Հայերեն


Անի Երանյանը մանրամասնել է Խորեն Լեւոնյանի ու Սոս Ջանիբեկյանի հետ իր տեսարանները

Life
 

Tert.am Life–ը դերասանուհի Անի Երանյանին հանդիպեց «Հետհաշվարկ» հոգեբանական թրիլլերի նկարահանման հրապարակում։ Դերասանուհին հոգեբանական բարդ տեսարանում էր նկարահանվում, որից հետո էլ սկսեցինք զրույցը։ Անին նշեց, որ հիմա ավելի արագ է վերականգնվում նմանատիպ տեսարաններից հետո և ազդեցությունն իրական հոգեվիճակի վրա առաջվա պես մեծ չի լինում։ Նա նկատեց, որ այս ֆիլմում շատ զգացմունքային տեսարաններ է ունեցել, որոնցից հետո նույնիսկ չի հիշում, թե ինչպես է  խաղացել։

 

«Հետհաշվարկում» Անիի կերպարը երկու ուղղությամբ է զարգանում` Սոս Ջանիբեկյանի կերպարի հետ նա խաղում է այլ մարդու, Խորեն Լևոնյանի հետ` այլ։ Թե ում հետ է նա անկեղծ, ում հետ` ոչ, հեռուստադիտողները կիմանան հոկտեմբերի 21–ից, երբ UCOM ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում մեկնարկի ֆիլմը։ Մինչ այդ ներկայացնում ենք գլխավոր հերոսուհու հետ զրույցը։

 

–Անի, բավականին երկար ժամանակ է՝ քեզ տեսնում էինք կատակերգական ժանրում։ «Հետհաշվարկում» կրկին ներկայանալու ես դրամատիկ դերով։ Վերադարձը հե՞շտ ստացվեց։

 

–Շատ ուրախ եմ, որ նկարահանվում եմ  նմանատիպ նախագծում, որովհետև շատ էի կարոտել։ Որքան էլ «Ֆուլ հաուսը» դարձել է իմ ընտանիքը, շատ էի կարոտել այսպիսի դերով ներկայանալը։ Կարոտել էի նաև Ելենայի հետ աշխատանքը։ Սկզբնական փուլում մի քիչ անսովոր էր, քանի որ հետ էի վարժվել, սակայն շուտ ընկա հունի մեջ։ Այսպիսի կերպարներ ունեցել եմ, սակայն սա տարբերվող է։ «Հետհաշվարկի» սցենարը շատ հետաքրքիր է, կարծում եմ, նմանատիպ նախագիծ չի եղել։

 

 

–Տեղյակ եմ, որ Անի–Խորեն և Անի–Սոս դուետները տարբեր զարգացումներ են  ստացել։  Խորենի հետ միանգամից է ստացվել համագործակցությունը, Սոսի հետ որոշ խոչընդոտներ եք հաղթահարել։ Ինչո՞ւ Խորենի հետ այդքան հեշտ ստացվեց աշխատանքը և ինչո՞ւ չէր ստացվում Սոսի հետ։

 

–Կա մի պատ, որը շատ կարևոր է չլինի  դերասանների միջև։ Երբ դեռ նկարահանումները չէինք սկսել, ուղղակի «չիտկա» էինք անցնում, չգիտես ինչու, իմ ու Խորենի տեսարանը միանգամից ստացվեց, զգացինք իրար։ Սոսի հետ «չիտկայի» ժամանակ, ընդհանրապես, չէր ստացվում ներքին կապը։ Ե՛վ ինքն էր ինչ–որ պատ զգում, և՛ ես, և՛ Ելենան։ Սակայն շուտ գտանք իրար ու հաղթահարեցինք դա։

 

–Դա պայմանավորված է նկարահանման հրապարակից դուրս շփումո՞վ։

 

–Չէ։ Ես այս ֆիլմից առաջ ճանաչել եմ Խորենին և Սոսին, սակայն ոչ մեկի հետ շփում չեմ ունեցել։ Երկուսի հետ միաժամանակ ենք սկսել շփվել` այս ֆիլմի շրջանակում, շփվել ենք հավասարաչափ։ Ուղղակի այդպես լինում է, երբ ուզում ես հոգով խաղալ, ոչ թե տեխնիկայով։

 

–Ի՞նչ էր պետք` դա հաղթահարելու համար։

 

–Երևի թե, պետք էր գնալ նկարահանման  հրապարակ, որովհետև տեսախցիկների առկայությամբ միանգամից ստացվեց համագործակցությունը։

 

 

–Սկզբնական փուլում ֆիլմի գլխավոր ինտրիգն 3 գլխավոր կերպարների` քո, Սոսի և Խորենի մի ֆիլմում ներկայանալն էր, որովհետև երեքդ էլ կայացել եք դաշտում։ Մի կողմից դա առավելություն է, մյուս կողմից, երբեմն, բանավեճերի առիթ է դառնում նկարահանման հրապարակում. յուրաքանչյուրն ունի իր տեսակետը, որին հենց այնպես չի հանգել։ Բարդություններ եղե՞լ են։

 

–Չէ, որովհետև որքան էլ կողքի մարդիկ առանց ճանաչելու մտածեն, որ ես գոռոզ եմ, Խորենն ինքնավստահ է, ամեն տեղ չի նկարահանվում, իսկ Սոսի աստղայինը տարել է, իրականում, այդպես չէ։ Առաջին հերթին սա մեր աշխատանքն է, մենք նկարահանվում ենք ու նմանատիպ խնդիրների առաջ չենք կանգնել։ Սա մրցավազք չէ, ընդհանուր աշխատանք է, որը բոլորս անում ենք մի նպատակի համար։ Մեկս մյուսիս օգնելով, բարձրացնելով առաջ ենք գնում։ Փառք Աստծո, որ այս անգամ իմ խաղընկերները շատ պրոֆեսիոնալ մարդիկ են։ Ինձ շատ հաճելի է աշխատել մարդկանց հետ, որոնք տիրապետում են իրենց մասնագիտությանը։

 

–Երեկվանից բուռն քննարկվում է քո և Խորեն Լևոնյանի համբույրի տեսարանը։ Նախկինում նկարահանվել ես համբույրի տեսարանում, սակայն քննարկումներն այսպիսին չէին, որովհետև խաղընկերդ Մովսես Երեմյանն էր, որի հետ երկար ժամանակ ընկերություն էիք արել։ Համբույրի տեսարանում նկարահանվելու հետ կապված բարիերներ եղե՞լ են քեզ մոտ։

 

–Բացի «Խաղ իմ կանոններով» ֆիլմը, իմ խաղացած մյուս ֆիլմերում չեն եղել նմանատիպ տեսարաններ։ Կարևոր է, թե ինչ տեսակի  ֆիլմում ես նկարահանվում։ Ցավով պիտի նշեմ այն փաստը, որ ֆիլմի մեջ համբույրը կարող է մեծ քննարկումների առիթ դառնալ։ Դեռ կան մի քանիսը, ովքեր կերպարի քայլերը նույնացնում են ինձ հետ։ Դերասանի աշխատանքը հենց ժողովրդի համար է, մենք օր ու գիշեր աշխատում ենք հենց նրանց համար ու հաճելի չէ քո հայից տեսնել նմանատիպ արձագանք։  Միևնույն ժամանակ, պիտի մի քանիսի համար հստակ պատասխան ձևավորել։ Մի լավ խոսք կա, յուրաքանչյուր մարդ եթե սկսի իրենից, ժամանակ չի մնա դիմացինի կյանքին հասնելու։ Խոսում ենք հայի առաքելությունից պատվից, շնորհքից, իմ հայ ժողովրդի ցավը տանեմ, բայց պիտի նկատեմ մի քանիսի դաստիարակության, «գեղեցիկ» բառապաշարի և չափից դուրս զբաղվածության հետևանքները։ Դուք էլ ունեք մայր, քույր, աղջիկ, երեխա։ Զգույշ եղեք ձեր մեղադրանքներից, դիմացինի «մեղքն առնելուց» և Աստծուց մի հեռացեք։  Այսքանը բոլոր այն մարդկանց, ովքեր ամբողջ օրը նստած սպասում են, թե սրան–նրան ինչպես վատաբանեն։

 

 

–Դու մտածում ես, որ պետք է առաջնորդվել մասնագիտական մղումներով, ոչ թե հասարակության կարծիքով, թե՞ ուզում ես լինել այն դերասանուհիներից մեկը, որը կկոտրի այս կարծրատիպը։

 

–Մեր աշխատանքը գնահատողը հասարակությունն է։ Որքան էլ կարծում եմ, որ յուրաքանչյուրս կյանքում մեր լուման պետք է ունենանք ինչ–որ բան փոխելու համար, այս առումով երկար տարիներ կպահանջվեն, որպեսզի մարդիկ հասկանան, որ սա ֆիլմ է, համբույրը նորմալ երևույթ է։ Երբ մարդիկ դիտում են բրազիլական, ամերիկյան ֆիլմեր, դա նորմալ են ընկալում, ուզում են իսկական զգացմունքներ տեսնել, էսթետիկական հաճույք ստանալ այդ տեսարաններից։ Իրենք պետք է հասկանան, որ մենք էլ ենք նկարահանում ֆիլմ։ Իհարկե, մի քանի քայլ հետ ենք, սակայն սա ֆիլմ է։ Ասել` ինչպես կարող է հայ աղջիկը համբուրվել ֆիլմում, աբսուրդ է, ինչ կապ ունի դա...

 

–Երբեմն, դերասաններն արդարացիորեն սրտնեղում են, որ հայկական ֆիլմերում այսպիսի տեսարանները գեղեցիկ չեն նկարահանվում։ Ունե՞ս նախապայմաններ, որոնց դեպքում ես նկարահանվում համբույրի տեսարանում։

 

–Միանշանակ։ Մեր տեսարանները եղել են շատ էսթետիկ, գեղեցիկ ու, ամենակարևորը, արդարացված։ Դա ռեյթինգի համար չի արվում, ֆիլմը պատմություն է, ունի տրամաբանական զարգացում, դա նորմալ տեսարան է։ Ես չեմ անի չարդարացված բաներ։

 

 

–Հոնորարային պահանջները փոխվո՞ւմ են` պայմանավորված տեսարանով։

 

–Ես չեմ հավատում, որ Հայաստանում համբույրի տեսարանի համար կարող է հոնորար բարձրացվել։ Նմանատիպ բաներ բոլորս կարող ենք ասել, սակայն եկեք ճիշտը խոսենք. մենք Հոլիվուդում չենք, որ ամեն բառի համար ավել գումար ստանանք, մերկ լինելու համար առանձին վարձատրություն լինի։ Եթե ինչ–որ մեկն այդպես է ասում, ես կարող եմ բարձրաձայնել, որ ստում է։

 

–Կա՞ն տեսարաններ, որոնցում չես համաձայնի նկարահանվել։

 

–Եթե ֆիլմի ամբողջական ստացվելու համար պետք են ինչ-որ տեսարաններ, ես, որպես դերասանուհի, պարտավոր եմ դրանցում նկարահանվել։ Ֆիլմի սյուժեն իմանալուց հետո քո ընտրությունն է` համաձայնել նկարահանվել, թե ոչ։

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված