Հայերեն


Սուրենյանը բացում է փակագծերը

Հասարակություն

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում ընթերցողին է ներկայացնում՝ ինչպես է ծանոթացել հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի՝ Քանաքեռցի Տույի հետ:
«7 ամիս առաջ շատ պատահաբար ծանոթացա մի տղամարդու հետ, ով ինձ ապշեցրեց իր գիտելիքների հսկայական և բազմակողմանի պաշարով, առողջ դատողությամբ, կյանքի արևոտ ու ստվերոտ կողմերը վերլուծելու կարողությամբ... Այդչափ գրագետ մարդու հետ շփվելը ինձ այն աստիճանի գերագույն հաճույք պատճառեց, որ ես մոռացած ժամանակի մասին, կլանում էի նրա յուրաքանչյուր գաղափար ու խոսք: Հետագայում նա դարձավ իմ ամենամտերիմ ընկերը... Իսկ մինչ այդ՝ իմացա, որ նա հեղինակություն է բառիս ամենաուղիղ իմաստով, բայց քանի որ արդեն հասցրել էի ճանաչել որպես ՄԱՐԴ, դա ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցավ, ինչպես հաճախ պատահում է, երբ մարդիկ «հեղինակություն» բառը տարբեր կերպ են ընկալում և մեկնաբանում:
Սովորական միջավայրում, սովորական մարդկանց հետ իմ ԸՆԿԵՐԸ չի տարբերվում ոչ մի քաղաքակիրթ ու բազմակողմանի զարգացած մարդուց: Երբեք, ոչ-ոք չի կարող կռահել, որ ինքը զրուցում է մի այնպիսի մարդու հետ, ում գաղափարներն ու գաղափարախոսությունը տարբեր է սովորական մահկանացուներից, ում «այոն՝ այո է, ոչը՝ ոչ, խոսքը ստույգ է, ոչ մի պարագայում կասկածի ենթակա չէ»:
Հայերս մի սիրած արտահայտություն ունենք. «Իր խոսքին տեր տղամարդ»: Ընկերս ու նրա նման մարդիկ ապրում են ՌԵԱԼ աշխարհում, ՌԵԱԼ գաղափարներով: Նրանց ԱՇԽԱՐՀԸ շատ ավելի մաքուր է, ավելի բարի ու անկեղծ, քան այն կեղտի մեջ թաթախված աշխարհը, որի մեջ ապում ենք մենք, չգիտակցելով, թե դեռ ինչ որոգայթներ են սպասում մեզ աշխարհի «հզոր» պետությունների ինտրիգների արդյունքում:
ԸՆԿԵՐՍ Աստվածապաշտ է՝ բոլոր իրական Աստվածապաշտների նման: Կարդում, լսում և կատարում է Աստծո խոսքը, ջերմեռանդ աղոթում է, և իր Աստվածային զինացում բազմաթիվ խելացի ու առաջնորդող գաղափարներ ու մտքեր ունի, որի կարիքը, կարծում եմ, բոլորս ունենք ԸՆԿԵՐՍ հայրենասեր է, ազգասեր, ՄԱՐԴասեր, սիրում է փոքրիկներին, կանանց, բնությունը, կենդանիներին...Մի խոսքով՝ սիրում է ԿՅԱՆՔԸ:
7 ամիսների հեռուներից հիմա կարծում եմ, որ կյանքս կեսքուն-կեսարթուն եմ ապրել, այժմ արթնացել եմ իմ ապրած մղձավանջային կյանքի անզգայացումից: ԸՆԿԵՐոջս մեն-միակ արտահայտությունը՝ «Մարդը ողջ կյանքում չպետք է կորցնի զգոնությունը, որովհետև չգիտես, թե ով, երբ, և ինչ պարագայում կհարվածի քո թիկունքից», ես դարձրել եմ իմ կյանքի կրեդոն:
Աշխարհայացքիս մեջ այնքան բան է փոխվել, որ չգիտեմ, թե էլ ինչերով կիսվեմ ձեզ հետ: Վերջում մի բան ավելացնեմ. Ես 360 աստիճանով փոխել եմ իմ կարծիքը հեղինակությունների ու նրանց ապրած ԱՇԽԱՐՀԻ մասին: Շնորհակալ եմ ԱՍՏԾՈՒՑ ու իմ ԸՆԿԵՐոջից, որ այսօր կողքիս են, ինչպես երկու պահապան հրեշտակ:»

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված