Հայերեն


Գնացածների հետեւից խոսելը տգեղ է

Քաղաքականություն

Գնացածների հետեւից խոսելը տգեղ է։ Կառավարության ամեն մի կազմ լավ թե վատ կատարել է այն խնդիրները, որոնք իր առջեւ դրված էին։ Այդ խնդիրներն առաջին հերթին քաղաքական են, հասարակական, նույնիսկ հոգեբանական եւ հետո միայն՝ տնտեսական։ Նախագահը, որը նշանակում է վարչապետներին եւ նախարարներին, բոլոր դեպերում, քաղաքական դեմք է։ Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար, չէր երազում վարչապետի պաշտոնում տեսնել Արամ Սարգսյանին, բայց քաղաքական իրավիճակը պահանջում էր դա անել, եւ հետագա ընթացքը ցույց տվեց, որ իր՝ Քոչարյանի տեսանկյունից դա ճիշտ քաղաքական քայլ էր։ Իսկ, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես շատ արագ պարզվեց, սխալ էր վարվել՝ Քոչարյանին նշանակելով։ Խնդիրը, հետեւաբար, վատ մարդկանց լավ մարդկանցով փոխարինելը եւ գնացածների հետեւից քարեր շպրտելը չէ. պարզապես ասպարեզում հայտնվող մարդիկ պետք է համապատասխանեն օրվա մարտահրավերներին: Իհարկե, լինում են նաեւ շեղումներ, բայց եթե փորձենք «խոշոր կտավով» ներկայացնել 25 տարվա ընդհանուր միտումները, ապա կարելի է ասել, որ հայաստանյան վերնախավն անցել է երեք փուլ. 1/ «բոցավառ հեղափոխականներ» (90-ականների առաջին կես) , 2/ «ֆիդայիներ` ամբարտավանության բարձր եւ կրթության ցածր աստիճանով» (90-ականների երկրորդ կես)` Մանվել-Սեյրանը նրանց վերջին «փայլատակումներն» են, 3/ «ոչ ֆիդայիներ` նույն դրսեւորումներով»: Նրանց ժամանակն էլ է անցել, եւ կառավարության փոփոխությունը հենց դա է ազդարարում: Կրկնեմ, խոսքը լավ-վատի, ճիշտ ու սխալի մասին չէ` երեք խմբերում էլ եղել են հրաշալի մարդիկ եւ հանցագործներ: Նոր վերնախավում նույնպես այդպիսիք կլինեն: Խոսքը կերպարի, աշխարհընկալման, մարդաբանական տիպի մասին է: Հիմա վստահ եմ, որ եկել է «չոր պրագմատիկների» եւ «տեխնոկրատների» ժամանակը: Դա չի նշանակում, որ, ասենք, նախորդ «համաստեղության» ներկայացուցիչները չեն շարունակի որոշ պաշտոններ զբաղեցնել: Բայց հիմնական «թրենդը» այլ է. նոր վերնախավի «կերպարները» նման են լինելու ֆինանսների ներկայիս նախարար Վարդան Արամյանին կամ էկոնոմիկայի հնարավոր նախարար Սուրեն Կարայանին: Նկատի ունեմ թե տարիքը, թե դաստիարակությունը, թե միջավայրը, թե մոտեցումները կյանքին եւ աշխատանքին: Ինչու է ժամանակը նման մարդկանց պահանջ դնում: Շատ պարզ. որովհետեւ հասարակական, պետական համակարգում պատրանքների, հույզերի, լացուկոծի ժամանակաշրջանն անցել է: Եկել է իրականությանը բաց աչքերով նայելու եւ հաշվարկելու ժամանակը` այդպիսին է պահանջարկը: Դա նոր սերնդի, նոր մտածողության մարտահրավերն է: Հասկանալու համար, թե ո՛ր մտածողությունն է ժամանակավրեպ, պատմեմ հենց երեկվա իմ մի հանդիպման մասին: Ճաշարանում, ի հեճուկս այն հանգամանքի, որ ես սնվում եմ, իմ սեղանին նստեց մի մարդ` «ազգային հարցով»: Այդ հարցի բովանդակությունը հետեւյալն էր. եթե թուրքերը Ցեղասպանությունը ճանաչեն եւ որոշեն մեզ մեր պատմական հողերը տալ, նրանք այդ հողերը կտան դրանց բնակչությա՞մբ, թե՞ բնակչությունը կգնա, եւ մեզ կմնան միայն հողերը: Մոտ 20 րոպե տեւած խոսակցությունից «պարզվեց», որ ես «ազգային խնդիրների» մասին բացարձակապես չեմ մտածում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, «Առավոտ»

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված