Հայերեն


Երեւանի նոր ոստիկանապետի մարդկային վերաբերմունքը զարմացրել է Շանթի որդուն

Ամենաընթերցված

Aravot-ը գրում է․

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, վերջերս կրկին բերման էր ենթարկվել ոստիկանություն եւ զրուցել էր Երեւանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի հետ: Հիշեցնենք, որ Հռոմի պապի այցելության ժամանակ Շահեն Հարությունյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն եւ հանդիպել այն ժամանակ դեռ Շիրակի մարզի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի հետ: Վերջինիս մարդկային վերաբերմունքը զարմացրել էր ակտիվիստին այն աստիճան, որ նա սկսել էր համեմատել նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի պահվածքն ու Սարգիս Մարտիրոսյանի հարգալից վերաբերմունքը: Թե ինչպես է իրեն դրսեւորել պարոն Մարտիրոսյանը Երեւանի ոստիկանապետի պաշտոնում՝ մեզ հետ զրույցում Շահեն Հարությունյանն ասաց, որ իր տեսակետը չի փոխել, նախկին ու ներկա ոստիկանապետերն անհամեմատելի են. «Երկուսի հետ էլ չեմ ունեցել անձնական, ընկերական հարաբերություններ: Երկուսի հետ էլ հարաբերվել ենք ես՝ որպես պայքարող քաղաքացի, նրանք՝ ի պաշտոնե: Աշոտ Կարապետյանի պահվածքն ինձ համար ոչ ոստիկանի, ոչ մարդու պահվածք էր: Ինքը ինձ ապօրինի կերպով տանում էր իր մոտ գիշերը ժամը 1-ին՝ սպառնալիքների տեղատարափ, վիրավորանքներ: Եթե մի կողմ թողնենք մարդկային հարաբերությունները, կարող է մարդն այդպիսին լինի իր բնույթով, բայց որպես ոստիկան իրավունք չունի նման կերպ վարվել: Նա համարժեք չէր իր պաշտոնին, պարտավոր էր իրավունքի վարքագիծ դրսեւորել, մանավանդ, որ քաղաքացին չի կատարել որեւէ հանցանք: Եթե հանցանք կատարած լինեի, ինչի էին տանում ինձ հետ զրուցում, միանգամից գործողությունների կդիմեին»: Նա պատմեց, թե Շիրակի մարզի ոստիկանությունում ինչ են զրուցել Սարգիս Մարտիրոսյանի հետ. «Հանդիպումը եղել է Հռոմի պապի այցի օրը, երբ ոստիկանները թեւերս ոլորելով տարածքից հեռացրեցին: Շատ հարգալից նա ներկայացավ: Արդեն արտասովոր է, երբ այդպես են մոտենում: Ապշեցի, թե ոնց է հնարավոր, որ նա ինձ հետ զրուցում է ու հարգում է դիմացինին: Նա ասաց, որ ինձ ճանաչում է եւ դրական վերաբերմունք ունի իմ նկատմամբ: Մոտ 40 րոպե վիճեցինք, ես պնդում էի, որ պետք է գնամ եւ մասնակցեմ արարողակարգին, նա ասում էր, որ դա հնարավոր չէ: Ես իմ տարբերակն էի առաջ քաշում, վիճեցինք, այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկանք, բայց մեր զրույցի վերջում ինքն ասաց, որ ինչ հարգանք ուներ, շարունակում է պահպանել: Ես հասկացա՝ դիմացինս նորմալ մարդ է, ինձ շատ լավ զգացի իր հետ հանդիպումից եւ իր խոսքերից: Եթե համեմատենք ոստիկան Աշոտ Կարապետյանին եւ ոստիկան Սարգիս Մարտիրոսյանին, ինձ համար Աշոտ Կարապետյանը օրենքի համար մեկ խախտողն է, իսկ Սարգիս Մարտիրոսյանը, իմ տպավորությամբ նորմալ մարդ է: Հա, էլի ծառայում է այս իշխանություններին, բայց մարդ է: Դեռ վստահ եմ, որ ինքը մարդուն բերման ենթարկելիս չի ասի՝ ծեծեք, ջարդեք, ինքը չի հայհոյի, հաստատ չի ասի՝ խփեք սեռական օրգաներին»: Վլադիմիր Գասպարյանը խոստացել էր նրանց, ովքեր ոստիկանի կերպարին անհարիր վարքագիծ են դրսեւորում, համազգեստի միջից հանել, Աշոտ Կարապետյանին ոչ թե համակարգից հանեցին, համազգեստից հանեցին, այլ ուղարկեցին կադրերի ռեզերվ, սա ինչո՞վ էր պայմանավորված, Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Ամեն ինչ չի, որ հնարավոր է միանգամից փոփոխությունների ենթարկել: Ամբողջ ոստիկանական համակարգում 1 – 2 % մարդ գտնենք, թե չգտնենք, ո՞նց է հնարավոր բոլորին միանգամից հանել, պաշտոնանկ անել»:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված