Հայերեն


«Եղել են օրեր, երբ ես քնել եմ խանութի առջև»․ Ալ Պաչինո

Life
75-ամյա աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն The Guardian-ին պատմել է իր ընտանիքի, երեխաների, աշխատանքի նկատմամբ սիրո, ինչպես նաև իրեն համբավ բերած Կոռլեոնեի առեղծվածային դերի մասին:
— Ես սովորել եմ ապրել առանց անունի: Արդեն մի քանի տարի է՝ չեմ եղել մթերային խանութում կամ մետրոյում: Իմ երեխաների համար դժվար է ինձ հետ դուրս գալ հանրության մեջ: Փառքը հիմա տարբերվում է 20 տարի առաջվա փառքից. ես չգիտեմ, գրողը տանի, թե ինչ դժոխք է հիմա: Եթե ես ունեմ ազատ ժամանակ ինչ-որ տեղ գնալու, որտեղ ինձ չեն ճանաչում, դա շքեղություն է:
Ինձ համար փողը երբեք կարևոր չի եղել: Երբ ես երիտասարդ էի, կարողանում էի իմ փողը ծախսել, սակայն քոլեջն ավարտելուց հետո շատ հաճախ եղել եմ գործազուրկ, ու եղել են օրեր, երբ ես քնել եմ խանութի առջև: Ես երբեք նյութապաշտ չեմ եղել, սակայն իմ ապրելաձևն ինձ ծախսող դարձրեց:
Իմ պապը՝ Ջեյմս Ջերարդին, սովորեցրեց ինձ աշխատել: Նա անում էր ցանկացած աշխատանք, դա նրա համար կյանքի ուրախությունն էր: Այնպես որ, ես մեծացել եմ՝ մտածելով, որ դա հենց այն է, ինչին ես միշտ ձգտել եմ: Ինձ ապրեցնում և երջանկացնում է աշխատանքը:
Իմ ուսուցիչների եզրակացությունն այն էր, որ ինձ հայր է անհրաժեշտ: Ես շատ բարդ դեռահաս չէի, բայց շատ մոտ էի այդպիսին լինելուն: Իմ ծնողները բաժանվել են, երբ ես 2 տարեկան եմ եղել, ինչից հետո իմ հայրն իմ կյանքում ընդհանրապես չի եղել: Ես ուզում էի իմ երեխաների նկատմամբ չլինել այնպիսին, ինչպիսին իմ հայրն է եղել: Ես ուզում էի պատասխանատվություն կրել նրանց համար, այդ պատճառով ես փորձում եմ իմ ժամանակը բաժանել երկու մասի:
Երեխաները փոխեցին իմ պատկերացումները: Մինչ 3 զավակներիս ծնունդը ես ինքնագլուխ էի ապրում՝ չնկատելով ոչինչ: Դերասանությունը կարծես ամեն ինչ էր։ Սակայն երեխաների շնորհիվ այժմ դա միայն այդ ամենի մի փոքրն մասն է կազմում:
Ես ընկերների պակաս չեմ զգում: Ես միշտ համոզված եմ եղել, որ ընկերության համար անհրաժեշտ է որոշակի համառություն:
Իմ կյանքի ամենածանր դրվագը մորս՝ Ռոուզի, և պապիկիս կորուստն էր: Նրանք մահացան մեկ տարվա ընթացքում: Ես 22 տարեկան էի, երբ կորցրեցի իմ ամենահարազատ մարդկանց, և դա ինձ գցեց վատ շրջան: Այդպես, 70-ական թվականներն անցան հարբեցողությամբ, բայց 1977 թվականին ես որոշեցի կենտրոնանալ աշխատանքի վրա:
Ես հասկանում եմ, որ այսօր լրատվամիջոցները մեծ ուժ ու նշանակություն ունեն, չնայած ես ինքս չեմ օգտագործել ինձ համար: Ես ունեմ ֆեյսբուքյան էջ, որը «հավանում է» 5.4 միլիոն մարդ: Ի՞նչ է դա նշանակում՝ ես չգիտեմ, բայց հասկանում եմ, որ դա լավ հարթակ է՝ ձեր հաղորդագրությունները ստանալու համար:
Մայքլ Կոռլեոնեի դերը «Կնքահայրը» ֆիլմում մինչ օրս իմ կերտած ամենաբարդ կերպարն է: Ես նրան գանգստեր չեմ համարում. ես զգում եմ, որ նրա ուժն առեղծվածային որակ ունի: Իմ կարիերայի սկիզբն էր, և բացի Ֆրենսիսից (Ֆորդ Կոպպոլա)՝ ոչ ոք ինձ չէր պատկերացնում այդ խոշոր ֆիլմում խաղալիս, որտեղ ես խաղացի Մարլոն Բրանդոյի հետ:
Իմ տատիկն ու պապիկը եկել էին Սիցիլիայի քաղաքներից մեկից, որի անունն է Կոռլեոնե: Ճակատագի՞ր է: Այո, միգուցե. շատ տարօրինակ է: Բայց հետո կյանքում այնքան շատ շրջադարձեր եղան:
Մարդիկ կարծում են, որ իմ և Ռոբերտ դե Նիրոյի միջև մրցակցություն կա: Ես նրան՝ Բոբբիին, բավական լավ եմ ճանաչում, նա իմ լավ ընկերն է, ես և նա նույն բաների միջով ենք անցել: Ես սիրում եմ այն, ինչ նա անում է կատակերգության մեջ. դա իսկապես հանճարեղ է:
Ես կարծում եմ, որ հասել եմ այն հաջողությանը, որին ձգտել եմ:
Քանի դեռ արվեստի նկատմամբ կիրք եք զգում, .շարունակեք աշխատել, քանի որ տարիքը կրնկակոխ հետապնդում է ձեզ:
 
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Գանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն Գրիգորյան
Ամենադիտված