Հայերեն


«Ռաբիս է ամբողջ իշխանակազմը՝ իրենց անգրագետ զավակներով, գլամուռ-էլիտար քածերով»

Blog

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը գրում է․

Ստիպված եմ մի երկու խոսք ասել, եթե իրավունք կտաք, ռաբիսի մասին:
Ես այն սերնդից եմ, որ այդ բառը գործածել ենք վատի, անճաշակի, անտանելիի իմաստով: Մեր ժամանակ դա երաժշտական ժանր չէր և չէր կարող լինել: Ռաբիս էր ոսկեզօծ վերանորոգված տունը, անտեղի ճոխ հագուստը, պահվածքը, խոսվածքը, մտածելակերպը: Ռաբիս աղջիկ կամ տղա, ռաբիս ֆիլմ կամ գրականություն - այսինքն ցածրորակ, տգետ: Դրան հակառակ, երբ ասենք, գուլպան համադրված էր կոշիկի հետ, իր ոճով, ի տարբերություն ռաբիսի, մենք կասեինք՝ ջազ ա, այսինքն՝ շատ լավ, ճիշտ, ճաշակով:
Երբ էր, որ ռաբիսը դարձավ ժանր, նույնիսկ երաժշտական բանաձևի տակ մտավ՝ վեց-ութ, ես չիմացա, երևի երբ ռաբիսը ստացավ Ջազ մականունը ու իրեն թվաց, թե իրավունք ունի ճաշակ թելադրելու, երբ մեր բակերը համարվեցին ֆիլմարտադրություն, սիրոկամուրջները՝ մյուզիքլ, բեմ հանած նողկանքը՝ ներկայացում, անեկդոտ պատմողը՝ դերասան: ՈՒշադրություն՝ ես նույնիսկ չեմ շեշտում մասնագիտական կրթությունը, ներողամիտ եմ:
Եվ այսպես, թանկ մեքենա քշողը, որ առաջ ռաբիս էր, այսօր լավ տղա է, փնտրվող փեսացու, լցրած շուրթերով, անտեղի շատ բարձր կրունկներ հագած աղջիկը՝ ցանկալի ծիտ, ունենալը իմանալուց գերադասողը՝ ժամանակի հետ համաչափ քայլող, չիմացածը ինքնավստահ ներկայացնողը՝ ինտելեկտուալ: Ռաբիսն էլ դարձավ ժանր: Ձեզ ասեմ, ռաբիս է ամբողջ իշխանակազմը, որովհետև չգիտի, որ փողը աշխատում են, ոչ թե գողանում, բոլոր նախարար-պաշտոնյաները՝ իրենց անգրագետ զավակներով, գլամուռ-էլիտար քածերով և, ի վերջո, իհարկե նույն ինքը՝ պարոն Ջազը, իր ռաբիս սմոքինգներով ու բաբոչկաներով, ու թույն օծանելիքի հոտով, որ թրիքի հոտը թաքցնի, բայց դե, գիտեք չէ՞, թրիքը զորավոր հոտ ունի, հենց դրա համար էլ սրանք բոլորը չեն կարողանում ազատվել ոչ էդ հոտից, ոչ էլ դրանից բխող բարդույթներից:
Կարճ կապելու համար վերջում ասեմ, որ ոչ երգը, ոչ էլ երգիչը մեղավոր չեն: Նույն Սպիտակցի Հայկոն շատ լավ երգեր ունի, Ձախ Հարութը նույնպես, Թաթան նունպես, ու կարծում եմ՝ խելք էլ ունեն, թե ո՛ր երգը որտե՛ղ երգեն: Այ, էն որդը, որին ասպարեզ են վստահել ու պետբյուջեի փողերն են հոսեցնում նրա տնօրինության տակ, կեսն էլ ետ վերադարձնելու պայմանով, հենց նա՝ այդ որդն է ուտում առողջ խնձորը: Ու սարսափելին այն է, որ ինքն արդարացում ունի, ինքը Մայլս Դևիս կլսի ու կասի՝ ես մեղավոր չեմ, պահանջարկը էդ ա:
Շատ երկարեց ասելիքս, վերջում՝ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՁԵՐ ՆՄԱՆ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ՍԱՊԼՅԱԿՆԵՐԻՆ Ս......ԻՐ ԱՆԵԼՆ Է:
Վերջ... բայց ասելիք էլի ունեմ:

Նոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված