Հայերեն


Եվրախորհուրդը ճնշում է սկսել Ադրբեջանի դեմ. Բաքվին ժամանակ է տրվել

Աշխարհ

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն պաշտոնապես Ադրբեջանին տեղեկացրել է իրավական գործողություններ սկսելու մտադրության մասին: Այն պայմանավորված է Իլգար Մամեդովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման իրականացումը ապահովելու անհրաժեշտությամբ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, հոկտեմբերի 25-ին կայացած Նախարարների կոմիտեի նիստի արդյունքների վրա հրապարակված մամուլի հաղոդագրությունում նշված է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովի ձերբակալությունն ու կալանքի տակ երկար ժամանակ պահելը ուղեկցվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտմամբ:

Դատարանը, մասնավորապես, ընդգծել է, որ ընդդիմադիր գործչին հետապնդելու և ձերբակալելու պատճառ եղել է նրան լռել ստիպելը կամ Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար պատժելը՝ խախտելով Կոնվենցիայի 18-րդ հոդվածը (իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմաններ): Մինչ օրս ՄԻԵԴ-ը ճանաչել է հինգ անձանց նկատմամբ 18-րդ հոդվածի խախտում, և բոլոր այդ դեպքերում՝ բացի Իլգամ Մամեդովից, դիմումատուներն ազատ են արձակվել: Սակայն ավելի քան երեք տարի անց Մամեդովը շարունակում է բանտում մնալ: «Կոմիտեն, այսօրվա ժամանակավոր բանաձևի համաձայն, Ադրբեջանին մինչև նոյեմբերի 29-ը իր կարծիքը գրավոր տարբերակով ներկայացնելու հնարավորություն է ընձեռել: Եթե դեռևս որոշում չընդունվի, հերթական ժամանակավոր բանաձևը Նախարարների կոմիտեն կքննարկի դեկտեմբերի 5-ին»,- նշված է հայտարարությունում:

Ըստ ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի՝ Նախարարների կոմիտեն նույնիսկ ուշացել է նշված գործընթացի մեկնարկի հարցում: «Գուցե, եթե այն կյանքի կոչվեր դատական որոշման հրապարակումից անմիջապես հետ կամ որոշ ժամանակ անց, ապա Իլգար Մամեդովն արդեն ազատության մեջ կլիներ: Կոմիտեի որոշման համատեքստում Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում ազատ արձակել Իլգար Մամեդովին: Դա Ադրբեջանի ազգային շահերի տեսանկյունից ճիշտ քայլ կլիներ»,- ասել է Ջաֆարովը:

«ReAl» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը ձերբակալվել է 2013 թ-ի հունվարի 23-24-ին Իսմաիլը քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ: Մամեդովին մեղադրել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեջ՝ դատապարտելով 7 տարվա ազատազրկման: 2014 թ-ի մայիսին ՄԻԵԴ-ը վճիտ էր կայացրել առ այն, որ Իլգար Մամեդովի ձերբակալությունը և կալանքի տակ պահելը խախտել են Եվրոպական կոնվենցիայի շատ դրույթներ՝ պահանջելով վերջինիս ազատ արձակել:

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան
Ամենադիտված