Հայերեն


ՀՀ դատախազությունը դիմում է կոշտ միջոցների

Բաց մի թողեք

Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության, ՀՔԾ, Քննչական կոմիտեի, ԱԱԾ և Պետական եկամուտների քննչական մարմինների ներկայացուցիչները: Քննարկվել է քննությունից խուսափող անձանց հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման նկատմամբ դատախազական հսկողության վիճակը:

2017թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որն աննախադեպ ծավալով և խորությամբ ուսումնասիրել է 2000-2016թթ. հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության վիճակը:

Նշված 17 տարիների ընթացքում քննությունից խուսափող, ինչպես նաև հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերված անձանց վիճակագրական ցուցանիշների վերլուծությունն արդեն ի հայտ են բերել հետախուզական աշխատանքների արդյունավետության, դրանցում առկա որոշակի բացթողումների օրինաչափություններ՝ այդ թվում նաև կապված այդ աշխատանքների կանոնակարգմանն առնչվող իրավակարգավորումների անհստակությունների հետ: Թվային տվյալները ևս մեկ անգամ ակնհայտ են դարձրել հետախուզվող անձանց հայտնաբերմանն ուղղված փնտրողական աշխատանքների անհապաղ և օպերատիվ իրականացման անհրաժեշտությունը, աշխատանքների այդ կերպ կազմակերպման արդյունավետության երաշխիք հանդիսանալը:

Մասնավորապես, այն հանգամանքը, որ 2016 թվականի ընթացքում հայտնաբերվել է նույն տարվա ընթացքում հետախուզում հայտարարված մեղադրյալների 49,4%-ը իսկ նախորդ տարիներից հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների ընդամենը 12,6%-ը, հաստատում է, որ որքան օպերատիվ են կազմակերպվել հետախուզական աշխատանքները, այնքան դրանք ավելի արդյունավետ են եղել:

Աշխատանքային խումբը վեր է հանել հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքների հետ կապված նախաքննական և օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնող մարմինների կողմից թույլ տրված բոլոր խախտումներն ու թերությունները, դրանց նկատմամբ դատախազական հսկողության բացերը:

Մասնավորապես՝ հայտնաբերվել են այն դեպքերը, երբ հետախուզում հայտարարելու մասին որոշում կայացրած լինելու պայմաններում փաստացի հետախուզում չի իրականացվել, հետախուզական գործեր չեն կազմվել, քրեական գործերում բացակայել են հետախուզումը դադարեցնելու հիմքերի մասին տվյալները, մինչդեռ հետաքննության մարմինների որոշումներով փաստացի անհիմն դադարեցվել են հետախուզումները: Բացի այդ, արձանագրվել են դեպքեր, երբ հետախուզում իրականացնելու համար պարտադիր համարվող փաստաթղթերը քննիչների կողմից հետաքննության մարմնին չեն ուղարկվել, կամ թեև կազմվել են հետախուզական գործեր, սակայն դրանք չեն հաշվառվել հետախուզության ստորաբաժանման հաշվառման մատյանում:

Բացահայտվել են դեպքեր, երբ անձի վերաբերյալ տարբեր քրեական գործերով կազմված հետախուզական գործերով հանցանքներից միայն մեկով հետախուզումը դադարեցնելու հիմքերի առկայության դեպքում տվյալ անձի նկատմամբ ընդհանրապես դադարեցվել են հետախուզական աշխատանքները, հետախուզման մեջ գտնվող անձը փոխել է անձը հաստատող փաստաթղթերը և հեռացել երկրից կամ տևական ժամանակ հետախուզման մեջ գտնվող անձինք իրենց իսկ բնակավայրերում դարձել են նոր հանցագործություններից տուժողներ և հայտնաբերվել հիվանդանոցներում:

Երբեմն հետաքննության մարմնի կողմից չեն ստուգվել հետախուզվողների վերաբերյալ ՀՀ ՍԷԿՏ համակարգում առկա տվյալները՝ հետախուզվողների կողմից ՀՀ սահմանը հատելու հանգամանքը պարզելու համար: Մի շարք գործերով էլ անձինք շարունակել են մնալ հետախուզման մեջ այնպիսի արարքների համար, որոնք ապաքրեականացվել են, կամ հետախուզվողների մեղադրանքը չի համապատասխանեցվել գործող քրեական օրենսգրքին: Ավելին. պարզվել է նույնիսկ, որ մահացած անձը քրեական գործով անցնում է որպես հետախուզվող: Ի հայտ են բերվել նաև հետախուզվող անձանց անձնական տվյալների անհամապատասխանություններ, որի պայմաններում ևս անձինք փաստացի չեն փնտրվել:

Աշխատանքային խմբի ուսումնասիրություններին զուգահեռ, արձանագրված խախտումները վերացնելու, ուղղելու նպատակով քրեական գործերով հսկողություն իրականացնող դատախազների ցուցումներով վերսկսվել են քրեական գործերի վարույթները, ձեռնարկվել են անհրաժեշտ դատավարական միջոցներ, որոնց արդյունքում ապահովվել է պատշաճ հետախուզական գործերի կազմումը, խախտումների ու անհամապատասխանությունների վերացումը, անհրաժեշտ փնտրողական աշխատանքների իրականացումը, որոնց արդյունքում փաստացի հայտնաբերվել են նաև հետախուզվող անձինք:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անընդունելի համարելով հայտնաբերված խախտումները, հանգամանորեն անդրադարձել է դրանց պատճառների վերլուծմանը, այդպիսիք վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ տվել կոնկրետ հանձնարարականներ և շեշտադրել մեղավոր անձանց խիստ պատասխանատվությունն ապահովելու անհրաժեշտությունը: ՀՀ գլխավոր դատախազը, բացահայտված խնդիրների մի մասը պայմանավորելով իրավական ընթացակարգերի անհստակություններով, իսկ մյուս մասը հետախուզական գործերով վարույթ իրականացնող մարմինների անբարեխղճությամբ, անպատասխանատու, անփույթ վերաբերմունքով, դատախազներին հանձնարարել է կոնկրետ մեխանիզմներով խստացնել հսկողությունն իրենց վարույթում գտնվող քրեական գործերով փնտրվող անձաց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննության և օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից տարվող աշխատանքների նկատմամբ, դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ակտիվ ներգրավվածություն ունենալ դրանցում:

Դատախազության կոլեգիայի քննարկումներից ելնելով՝ հանձնարարվել է նաև հնարավորինս արագ ձեռնարկել հետախուզման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և արձանագրված խախտումների վերացմանն ուղղված մի շարք կոշտ և խիստ միջոցներ:

Մասնավորապես՝ հանձնարարվել է քրեական և հետախուզական բոլոր այն գործերով, որոնցում հայտնաբերված էական բնույթի խախտումների հետ կապված առկա է վարույթն իրականացրած մարմինների գործողություններին քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտություն, հարուցել քրեական գործեր և նախաքննություն կատարելու համար դրանք ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Իսկ այն խախտումների դեպքում, որոնցով քրեական գործ հարուցելու հիմքերը բացակայում են, վարույթն իրականացրած մարմինների վերադասներին միջնորդել անցկացնել ծառայողական քննություն, լուծել խախտում թույլ տված, ինչպես նաև նրանց վերադաս անձանց պատասխանատվության հարցը և արդյունքների մասին հայտնել դատախազությանը: Հանձնարարվել է նաև տեղերում աշխատանքներ տանել օպերատիվ-հետախուզական աշխատանքներն ավելի ակտիվացնելու ուղղությմաբ:

ՀՀ գլխավոր դատախազը, կարևորելով կատարված ստուգումների և ուսումնասիրությունների պարբերականությունը, դատախազներին տվել է կոնկրետ հանձնարարություններ՝ յուրաքանչյուր կիսամյակ ձեռնարկել դատախազական ներգործության միջոցներ՝ քննությունից խուսափող բոլոր անձանց հայտնաբերմանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը ստուգելու , այդպիսիք ակտիվացնելու նպատակով, իսկ յուրաքանչյուր տարվա արդյունքների վերաբերյալ զեկուցագրերում առանձին մասով անդրադառնալ տվյալ ստորաբաժանման հսկողության տակ գտնվող գործերով իրականացված աշխատանքների ընթացքին և արդյունքներին:

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված