Վարդեւանյանին: Վարչապետ Կարեն Կարապետյանը հետարքրվեց, թե ինչո՞վ է խանգարում ներքեւմ չտեղեկացնելու փաստը եւ նշեց, որ հանդիպելու նախաձեռնությունը եւ նախարարներին հրավիրելու միտքը իրենն է եղել:

«Էս ուղղակի պրոցեսի վրա խաղալու փորձ է, աչքիս վերեւն էլ ունք կա»,- միջամտեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մի րոպե, Վիգեն, մի րոպե»,- վարչապետն ընդհատեց նախարարին ու հարց ուղղեց ուսանողներին, թե ի՞նչ կիրառական արդյունք ունի այդ հանագամանքը: «Հիմա արտահայտում ես՝ մենք պետք է ֆիքսենք, չենք համարում, որ սա հանդիպում է: Բա սա ի՞նչ է, մենք մեր գործից կտրված նստած ենք, բա սա ի՞նչ է»,- հարցրեց Կարեն Կարապետյանը:

Դավիթ Պետրոսյանը հիշեցրեց, որ կրթության նախարարն ասել է, որ եթե ուսանողները գնացել են ԿԳՆ, էլ ՊՆ-ի հետ քննարկման գնալու կարիք չկա: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ լրատվամիջոցներին ասել է, որ ուսանողների հետ հանդիպում նախատեսված չէ: «Այսինքն՝ դուք ասում եք, որ մեր հետ չեք հանդիպելու, այսօր մենք իրար հետ հանդիպում ենք»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:

Պաշտպանության նախարարը կտրուկ արձագանքեց. «Դավիթ, դա դեմագոգիա է: Որակավորում եմ նենց, ոնց որ ուզում եմ: Դուք հիմա զբաղվում եք դեմագոգիայով, ճիշտ չի: Ես հասկանում եմ, որ դուք հիմա շատ ոգեւորված եք, բայց պետք է մի բան հաշվի առնեք…»: Կարեն կարապեյանը կրկին ընդհատեց պաշտպանության նախարարին. «Վիգեն, մի րոպե, եկեք…»: Վիգեն Սարգսյանը համառեց. «Չէ, պարոն վարչապետ, մի վայրկյան, մենք մի բան գիտենք…»: Կարեն Կարապետյանը ձեռքը պարզած ընդհատեց Վիգեն Սարգսյանին. «Եկեք մեկս մյուսին հարգենք, եթե եկել ենք ամեն մեկս մեր ասելիքն ասենք ու վեջացնենք, եկեք դադարեցնենք՝ մեկ»: Վիգեն Սարգսյանը սրանից հետո սկսեց սեղանի վրա նյարդային պտտեցնել իր գրիչը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ նախապես պայմանավորվել էին էմոցիոնալ չխոսել: Դավիթ Պետրոսյանը փորձեց մեղմել իրավիճակը: «Ես ընդունում եմ, եթե սա դեմագոգիա է, կներեք, պոպուլիզմ եմ ես անում, եթե դուք այդպես եք մտածում, եւ քանի որ սա առարկայական չի, ես ընդունում եմ: Արձանագրենք: Սրա հետ կապված՝ էլ չեմ շարունակում»,- ասաց Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, որ շարժման ընթացքում իրենք որդեգրել են սկզբունք, որ շարժման կլինեն հարցեր, որտեղ փոխզիջման կգնան:

մանրամասն՝ կայքում

Իշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Ամենադիտված