Հայերեն


Մոուրինյոն լաց չի լինում. նա նոր հնարավորություն կտա Մխիթարյանին

Սպորտ

1in.am / Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում կմրցի «Չելսիի» հետ: «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս հանդիպումից առաջ հայտարարել է, որ շատ լրագրողներ և փորձագետներ իր թիմին չեն հարգում: «Ուշադրություն դարձերք թե քանի ֆուտբոլիստներ վնասվածքի պատճառով չեն կարող օգնել «Յունայթեդին»: Կազմի հետ կապված ունենալով լուրջ խնդիրներ, Անգլիայի Պրեմիեր լիգայում այս պահին երկրորդ հորիզոնականում ենք, իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում 4 խաղում նույնքան հաղթանակ ենք տարել:

Այսքանից հետո քննադատում են մեզ թույլ ֆուտբոլ ցուցադրելու մեջ: Մեղավորը ես եմ: Երևի թե ամեն շաբաթ պետք է լաց լինեմ, որ Պոգբան վնասվածք ունի, Ֆելաինին չի կարող օգնել մեզ: Եթե իմ տեղը լիներ ուրիշ մասնագետ, կասեր՝ ախ, եթե լիներ Պոգբան, արդեն 10 խաղ է չկա Պոգբան: Խղճացեք մեզ, խնդրում եմ: Ես ունեմ արժանապատություն և միշտ պատրաստ եմ պայքարելու այն կազմով, որն ունեմ ձեռքիս տակ»,- ասել է Մոուրինյոն: Վերջինս հույս է հայտնել, որ վաղվա խաղում իր թիմը դրական արդյունքի կհասնի:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, անդրադառնալով առաջիկա հանդիպմանը, հայտարարել է, որ դիմակայության կարևոր բաղադրիչներից պետք է լինի փոխադարձ հարգանքը: «Ես ատելություն չեմ տածում Մոուրինյոյի նկատմամբ: Մենք պետք է հարգենք միմյանց: Մոուրինյոն պետք է հարգի ինձ: Այո նա ինձ վիրավորել էր, բայց մենք պրոֆեսիոնալ ենք և մեր հարաբերությունները միայն ու միայն պրոֆեսիոնալ հարթության վրա պետք է լինեն»,- նշել է Կոնտեն: Վերջինը խուսափել է պատասխանել հարցին՝ սեղմելո՞ւ եք Մոուրինյոյի ձեռքը խաղից հետո, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ Մոուրինյոյի և Կոնտեի հարաբերությունները լարվել էին նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումից հետո:

Մասնավորապես՝ Մոուրինյոյին զայրացրել էր այն, որ Կոնտեն չափից շատ էր ոգևորվել, երբ «Չելսին» խփել էր 4-րդ գոլը: Դրանից հետո իտալացի մասնագետը հայտարարել էր, որ Մոուրինյոն հանդիպման ժամանակ ստորացրել էր իրեն:

Ինչևէ, բրիտանացի շատ փորձագետների աղբյուրների համաձայն՝ վաղը Մոուրինյոն պատրաստվում է պայքարել իր համար ինչ-որ տեղ անսովոր 3-4-1-2 մարտավարությամբ, որտեղ գլխավոր ֆիգուրներից մեկը լինելու է ենթահարձակվողի, կամ ինչպես ընդունված է ասել՝ 10 համարի դիրքում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը:

 

Մասնավորապես, դարպասում կլինի Դե Խեան, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Ջոնսը, Սմոլինգը և Բային: Ձախ եզրից խաղացող Յանգ ու աջ եզրում գտնվող Վալենսիան ավելի շատ կմիանան գրոհների: Նրանք մասնավորապես կկատարեն եզրային կիսապաշտպանի պարտականութունը: Որպես հենակետային կիսապաշտպաններ կխաղան Մատինչն ու Էրերան: Ինչպես նշել էինք՝ ենթահարձակվողի դիրքում կլինի Մխիթարյանը, իսկ Ռեշֆորդն ու Լուկակուն կխաղան որպես նոմինալ հարձակվողներ: 4-3-2-1 դասավորությունից, անցնելով 3-4-2-1 մարտավարության Մոուրինյոն տակտիկական լուրջ փոփոխություն է կատարում: Խաղալով 3 կենտրոնական պաշտպաններով, նա կուժեղացնի կիսապաշտպանության թիկունքը, իսկ երկու հարձակվողի առկայությունը ազատ գործելու հնարավորություն կտա ենթահարձակվողին, տվյալ դեպքում՝ Հենրիխ Մխիթարյանին:

Վերջինիս համար ստեղծելով դրսևորվելու տարածություն, Մոուրինյոն հույս ունի, որ հայ ֆուտբոլիստը կվերգտնի խաղը: Նկատենք, որ կարևորագույն այս խաղում Մխիթարյանից շատ բան է կախված լինելու: Հենց մեր ֆուտբոլիստի գործողություններից է կախված լինելու երկու հարձակվողների արդյունավետ խաղը: Վերջին շրջանում խիստ քննադատության է ենթարկվում նաև Լուկակուն, որին չի հաջողվում գոլեր խփել:

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը BT Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսելով Մոուրինյոյի գլխավորած թիմի ներկայիս խնդիրների մասին, կարծիք էր հայտնել, որ առջևի գծում առկա խնդիրների գլխավոր պատճառը Պոլ Պոգբայի բացակայությունն է: «Մխիթարյանի խաղի անկման պատճառը Պոգբան է: Նրա բացակայության հետևանքով գոլային երաշտ է նաև Լուկակուի մոտ: Մեկնարկային երեք խաղերում Մխիթարյանը 5 գոլային փոխանցում կատարեց, իսկ վերջին շրջանում նրա խաղը չի ստացվում: Մխիթարյանին չի հաջողվում օգնել Լուկակուին հաջողության հասել:

Այդուհանդերձ այս ֆուտբոլիստներին չի կարելի մեղադրել: Կրկին անգամ ուզում եմ ասել, որ պատճառը Պոգբայի բացակայությունն է: Թե՛ Մխիթարյանը և թե՛ Լուկակուն աջակցության կարիք ունեն: Կարծում եմ՝ ամեն ինչ կկարգավորվի, երբ Պոգբան վերադառնա: Այս ֆուտբոլիստը միավորում է թիմը: Հարկավոր է մի փոքր էլ համբերել»,- ասել է Սքոուլզը: Փոխելով մարտավարական սխեման, Մոուրինյոն փորձում է լրացնել Պոգբայի բացը, միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռնում Լուկակուին և Մխիթարյանին:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված