Հայերեն


Նոր փոփոխություն բուհական համակարգում

Հասարակություն

Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող մի շարք փոփոխություններով նախատեսվում է սահմանել բակալավրիատում կրթության նոր, միջազգային մեթոդաբանություն: Առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողին կտրվի ընտրության հնարավորություն՝ կրթությունը կազմակերպել 4-6 տարի ժամանակում, իսկ հեռակա ուսուցման համակարգում սովորողին՝ 4-8 տարում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:

««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծով սահմանել ենք ուսուցման նոր ձև: Կա երկու կարգ՝ ամբողջական բեռնվածության ուսուցումը՝ առկա ուսուցման համակարգ և մասնակի բեռնվածության ուսուցումը՝ հեռակա ուսուցման համակարգ: Առաջինի դեպքում ուսանողն իր բակալավրիական կրթությունը կկազմակերպի 4+2 տարում՝ ելնելով իր ծանրաբեռնվածությունից: Ուսանողին հնարավորություն կտրվի նվազագույնը 4 և առավելագույնը 6 տարում ավարտել բակալավրիական կրթությունը: Իսկ մասնակի բեռնվածության դեպքում ուսումնառությունը կկազմակերպվի 4+4 տարում»,- ասաց Սուքիասյանը:

Այս համակարգն ինչ-ինչ պատճառներով ծանրաբեռնված ուսանողին հնարավորություն կտա առանց տարկետում վերցնելու, նվազագույն ծանրաբեռնվածությամբ շարունակել ուսումը՝ առարկաները բաշխելով համապատասխան տարիների միջև: Բուհն առաջարկելու է, օրինակ, առաջին կուրսի բոլոր ծրագրերը, իսկ ուսանողն ընտրելու է տվյալ կիսամյակի իր առարկաները՝ ձևավորելով բեռնվածությունը:Առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողը կարող է ընտրել՝ բակալավրիական կրթությունն ավարտել 4, 5 կամ 6 տարում, հեռակա ուսուցմանը՝ 4-ից մինչև 8 տարում:

«Անցում ենք կատարում միջազգային «full time» և «half time» ուսուցման մեթոդաբանությանը, որն ընդունված է ողջ աշխարհում: Այն ուսանողին տալիս է շատ ավելի մեծ հնարավորություն: Ընդունվելուց հետո օրենքը միանգամից ուժի մեջ չի մտնի: Կտրվի որոշակի ժամկետ՝ 3 տարվա ընթացքում բուհերը կկազմակերպեն այդ համակարգը: Նախագծի ընդունումից հետո բոլոր բուհերն աստիճանաբար կանցնեն այս փոփոխության իրագործմանը»,- ասաց վարչության պետն ու հավելեց՝ փոփոխությունը ուսանողների համար ուսումնառության կազմակերպման մեծ հնարավորություն է, որպեսզի իրենք կազմեն իրենց ուսուցման գրաֆիկը:

Օրենքի նախագծով փոփոխություններ են սպասվում բարձրագույն կրթական համակարգում: Օրենքը կիրառական հիմքեր է ստեղծում բուհերի գործունեության համար: Նախագիծն այժմ հանրային քննարկման փուլում է, որից հետո կներկայացվի ՀՀ կառավարությանը:

ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված