Հայերեն


Միջադեպ երրորդմասցի Լյովիկի սպանության դատի ժամանակ

Բաց մի թողեք

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը հետազոտում է քրեական գործում առկա ու մեղադրանքի հիմքում դրված ապացույցները:

Այս նիստին պետք է հրապարակվեին նաև տուժողների այն իրավահաջորդների ցուցմունքները, ովքեր դատարանին զգուշացրել ու չեն ներկայանում դատական նիստերին: Սակայն դատարանը մեկ անգամ ևս քննարկեց հարցը ու որոշեց դատարանում ցուցմունք չտված իրավահաջորդներին մեկ անգամ ևս ծանուցել հաջորդ դատական նիստի մասին. միգուցե մարդիկ արդեն ցանկանում են դատարան ներկայանալ ու ցուցմունք տալ:

15 հատորից բաղկացած քրեական գործում բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք դրված են մեղադրանքի հիմքում: Իսկ վերջին՝ 15-րդ հատորում միայն մեղադրական եզրակացությունն է… Դատարանը սկսեց հրապարակել գործում առկա փաստաթղթերը:

Հրապարակվեցին դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները՝ սպանված տուժողների ստացած վնասվածքների վերաբերյալ: Հրազենային գնդակային ու բեկորային բազմաթիվ վնասվածքներ են ստացել երեք տուժողն էլ, նրանց մարմիններին՝ ոտքից գլուխ վնասվածքներ են եղել՝ միջանցիկ, կույր՝ 7,62 մմ տրամաչափի գնդակներով ու դրանց բեկորներով: Փաստաթղթերում, որպես վնասված օրգաններ, թվարկված էին մարդու համարյա բոլոր օրգանները…

Այս փաստաթղթերի հրապարակումը բավական ծանր պիտի որ լիներ դատական նիստին ներկա միակ տուժողի՝ Լևոն Ղազարյանի իրավահաջորդի՝ հոր համար:

Միևնույն ժամանակ՝ նիստը ակնհայտորեն ձանձրացնում էր ամբաստանյալներին: Վերջիններիս շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը ծամոն էր ծամում, և տուժողի իրավահաջորդը, որ նիստի սկզբից նստած էր լուռ, դիտողություն արեց, որ փաստաբանը ծամոն չծամի: Փաստաբանը մեղմ ասած՝ հեգնանքով պատասխանեց տուժողի իրավահաջորդին՝ առաջարկելով նրան էլ ծամոն տալ, եթե նա ծամոն է ուզում…

Ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների՝ տուժողների՝ Լյովիկի, Դրոյի ու Մոսոյի արյան մեջ չեն եղել ո՛չ ալկոհոլ, ո՛չ թմրանյութ կամ հոգեմետ միջոցներ:

Գործով կատարվել են բազմաթիվ դատագենետիկական փորձաքննություններ՝ ամբաստանյալների և տուժողների արյան նմուշների ու դեպքի վայրից առգրավված իրեղեն ապացույցների մոլեկուլային համեմատական փորձաքննություններ: Ընդ որում՝ առգրավված ինքնաձիգների վրա արձանագրվել է ամբաստանյալների ԴՆԹ նմուշների առկայություն…

Կատարվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն՝ Լյովիկի շրջապատի մեքենաների համարանիշերի ձեռագիր գրառումների, որոնք հայտնաբերվել են Հախանումյանի վարձակալած բնակարանում: Ըստ եզրակացության՝ համարները գրի է առել ինքը՝ Սարգիս Հախանումյանը՝«Տլեն»:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Սարգիս Գրիգորյանը՝ «Ծգըլը», ճանաչվել է մեղսունակ: Նրա մոտ հայտնաբերվել է միայն «Անձի հիստերիկ խանգարում», որը հոգեկան հիվանդություն չէ:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Վահան Հակոբյանի՝ «Գաստիկի» մարմնին, մասնավորապես բազուկներին առկա սպիները մոտ մեկ-մեկուկես տարվա վաղեմություն են ունեցել: Դրանց վրա եղել են բժշկական կարերի սպիներ:

Դատական հաջորդ նիստին դատարանը կշարունակի փաստաթղթերի հրապարակումն ու հետազոտումը:

1in.am

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված