Հայերեն


Սպանվել է ուկրաինական զինուժի լեյտենանտ Ակուեւան

Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ենթադրյալ մահափորձի հեղինակ, ծագումով Չեչնիայից Ադամ Օսմաեւը վիրավոր է, բայց գիտակից: Նրա կինը` Ուկրաինայի ազգային հերոս, ուկրաինական զինված ուժերի լեյտենանտ Ամինա Ակուեւան սպանվել է: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները` հղում անելով Գերագույն Ռադայի պատգամավոր, Ուկրաինայի ԱԳՆ խորհրդական Անտոն Գերաշենկոյին, որն այս մասին նաեւ գրել է սոցցանցի իր էջում:

Ամինա Ակուեւայի մեքենան կրակահերթի է ենթարկվել մերձկիեւյան Գլեվախա գյուղի երկաթուղու մոտակայքում, կրակել են թփերի հետեւից: Ակուեւան մահացել է տեղում, իսկ նրա ամուսինը` չեչենական ծագմամբ Ադամ Օսմաեւը վիրավոր է:

 

Սա առաջին մահափորձը չէ ` ուղղված այս զույգի դեմ: Ամենաթարմ դեպքն այս տարվա ամռանն է եղել: Հուլիսի 1-ին, ֆրանսիացի լրագրողի անվան տակ հանդես եկած Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Դաքարը մի քանի անգամ կրակել էր Օսմաեւի վրա` իր իսկ մեքենայում: Հենց այդ պահին Ամինա Ակուեւան, որը պատերազմել է Դոնբասում` Դուդաեւի անվան ճակատում, պատասխան կրակ էր բացել մարդասպանի վրա, վիրավորել նրան, ինքն էլ ստացել հրազենային վիրավորում:

34-ամյա Ամինա Ակուեվան հարուստ կենսագրություն ունի: Բացի Դոնբասի մարտերում Ջոխար Դուդաեւի ճակատում անձնուրաց կռիվներ մղելուց ու միջազգային խաղաղասեր գնդի մամուլի քարտուղարը լինելուց, նա նաեւ «Ազատ Կովկաս» միջազգային հասարակական-քաղաքական շարժման ներկայացուցիչն էր Ուկրաինայում, Լուգանսկի եւ Դոնեցկի ինքնավար հանրապետություններում հակաահաբեկչական գործողությունների Կիեւ-2 խմբի ակտիվ մասնակից, ուկրաինական զինված ոիժերի լեյտենանտ, Ուկրաինայի ազգային հերոս:

 

Ամինայի ամուսինը` Ադամ Օսմաեվը, ծնունդով Չեչնիայից է: 2012 թվականին նա ձերբակալվեց` այն օրերին նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ ծրագրելու մեղադրանքով: Օսմաեվն այդ ժամանակ ընդունել էր մեղքը, սակայն որոշ ժամանակ անց հերքում էր առաջադրված մեղադրանքն ու հայտարարում կտտանքների ենթարկվելու մասին: 2014 թվականին հիշյալ գործի քննությունը դադարեցվում է: Միաժամանակ, Օսմաեւը մեղադրվում էր նաեւ անօրինական զենք-զինամթերք կրելու, օգտագործելու եւ կեղծված անձնագիր օգտագործելու մեջ: Այս հոդվածներով 2014-ին նա մեղավոր ճանաչվեց, բայց ազատվեց դատարանի դահլիճից, քանի որ սահմանված պատժաժամկետը`2 տարի 9 ամիս, արդեն անցկացրել էր ՁՊՎ-ում:

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան
Ամենադիտված