Հայերեն


«Ձեր ո՞ր մի արածի համար». ՊՆ նախարարի նյարդերը չդիմացան

Քաղաքականություն

Լրագիր / Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «բացահայտումներ» ներկայացրեց Ելք խբակցության պատգամավորների մասին:
Ելք-ի պատգամավորները վերջին օրերին քննադատում են Վիգեն Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունները: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:
Վիգեն Սարգսյանը նախ խոսեց Ելքի պատգամավոր Արարատ Միրզոյանի մասին: «Պարոն Մարուքյանն անընդհատ հարցնում էր իմ կոմֆորտից, Կորյուն Նահապետյանի կոմֆորտից, ես էլ իրեն կուզեի հարցեր ուղղեի իր գործընկերների մասին, երբ լեգիտիմ օգտվել են տարկետման իրավունքից: Հասկանում եմ, պարոն Միրզոյան, որ դուք ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ դրա համար: Բայց զարմանում եմ, թե դուք ի՞նչ խղճով եք ստացել պաշտպանության նախարարության պատվոգիր՝ անգամ մեկ օր զորամասում չծառայելուց հետո: Ձեր որ արածի համար էր դա, որ հիմա էլ այս ամբիոնից մեղադրում եք կոմֆորտի ու դիսկոմֆորտի մեջ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա անդրադարձավ պատգամավոր Էդմոն Մարուքյանի քննադատություններին:
«Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել՝ ո՞նց ա եղել, որ ինքը զինծառայությանը զուգահեռ բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում: Այդ ժամանակ հեռահար կրթություն չկար: Եթե նա ստացել է արտոնություն, որ կարող է հեռակա կարգով սովորել, իր երեկվա բառապաշարն օգտագործելով, ուզում եմ հարցնեմ՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է այդ արտոնությունն ստացել: Իսկ եթե դա ֆորմալ է արել, ինչո՞ւ է կարծում, որ այսօրվա երիտասարդը չի կարող անել, վերին արտի ցորե՞ն է»,- հարցադրում արեց նախարարը:
Նա նշեց, որ ինքը միշտ փորձել է կոռեկտություն պահել, բայց կոչ է անում կոռեկտությունը չշփոթել միամտության հետ: Եթե փորձելու են ոմանք դրանով դիվիդենտներ շահել, ապա պատասխանը լինելու է համարժեք:
«Ես միայն փառք եմ տալիս Աստծուն, որ այդ աշխարհընկալմամբ դուք փոքրամասնություն եք, ոչ թե մեծամասնություն այս խորդարանում»,- Ելք-ի պատգամավորներին դիմեց Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ Ելք-ի պատգամավորները իր հետ առանձին քննարկումների ժամանակ ոչ մի դժգոհություն ու առաջարկ չեն արել: Բայց պարզվում է՝ դժգոհ են, թաքուն են պահել, որպեսզի, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, հոբելյարը ժամանակից շուտ չուրախանա:
Նա հարցադրում արեց՝ ո՞ւր է տրամաբանությունը, երբ պաշտոնյաների «ոսկե» զավակների դեմ պայքարողները րոպեներ անց նույն ամբիոնից տարակուսում են, թե ինչո՞ւ է Պաշտպանության նախարարը դեմ փողով ու օրենքի խախտմամբ չծառայողներին լեգիտիմացնելուն:
«Պարոն Փաշինյան, երեկ ձեր նշած հետախուզվողների զգալի մասն այն անձինք են, որոնց 27 տարին առաջակայում լրանալու է: Նրանք սպասում են, որ տարիքը լրանա և մեր կողմից ընդունված օրենքի ուժով բերեն թուլափայը գցեն բանակին՝ համարելով, որ իրենք իրենց սահմանադրական պարտքը դրանով կատարել են այնպես, ինչպես առաջնագծում ծառայած երիտասարդները: Ընկել եք հոգևոր ճեմարանում ծառայող 18 հոգու հետևից, կարծես էս երկրում Առաքելական եկեղեցուց առավել առաջամարտիկ է եղել մեր ազգային ինքնության պահպանման ու սահմանների անձեռնմխելիության պաշտպանության համար», ասաց Վիգեն Սարգսյանը:

Իշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Ամենադիտված