Հայերեն


Մահափորձի պատվիրատուն հայտնի է

Քաղաքականություն

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 21-ի համարում

Հարցազրույց Աշոտ Մանուչարյանի հետ:

- Պարոն Մանուչարյան, ձեր շրջապատից պարբերաբար ակնարկներ են հնչում ձեր դեմ կազմակերպված մահափորձի պատվիրատուների եւ կազմակերպիչների վերաբերյալ: Պատվիրատուներն ու կազմակերպիչները ձեզ հայտնի՞ են:

- Ինձ համար այդ անձինք հստակ պարզ են. այդ հարցով այսօր զբաղվում են նաեւ մի խումբ լրագրողներ, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք եւս պատվիրատուի մասով շատ որոշակի եզրակացությունների են հանգել: Ինչ վերաբերում է ուղիղ գնահատականներին, որոնք շատերն այսօր ակնկալում են լսել ինձանից, ապա այստեղ կա հետեւյալ պրոբլեմը. եթե պատվիրատուն տղամարդ լիներ՝ հասկանալի կլիներ ինչ անել: Բայց երբ պատվիրատուն, դեպքից անմիջապես հետո, տասնյակ իր մտերիմներին, իր շրջապատի մարդկանց ուղարկում է ինձ մոտ՝ փորձելով ապացուցել, որ ինքը չէ, երբ անմիջապես նետվում է հեռուստատեսություն եւ սկսում է արդարանալ, թե այդ ամենի հետ կապ չունի, արդեն հարց է ծագում՝ ի՞նչ անել նման մարդու հետ:

Եթե նա կին լիներ, գուցե դարձյալ պարզ լիներ, թե ինչ անել: Բայց երբ մարդը ո՛չ տղամարդ է, ո՛չ կին ու հասկանալի չէ, թե ինչ է, այդ դեպքում իրողությունը մի քիչ բարդանում է: Եւ անկախ այն հանգամանքից, որ այդ պատվիրատուն սիրում է տեղի-անտեղի անդադար հիշատակել, որ ինքը Հայաստանի միակ տղամարդն է, նորից եմ կրկնում՝ այդ որակը ոչ տղամարդ է, ոչ էլ կին, եւ այդ որակի մասին խոսակցությունն առանձին թեմա է: Ի դեպ, նաեւ հենց իշխանական շրջանակներից է օր օրի շատանում արտահոսքը, թե ով է եղել պատվիրատուն, եւ ինչպես է դեպքը կատարվել: Այնպես որ, ես վստահ եմ, որ ելքերն այս իրավիճակից, նաեւ հետեւանքները՝ կլինեն այնպիսին, ինչպիսին հարիր է մեր երկրին:

- Դառնանք կատարողներին. դարձյալ ձեր շրջապատից մեր թերթին ասել էին, որ ձեր դեմ կազմակերպված մահափորձը իրականացրել էր ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը՝ իրեն ենթակա սափրագլուխների բանդայի միջոցով: Դուք դա հաստատո՞ւմ եք:

- Բանդաներ կազմավորելու երեւույթը Հայաստանում վաղուց է: Այն մարդիկ, որոնք սպանություններ են պատվիրում, ստեղծում են հանցագործ խմբեր, մյուսներին էլ ստիպում են, որ վճարեն այդ հանցագործ ծառայությունների դիմաց. այդ մարդկանց, չգիտես ինչու, թվում է, թե նրանք, ովքեր իրենցից առաջ են այդ գործը արել, այնքան էլ լավ չեն արել, ուստի այսօր հայտնվել են ծանր վիճակում, բանտերում կամ ընդհանրապես չկան: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ բնության ճշգրիտ օրենքները գործում են նաեւ քաղաքականության մեջ եւ հասարակական հարաբերություններում, ու այդ օրենքների ողջ անողոքությամբ բոլոր այդ պրոցեսները հասցվելու են իրենց ավարտին եւ ստանալու են իրենց արժանի հատուցումը: Սակայն երկրի զարգացման այս կորն ուղղել այլեւս հնարավոր չի լինելու: Մենք այս պետության մեջ ապրում ենք, այս հոգեբանությունը ստեղծում ենք, եւ այդ հոգեբանության հետեւանքներն այսպես թե այնպես կրելու ենք: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ անձին (Լեւոն Սարգսյանին-խմբ.), քննությունը տարվում է, եւ բոլոր անունները կհրապարակվեն: Այսօր չէի ցանկանա կոնկրետ անուն տալ, հատկապես, երբ արդեն գիտեմ՝ ինչ մարդկանց հետ գործ ունեմ:

շարունակությունն՝ այստեղ

Իշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Ամենադիտված