Հայերեն


Ռումասի կարծիքով՝ Հայաստանը ողորմելի հավաքական է

Սպորտ

Նոյեմբերի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հետ: Կարող է տարօրինակ հնչել, բայց մեր առաջիկա մրցակիցը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում ավելի վատ արդյունք է ցույց տվել, քան Հայաստանի հավաքականը: А ենթախմբում 10 խաղում վաստակելով ընդամենը 5 միավոր՝ բելառուսները եզրափակել են մրցաշարային աղյուսակը:

«Վերջին չորս հանդիպումներում Բելառուսի հավաքականը նույնքան պարտություն է կրել: 2017 թվականի վերջին հանդիպումը մեր հավաքականն անցկացնելու է Երևանում: Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռումասը կարծում է, որ Հայաստանը ողորմելի թիմ է, և մեր հավաքականը Երևանում հեշտությամբ կհաղթի: Նա հույս ունի տարին ավարտել դրական արդյունքով, ուստի երևանյան հանդիպումը Բելառուսի վերջին շանսն է: Նշեմ նաև, որ Բելառուսի պես ողորմելի թիմի հետ ոչ մի նորմալ հավաքական չի ցանկանում ընկերական հանդիպում անցկացել: Դժվար թե՝ բացի Հայաստանից, որևէ այլ հավաքական ցանկություն ունենար խաղալ Բելառուսի հետ: Եթե ոմանք տեղյակ չեն՝ նշեմ, որ Սերգեյ Ռումասի առաջին տեղակալը Սերգեյ Սաֆարյանն է: Չեմ կասկածում, որ Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը նախաձեռնողներից է եղել հենց Սերգեյ Վաղարշակովիչը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սպորտային լրագրող Նիկոլայ Մազուրը, որը 2011 թվականին ստիպված է եղել արտագաղթել Բելառուսից՝ ապաստարան ստանալով Էստոնիայում:

Մասնավորապես, մեր զրուցակիցը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն թքած ունի ֆուտբոլի վրա և ուշադրություն է դարձնում միայն տափօղակով հոկեյին, մասնավորապես Մինսկի «Դինամոյին»: «Ինձ ընդամենը կես օր ժամանակ տվեցին Բելաուսը լքելու համար, հակառակ դեպքում սպառնում էին 10 տարով բանտ ուղարկել: Հիմա ընտանիքիս հետ բնակվում եմ Տալլինում, բայց քաջատեղյակ եմ բելառուսական ֆուտբոլի բոլոր զարգացումներին»,- ասաց Մազուրը:

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Բելառուսի հավաքականը միակ հաղթանակը տարել է հունիսի 9-ին՝ Մինսկում 2:1 հաշվով առավելության հասնելով Բուլղարիայի նկատմամբ: Օգոստոսի 31-ին բելառուսները հյուրընկալվելիս 1:0 հաշվով զիջել են Լյուքսեմբուրգին, իսկ 3 օր անց սեփական հարկի տակ 4:0 հաշվով՝ Շվեդիայի ընտրանուն: Հոկտեմբերի 7-ին սեփական հարկի տակ Բելառուսի հավաքականը 1:3 հաշվով պարտվել է Շվեդիային, իսկ ընտրական փուլի վերջին խաղում մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով զիջել է Ֆրանսիային:

«Բելառուսական ֆուտբոլում բռնատիրական կարգեր են տիրում: Ոչ մի նորմալ մարզիչ չի ցանկանում աշխատել Ռումասի հետ: Մենք ունենք Գոնչարենկոյի, Կուչուկի պես մասնագետներ, բայց հավաքականը անմխիթար վիճակում է գտնվում: Վերջերս Ռումասը ազգային հավաքականի ղեկը վստահեց Իգոր Կրիուշենկոյին: Այս մասնագետի գլխավորած միակ նորմալ թիմը Մինսկի «Դինամոն» է եղել: 2007 թվականին մեկ տարի աշխատելով այս թիմում՝ Կրիուշենկոն ձախողվեց և պաշտոնանկ արվեց: Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Երբ հայտնի դարձավ, որ Բելառուսը մրցելու է Հայաստանի հետ, կրկին անգամ ուսումնասիրեցի հայկական ֆուտբոլը: Գիտեմ, որ ձեր ֆուտբոլում ևս բռնատիրական կարգեր են: Գիտեմ, որ Յուրա Մովսիսյանի պես ֆուտբոլիստի մուտքն ազգային հավաքական խստիվ արգելված է: Տեղյակ եմ, որ Հայաստանի առաջնությունը կործանման եզրին է, և չեմպիոնի կոչման համար պայքարում են ընդամենը 6 թիմեր: Եվ որ ամենակարևորն է՝ Հայաստանի հավաքականը գլխավորում է մարզիչ, որը իր որակներով չի գերազանցում Կրիուշենկոյին: Արթուր Պետրոսյանն էլ Կրիուշենկոյի պես մինչև Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելը՝ որպես գլխավոր մարզիչ չէր աշխատել որևէ լուրջ թիմում:

2015 թվականին էլ Հայաստանի և Բելառուսի հավաքականները ընկերական հանդիպում էին անցկացրել Երևանում: Այդ ժամանակ նույնիսկ բելառուսական թերթերը գրեցին հայկական ֆուտբոլում տիրող խայտառակ վիճակի մասին: Կարճ ասած՝ նոյեմբերի 9-ին Երևանում տեղի է ունենալու երկու դժբախտ հավաքականների հանդիպում, որոնք գտնվում են միևնույն խորտակվող նավակում»,- ասաց Մազուրը:

Նշենք, որ ընտրական փուլում ձախողված Հայաստանի ազգային հավաքականի համար ևս առաջիկա ընկերական հանդիպումները հնարավորություն են տարին դրական արդյունքով ավարտելու: Բելառուսի հետ հանդիպումից 5 օր անց Հայաստանի հավաքականը Երևանում կմրցի Կիպրոսի հետ:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված