Հայերեն


«Դանակը կոխելու եմ սիրտդ, ինվալիդ եմ սարքելու». ամուսինը խանդի հողի վրա խոշտանգել է ստրիպտիզ ակումբի պարուհի նախկին կնոջը

Հասարակություն

1in.am / Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Վաչե Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Հայրապետ Թ.-ի գործի դատական քննությունը:

36-ամյա Հայրապետին մեղադրանք էր առաջադրվել նախկին ընկերուհուն խոշտանգելու՝ ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 19-ի սահմաններում Հայրապետը անակնկալ հայտնվել է Ներքին Շենգավիթում վարձակալությամբ ապրող նախկին ընկերուհու վարձակալած տան բակում: Նա հայտնվել է ընկերուհու՝ Թամարի (անունը փոխված է) առջև, իր մոտ գտնվող դանակը ցուցադրելով՝ մոտեցել, ոտքով հարվածել է Թամարի կրծքին: Թամարն ընկել է: Հայրապետն օգտվել է ընկած կնոջ անօգնական վիճակից, բռնել է նրա մազերից, քարշ է տվել գետնի վրայով՝ ընթացքում առանձին դաժանությամբ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա դեմքին, գլխին, մարմնի այլ մասերին, մազերից բռնելով՝ գլուխը հարվածել է գետնին ընկած քարերին:

Թամարը կորցրել է գիտակցությունը:

Հայրապետը դանակով վնասել է Թամարի ականջախեցու հետնամասը, աջ ականջի բլթակի հատվածը, վնասել է պարանոցի աջ հատվածը: Տուժողի առողջությանը գանգուղեղային փակ վնասվածքի, մարմնի տարբեր մասերում արյունազեղումների, քերծվածքների ձևով պատճառել է վնասվածքներ՝ շուրջ 16 վնասվածք, պատճառել է նաև ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք՝ տուժող կնոջ մոտ առաջացել են վախի, տագնապի զգացողություններ, դեպքից հետո նա վնասված արտաքինով չի ցանկացել հասարակության մեջ երևալ…

Գործի նախաքննության ընթացքում Հայրապետը թաքնվել է քննությունից, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, գործի վարույթը կասեցվել ու շարունակվել է նրա հայտնաբերումից հետո՝ 2017 թվականի մարտի 7-ից, երբ Հայրապետը առնվել է կալանքի տակ:

Առաջադրված մեղադրանքում Հայրապետն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2012 թվականից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Թամարի հետ: Միասին վարձով ապրել են Չարբախում:

2016 թվականի հոկտեմբերին խանդի հողի վրա իրենց միջև առաջացել են խնդիրներ: Թամարը թողել-գնացել է ու ապրել է իրեն անհայտ հասցեում:

Հոկտեմբերի 27-ին ինքն իմացել է Թամարի հասցեն, գնացել է նրան տեսնելու, իրենց հարաբերությունները պարզաբանելու: Այդ հանդիպման ժամանակ ինքն ու Թամարը նորից վիճել են: Ինքն ընդամենը երկու ապտակ է հասցրել Թամարին, վերջինս ընկել ու կարծես թե ուշաթափվել է: Ինքը վախեցել է, նրան թողնելով այդ վիճակում՝ հեռացել է:

Հայրապետն իրեն մեղավոր է ճանաչել Թամարին երկու անգամ ապտակելու համար: Նա ասել է, թե չգիտի՝ Թամարի մնացած վնասվածքներն ինչի արդյունքում են առաջացել: Ներկայումս հաշտվել է Թամարի հետ, նա ներել է իրեն: Ինքը Թամարին չի խոշտանգել, ուժեղ ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք չի պատճառել:

Տուժող կինը հայտնել է, թե Հայրապետի հետ 3-4 տարի ապրել է փաստական ամուսնական կյանքով: Նրանից բաժանվել է, քանի որ նա մտածում էր, թե ինքը դավաճանել է նրան, իսկ ինքը մտածում է, թե նա է դավաճանել իրեն:

Դեպքից մոտ երկու ամիս առաջ ինքը բնակություն էր հաստատել վարձով՝ իր դստեր ու ընկերուհու հետ: Այդ տան հասցեն Հայրապետը չգիտեր:

Դեպքի օրն ընկերուհին ու դուստրը տանը չէին: Մթնշաղ էր: Ինքը դուռը բացել է, որ դուրս գա ու լվացք փռի: Իր դիմաց անսպասելի հայտնվել է Հայրապետը: Նա ասել է. «Դու չես ապրելու, եթե իմ հետ չես… Ինձ դավաճանելն էդքան հե՞շտ ա»:

Ինքը պատասխանել է, որ չի դավաճանել, Հայրապետն է իրեն դավաճանել: Դրանից հետո Հայրապետը հարվածել է իր դեմքին՝ աչքի շրջանում, 3-4 հարված էլ է հասցրել, որոնցից ինքն ուշագնաց է եղել ու ընկել է բակի քարերի մեջ: Հայրապետն իր գլուխը հարվածել է քարերին ու ասել է. «Քեզ ինվալիդ եմ սարքելու»:

Իրեն թվացել է՝ Հայրապետի ձեռքին դանակ կա, բայց չգիտի՝ նա իրեն դանակով հարվածել է, թե ոչ: Ինքն ուշքի է եկել, մտել է տուն: Ընկերուհին զանգել է շտապօգնություն, իրեն տարել են հիվանդանոց: Նույն օրը դուրս է գրվել: Դեպքից հետո սպիներ չեն մնացել:

Տուժողն ասել է, թե դեպքից հետո Հայրապետին չի տեսել:

Թամարը նշել է, թե Հայրապետը լավ հայր է, նրա միակ թերությունը խմելն էր: Հայրապետի աղջիկները հաճախ են եկել իրենց տուն, ինքն իր դստեր հետ գնացել է Հայրապետի մոր տուն: Նրա հարազատները ճանաչել ու ընդունել են իրեն:

Տուժողը իր նկատմամբ Հայրապետի գործողությունները «վատ» է գնահատել: Նա նշել է, թե ցավ զգացել է, բայց ոչ՝ շատ ուժեղ, վախ էլ է զգացել, բայց հոգեկան տառապանքներ չեն եղել: Վախեցել է, թե Հայրապետն իրեն կհամոզի նորից միասին ապրել, ինչն ինքը չէր ուզում: Չգիտի՝ ինչից են առաջացել ականջի վնասվածքները: Դեպքից հետո փոխել է բնակության վայրը, քանի որ չէր ցանկանում այդ տան հետ կապված հիշողությունները վերապրել: Հայրապետի գործողությունների արդյունքում իրեն նվաստացած է զգացել, բայց իր արժանապատվությունը չի վիրավորվել, քանի որ Հայրապետն իր… ամուսինն էր… Հայրապետի ասածները որպես սպառնալիք չի ընկալել: Դեպքից հետո նրա հետ հաշտվել է, ապրում է նրա մայրիկի տանը, ցանկանում է, որ ինքն ու Հայրապետը միանան ու նորից միասին ապրեն: Հայրապետի հարազատների կողմից իր վրա ճնշում չի գործադրվել, որ փոխի ցուցմունքները:

Էական հակասությունների պատճառով հրապարակվել են Թամարի նախաքննական ցուցմունքները: Նա հայտնել էր, թե Հայրապետին ճանաչել է ակումբներից մեկում որպես պարուհի աշխատած ժամանակից: Հայրապետն այցելում էր այդ ակումբ: Իրենք մտերմացել են, որոշ ժամանակ ապրել են իրար հետ: Բայց Հայրապետը չարաշահել է խմիչքը, ոչ մի տեղ չի աշխատել, վիճաբանել է իր հետ, ընկերություն է արել ուրիշ աղջկա հետ: Ինքը բաժանվել է նրանից: Հայրապետը մշտապես իրեն անհանգստացրել է:

Դեպքի օրվա վերաբերյալ Թամարը հայտնել է, թե իր առաջ անսպասելի հայտնվելով՝ Հայրապետը բացել է ծալովի դանակը, ուղղել է իր վրա ու ասել է. «Դանակը կոխելու եմ սիրտդ, ինձանից գնալը էդքան հե՞շտ ա»:

Նա ոտքով խփել է իր կրծքին, ինքն ընկել է: Հայրապետը բռնել է իր մազերից, սկսել է բակով մեկ քարշ տալ ու հարվածներ հասցնել ձեռքերով ու ոտքերով: Մազերից բռնած՝ գլուխը հարվածել է բակի քարերին, ասել է, թե ինքը պիտի մեռնի: Ինքը կորցրել է գիտակցությունը, դրանից հետո ոչինչ չի հիշում: Կարծում է՝ երբ ուշագնաց է եղել, Հայրապետը դանակով կտրել է իր ականջի հետնամասը, վնասել է ականջի բլթակը, պարանոցը: Ինքն ուշքի է եկել մրսելուց, չի հասկացել՝ որտեղ է: Հետո տեսել է ընկերուհուն, նորից կորցրել է գիտակցությունը, հետո ուշքի է եկել հիվանդանոցում:

Տուժողը նշել է, թե Հայրապետը տաքարյուն է, կռվարար, կոնֆլիկտային… Տուժողը հայտնել է, թե Հայրապետը «Օդնոկլասնիկով» ինչ-որ աղջկա հաղորդագրություններ է գրել՝ նշելով. «Մի մարդ կար, իրեն լավ չէր պահում, անջատել եմ իրարից, Թեմոյին բռնել, սաղ ջարդել եմ, լավ եմ արել, ինքը կյանքում լավ օր չի ունենալու, էտի իրան ասել եմ»…

Դատարանը հաստատված է գնահատել Հայրապետ Թ.-ի մեղավորությունը մեղսագրված արարքի համար: Հաշվի է առել, որ Հայրապետի խնամքին են 13 և 10 տարեկան դուստրերը:

Հայրապետ Թ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի մարտի 7-ից:

ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված