Հայերեն


Սարգսյանի սեղանին կա պլան Բ

Քաղաքականություն

Lragir.am-ի զրուցակիցն է վերլուծաբան Լևոն Մարգարյանը․


- Լևոն, մինչև Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը նշում էիք, որ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ ապատիա կա: Հիմա ի՞նչ վիճակ է, և արդյոք տեղի ունեցածն անդրադառնալու է արդյունքների վրա:
- Մնում եմ նույն կարծիքին, որ ապատիա կա, այդ ապատիան նոր չէ, այն ձեռք է բերվել կառավարման տարիների ընթացքում և կապված է ոչ թե անձնային որակների, այլ կոնկրետ քաղգործչի կառավարման առանձնահատկությունների և Գյումրիում առկա քաղաքական խաղի կանոնների միջև անհամադրելիության հետ: Ավելին, այդ ապատիան գնալով խորանում է: Կապված վերջին դեպքերի հետ, քաղաքում նոր իրավիճակ է ստեղծվել: Տեղի ունեցած ողբերգության հետևանքով, քաղաքում նոր մտայնություններ են տարածվում: Առանց այդ էլ անվստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ խորացել է: Ու քանի կա այս անվստահության խնդիրը, անկախ դեպքի հանգամանքներից, միշտ անվստահության սլաքները ուղղվելու են գործող իշխանության վրա: Սա նոր երևույթ չէ, պարզապես մենք սրա մասին խոսում ենք առիթից առիթ, ցավոք, երբ ունենում ենք ողբերգական դեպքեր: Այդ անվստահությունը պերմանենտ է և չի վերաբերվում միայն Գյումրիին: Եվ այդ անվստահության հետևանքները մենք տարբեր առիթներով տեսել և տեսնելու ենք: Կոնկրետ Գյումրիում տեղի ունեցածի մասով կասեմ, որ տեղի ունեցածը նախընտրական քարոզարշավի ընթացքում բնականաբար վնասելու է գործող իշխանության և նրա կողմից աջակցություն վայելող ուժի վարկանիշի և ընտրության արդյունքների վրա:
- Հնարավո՞ր է տեղի ունեցած ողբերգությունը նաև պատճառ դառնա ընտրակաշառքի և այլ արատավոր մեխանիզմների չկիրառման, թե իշխանությունը փորձելու է ամեն գնով պահել:
- Ընտրակաշառքը այն տեսքով, որ մենք ենք սովոր պատկերացնել, դեռևս մնում է օդում կախված հարց. մենք կարող ենք խոսել թաղային, վարչական ռեսուրսների արդյունավետության մասին, բայց ընտրակաշառք կոչվածն իր արդյունավետությունը կորցրել է: Նոր իրավիճակը իշխանության համար որոշակի բարդություններ է ստեղծել: Սա իշխանության որդեգրած նոր քաղաքական գծի մեջ չէր տեղավորվում: Արդեն պարզ է, որ հանգիստ ու կանխատեսելի ընտրություններ չեն լինելու հոկտեմբերի 2-ին: Բայց, մյուս կողմից, ապագայում կան ավելի կարևոր ընտրություններ՝ պառլամենտական ընտրությունները, իշխանությունները սա հասկանալով, փորձելու են որոշակի կոսմետիկ բարեփոխումների ճանապարհով փոխել վերաբերմունքն իրենց հանդեպ: Մյուս կողմից, ունենք խոսակցություններ ապագայում սպասվելիք վստահության կառավարության մասին, որը, դատելով իշխանության ներկայացուցիչների մեսիջներից, ներկայացնելու է բազմակուսակցական կոալիցիոն կառավարում: Փոքր չափաբաժիններով կանխատեսելիության սահմաններում զիջելով, իշխանությունը կփորձի երկրում առկա սոցիալական դժգոհությունը ընդդիմադիր մի շարք ուժերի ՝ պառլամենտում և կառավարությունում ներկայացված լինելու միջոցով կապիտալացնել և ավելի վերահսկելի դարձնել: Սասնա Ծռերի դեպքը ցույց տվեց, որ կա ընդդիմադիր վակուում: Կա դժգոհ խավ, բայց չկա դրա ներկայացուցիչը, որի հետ կարելի կլինի երկխոսել, բանակցել: Նույնիսկ իրենք ՝ Ծռերը, չէին ներկայացնում հանրության այն հատվածի շահերը, որոնք դուրս էին եկել փողոց: Այս վակուումը վտանգավոր է, և հասարակության այս կուտակված ընդդիմադիր տրամադրությունները բնականաբար փորձ կարվի բազմազան, բազմադեմ ուժերի իջոցով հնարավորինս կոնսերվացնել: Այս իմաստով իրավիճակը ծայրահեղ չէ իշխանության համար: Այնպես չէ, որ Գյումրիում, եթե ՀՀԿ կողմից աջակցվող թեկնածուն չհաջողի, այլ ուժերի հետ հնարավոր չի լինելու երկխոսել: Հաղթելու շանսեր ունեցող արմատական ընդդիմություն քաղաքում չկա, ազդեցություն ունեցող ուժերն էլ որոշակի առումով ընդունելի կարող են լինել բարձրագույն իշխանության համար, քանի որ թե քաղաքային, թե համապետական մակարդակում դրսևորել են «կառուցողական» վարքագիծ: Այնպես որ, չեմ կարծում, թե ամեն գնով պահելու փորձ կլինի: Պլան Ա-ն իհարկե կփորձեն իրագործել, բայց եթե չստացվի, վստահ եմ, որ Բաղրամյան 26-ում և Սերժ Սարգսյանի սեղանին կա դրված նաև Պլան Բ:
Վանաձորում նույնպես ընտրապայքար է, և տեսնում ենք, որ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպեցին Թևան Պողոսյանի միջնորդությամբ: Այս առումով, ինչ զարգացումներ են հնարավոր Վանաձորում: Փոխադարձ կշտամբանքներին վերջ կտրվի՞:
Նախ, անկեղծ լինենք և փաստենք, որ ՝ ա) փոխադարձ կշտաբանքներ չեն եղել, եղել է մի կողմի կշտամբանքը մյուս կողմի հանդեպ, բ) այս հակադրության առիթը չնայած ՏԻՄ ընտրություններն են, բայց հակադրության պատճառն ավելի խորն է: Կողմերի հակադրության հիմքում երկարաժամկետ պլանում սպասվող մրցակցությունն է: Երկուսն էլ շատ լավ հասկանում են, որ իրականում մրցում են ոչ թե ՀՀԿ-ի, այլ իրար դեմ, և այդ մրցակցությունը պառլամենտական ընտրությունների նախաշեմին թեժանալու է: Թևան Պողոսյանի կազմակերպած հանդիպումն իհարկե կարող է որոշակիորեն մեղմել հակադրության մեթոդները, բայց այն չեզոքացնել չի կարող: Հաշվի առնելով սա, կարծում եմ, որ Վանաձորում ընտրություններին այս հակադրության հետևանքները մենք չենք զգա, ֆեյսբուքի և մեդիադաշտի երևանյան հատվածում տեղի ունեցողը վանաձորցի ընտրողի մոտիվացիաների վրա մեծ ազդեցություն չի ունենա: Բայց արդեն հետո ՝ համապետական ընտրությունների ժամանակ մենք նորից ականատեսն ենք լինելու այս հակադրությանը:
- Առհասարակ, ՏԻՄ ընտրությունները իշխանությունը գնահատում էր խորհրդարանական ընտրություններից առաջ իր ուժերի ստուգում։ Եթե ընդդիմադիրները հաղթեն երկու կարևոր քաղաքներում, իշխանությունը կորստի առաջ կկանգնի՞:
- Իշխանության համար պառլամենտական ընտրություններն ավելի կարևոր են: Հատկապես հիմա, երբ նոր սահմանադրությամբ ենք ապրում և պառլամենտն է ընտրելու առաջին դեմքին՝ վարչապետին:
Նոր վարչապետի ու կառավարության հայտնվելը քայլ է դեպի պառլամենտական ընտրություններ, փորձելու են որոշակիորեն վերափոխված ներկայանալ հանրությանը: ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն բնականաբար իր շահերից չի հրաժարվել: Բայց քանի որ առաջնային ծրագիրը քիչ թե շատ լավ վարկանիշով պառլամենտական ընտրության գնալն է, որոշակի պրակտիկաներ ՏԻՄ ընտրությունների ժամանակ նախկին ծավալներով գոնե առայժմ չեն կիրառվում: Թե Վանաձորում, թե Գյումրիում իշխանությունն ունի իր թեկնածուները, կփորձի անել շատ բան, որ նրանք հաղթեն, բայց այս նոր իրավիճակում ամեն գնով գնալ հաղթանակի՝ կնշանակի հրաժարվել կամ շեղվել գերակա ծրագրից, այն է՝ պառլամենտականին ներկայանալ այլ վարկանիշով: Ամեն գնով չգնալու համար կա նաև քաղաքական հարմար իրավիճակ: Տեսեք, թե ովքեր են Գյումրիում և Վանաձորում մյուս ֆավորիտ ուժերը իշխանության աջակցությունը վայելող ուժերից բացի: Ռադիկալ հռետորաբանությամբ հանդես եկող ուժեր այնտեղ չկան: Ֆավորիտ հանդիսացող ուժերը հռետորաբանության կամ նախկին փորձառության հիմքով ապացուցել են, որ կարող են իշխանության հետ որոշակիորեն երկխոսել: Կրկնվեմ, նույնիսկ եթե ՏԻՄ ընտրություններում իշխանության կողմից նախագծված Պլան Ա-ն ձախողվի, կա նաև Պլան Բ: Մանավանդ որ այդ Պլան Բ-ն բովանդակային առումով տեղավորվում է պառլամենտական ընտրություններից հետո նախատեսվող վստահության բազմակուսակցական կառավարության կոնտեքստում:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված