Հայերեն


Նեթանյահուն Նալբանդյանին Իսրայել է հրավիրել. իրավիճակը փոխվու՞մ է

Քաղաքականություն

ԼՐԱԳԻՐ / Նոյեմբերի 6-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրավերով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելելու է Իսրայել: Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Նալբանդյանը հանդիպելու է Իսրայելի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Նալբանդյանը հանդիպելու է նաեւ Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանին:
Սա Նալբանդյանի առաջին այցը չէ Իսրայել: Նա այնտեղ է եղել նաեւ 2015 թվականի մարտի 5-ին: Այցը Հայոց ցեղասպանության 100-ամյակից առաջ էր, երբ Հայաստանը ճշտում էր տարբեր երկրների դիրքորոշումները եւ փորձում հնարավորինս շատ երկրների ղեկավարների Հայաստան բերել: Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Հայաստան էին եկել Ռուսաստանի, Ֆրանսիայի, ինչպես նաեւ եվրոպական մի քանի այլ երկրների ղեկավարներ:
Դրանից հետո տարածաշրջանում շատ ջրեր են հոսել: 2016 թվականի ապրիլին Արցախում քառօրյա պատերազմ եղավ, որում անսպասելի էական դեր ունեցավ Իսրայելը, որն Ադրբեջանին կամիկաձե դրոններ էր մատակարարել: 2017 թվականին ամռանը սկանդալ ծագեց, որ Ադրբեջանն իսրայելցի մասնագետներին ստիպել է հայկական դիրքերի վրա փորձարկել մատակարարված զենքը: Իսրայելի Պաշտպանության նախարարությունը դրանից հետո կասեցրեց մատակարար ընկերության արտոնագիրը: Տեղեկություններ կան, սակայն, որ Իսրայելն Ադրբեջանին մատակարարել է կամ կմատակարարի Երկաթե գմբեթ հակահրթիռային համակարգեր:
Ամռանն անսպասելի Հայաստան այցելեց Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Անեգբին, ով Հայաստանին համագործակցության լայն շրջանակ առաջարկեց: Հայաստանը շատ զուսպ արձագանքեց այդ առաջարկներին: Նալբանդյանի այցը, սակայն, այն էլ վարչապետի հրավերով, վկայում է, որ հարաբերություններում կարող է ինչ որ բեկում լինել:
Բենիամին Նեթանյահուն առաջարկներ ունի՞ Հայաստանի համար: Տարածաշրջանային վերափոխումների ֆոնին Հայաստանը որքանո՞վ է շահագրգռված մերձավորարեւելյան քաղաքականության ակտիվացմամբ:
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը վերջերս Սիրիայում էր, որտեղ փորձում էր հետպատերազմյան վերականգնման փուլում պետական պատվերներ ստանալ: Ավելի վաղ Իրան էր այցելել վարչապետ Կարեն Կարապետյանը, ով, ըստ երեւույթին, այդպես էլ չի կարողացել որեւէ բան պայմանավորվել Թեհրանում:
Ի դեպ, 2010 թվականին այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանն անսպասելի չեղյալ էր հայտարարել Երուսաղեմ այցը: Իսրայելական լրատվամիջոցները գրել էին, որ դա տեղի է ունեցել Իրանի ղեկավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
Ըստ ամենայնի, Նալբանդյանի այցը նպատակ ունի ճշտել հայ-իսրայելական ոչ այնքան լայն հարաբերություններում կուտակված մի շարք հարցեր:

Իշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Ամենադիտված